![]() |
Հարություն Ռաֆիկի Վերմիշյան
Ամբիոնի վարիչ | Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոն Կրթություն, գիտական աստիճաններ և կոչումներ
2010 թ-ին Սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի դիպլոմ, ԵՊՀ 2005 - 2008 թթ. ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետ, ասպիրանտուրա 2003 - 2005 թթ. ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետ, մագիստրատուրա 1999 - 2003 թթ. ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետ, բակալավրիատ Մասնագիտական գործունեություն 2013 թ-ից մինչ այսօր ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դոցենտ 2008 - 2013 թթ. ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ասիստենտ 2005 - 2008 թթ. ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Դասընթացներ Պատմահամեմատական վերլուծության մեթոդներ (մագիստրոսական դասընթաց) Քաղաքային տարածություն և մշակույթ (մագիստրոսական դասընթաց) Որակական հետազոտության մեթոդները կրիմինոլոգիայում (մագիստրոսական դասընթաց) Պատմական սոցիոլոգիա (բակալավրիատի դասընթաց) Հայ սոցիոլոգիայի պատմություն (բակալավրիատի դասընթաց) Սոցիոլոգիայի հիմունքներ (բակալավրիատի դասընթաց) Դրամաշնորհներ 2015 թ-ից մինչ այժմ Ծրագրի համակարգող, «Հայաստանյան երիտասարդության ուսումնասիրություն – 2016», Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամ: 2014 - 2015 թթ. Ծրագրի ղեկավար, «Գենդերային պրակտիկաներից դեպի գենդերային քաղաքականություն. Մասնակցային դեպքի հետազոտություն հայաստանյան հանրային դպրոցական համայնքներում», Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն, Արիզոնայի պետական համալսարան, ԵՊՀ: 2013 - 2015 թթ. Ծրագրի ղեկավար, «Լոկալ ինքնությունները Երևանում», ԵՊՀ, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե: 2011 - 2013 թթ. Հետազոտող, «Գյուղական համայնքները որպես ազգային ինքնության ավանդական տարրերի վերարտադրության մեխանիզմներ փոխակերպվող հասարակություններում (Հայաստանի և Բելառուսի դեպքի հետազոտություն)», Երևանի պետական համալսարան և Մոգիլյովի պետական համալսարան, ԵՊՀ, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե: Միջազգային կոնֆերանսների և սեմինարների մասնակցություն 2016 թ. Սալուկվաձե Ջ. և Վերմիշյան Հ. «Բնակտարածության զարգացման սոցիալ-տարածական փոփոխվող կաղապարները հետխորհրդային Հարավային Կովկասում. Թբիլիսիի և Երևանի դեպքը», ASCN ամփոփիչ գիտաժողով, Թբիլիսի, Վրաստան, Նոյեմբեր 18-19 2016 թ. «Հայ սուբյեկտիվիստական սոցիոլոգիայի տեսական հիմքերը», Հայ-ռուսական գիտաժողով, Երևան, Ապրիլ 27: 2015 թ. «Լոկալ ինքնությունները և քաղաքային վայրերի սիմվոլիկ կառուցվածքները հետխորհրդային Երևանում», Միջազգային գիտաժողով. Հետխորհրդային պետությունների քաղաքային աշխարհագրության 6-րդ միջազգային գիտաժողով. Քաղաքային փոփոխությունների 25 տարին, Պրահայի Չարլզի համալսարան, Սեպտեմբեր 23–26: 2014 թ. «Տրանսնացիոնալ ինքնությունների լոկալ դրսևորումները ՀՀ գյուղական համայնքներում» Միջազգային գիտաժողով. Միգրացիան գլոբալ աշխարհում, Միգրացիոն ուսումնասիրությունների կենտրոն, ԵՊՀ, Երևան, Ապրիլ 29-30: 2014 թ. «Որակական տեղեկատվության ստեղծում և վերլուծություն», ASCN, Թբիլիսի, Ապրիլ 10-12: Հասարակական գործունեություն 2009 թ-ին ««Սոցիես» փորձագիտական կենտրոն» ՀԿ հիմնադիր Օտար լեզուներ անգլերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց) Համակարգչային հմպտություններ MS Office, Internet, SPSS, Nvivo |