![]() |
Ռադիկ Մարտիրոսի Մարտիրոսյան
Պրոֆեսոր | Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ամբիոն Ռադիոֆիզիկոս,
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ծնվել է 1936 թ. մայիսի 1-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում: 1953 թ. ավարտել է տեղի դպրոցը, 1958 թ. ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը` աստղաֆիզիկոսի որակավորմամբ: 1960 - 1963 թթ. Ռ. Մարտիրոսյանը սովորել է ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Պ. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում: 1964 թ. Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1964 - 1968 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ ռազիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1968 - 1970 թթ. լաբորատորիայի բաժնի վարիչ, 1970 - 1980 թթ. գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն: 1980 թ. նշանակվել է ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն և նույն թվականին պաշտպանել դոկտորական ատենախոսություն: 1982 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1986 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1990 թ.՝ ակադեմիկոս: 1993 - 2006 թթ. Ռ. Մարտիրոսյանը եղել է ԵՊՀ ռեկտոր, նշանակալի ավանդ բերել համալսարանի` եռաստիճան կրթական համակարգին անցնելուն, նպաստել եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելու գործընթացին: 2006-ից ՀՀ ԳԱԱ նախագահն է: Ռ.Մարտիրոսյանը հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատանքների, որոնք վերաբերում են դեցիմետրական տիրույթի քվանտային ուժեղացուցիչների ստեզծմանը և դրանց ռադիոաստղագիտական կիրառություններին, քվանտային էլեկտրոնիկայի համար արհեստական բյուրեղների ստեղծման տեխնոլոգիաների կատարելագործմանը, բարձր զգայնությամբ ընդունիչ համակարգերի մշակմանն ու ներդրմանը: Մասնավորապես առաջարկել է մակարդակների շրջման սխեմա, որը թույլ է տալիս միաժամանակ ուժեղացնել տարբեր հաճախություններով երկու ազդանշաններ: Փորձնականորեն այդ սխեման իրականացրել է 21 սմ և 3 սմ ալիքի երկարությունների համար: Ռ. Մարտիրոսյանի մշակած ալիքատարային քվանտային ուժեղացուցիչը РАТАМ-600 մեծ ռադիոաստղադիտակի ընգունող համակարգի զգայունությունը մեծացրել է 14 անգամ, որը թույլ է տվել հետազոտել տիեզերական մի շարք մազերային աղբյուրների ռադիոճառագայթումը: Նրա գիտական ղեկավարությամբ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոիկայի ինստիտուտում ստեղծված բարձր զգայնության ռադիոընդունիչ սարքերը լայնորեն կիրառվել են բնական պաշարների հետազոտման «Պրիրոդաե և «Օկեան» տիեզերական ծրագրերում, ինչպես նաև ռադիոաստղագիտական և բժշկակենսաբանական հետազոտություններում: Ռ. Մարտիրոսյանը համահեղինակ է "Theoretical Analysis of Spin Lattice Relaxation and Maser Properties of Cr3+ ֊ТЮ2" (Gothenburg, 1976), "Methods and Materials for Remote Sensing" (USA, 2004) մենագ֊րnւթյпւնների: 1965-ից Ռ. Մարտիրոսյանը դասավանդում է ԵՊՀ-ում, 1983 թ. նրա նախաձեռնությամբ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում կազմակերպվել է գերբարձր հաճախությունների ռադիոֆիզիկայի ամբիոն, որը նա ղեկավարել է մինչև 1986 թ.: 2006 թ-ից դեկավարում է իր ստեղծած ԳԲՀ ռազիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամրիոնը: Նրա ղեկավարությամբ և խորհրդատվությամբ պաշտպանվել է թեկնածուական 9 և դոկտորական 2 ատենախոսություն: Ռ . Մարտիրոսյանը ԵՊՀ-•ում գործող գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահն է: 1989թ. Ռ. Մարտիրոսյանն արժանացել է Ուկրաինայի Պետական մրցանակի: Պարգևատրվել է «Պատվո նշան» (1981), Հոկտեմբերյան հեղափոխության (1986), ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» (1999), ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» (2005), Իտալիայի Նախագահի (2004), Ֆրանսիայի կառավարության (2005), Հայ Առաքելական եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» (2007) շքանշաններով և մի շարք մեդալներով: |