Երևանի Պետական Համալսարանի Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնը կազմավորվել է 1986 թ-ին պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանի կողմից` ԵՊՀ-ի սոցիոլոգիական հետազոտությունների լաբորատորիայի հիման վրա, որը ԵՊՀ-ում գործում էր 1980 թ-ից: Փաստորեն, Երևանի Պետական Համալսարանի Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնը Խորհրդային Միությունում ստեղծված նման ամբիոններից մեկն էր, որն առաջինների շարքում ներբերեց հասարակության ուսումնասիրման ժամանակակից մոտեցումներն ու մեթոդները, ձևավորեց համաշխարհային սոցիոլոգիական մտքի ներդրման և կիրառման, ինչպես նաև ազգային սոցիոլոգիական դպրոցի զարգացման հայաստանյան ավանդույթը:
2004 թ-ին Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի կազմում գործող Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնից առանձնացավ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը, և այդ երկու ամբիոնների հիման վրա 2004 թ-ի սեպտեմբերի 1-ից ԵՊՀ-ում որպես առանձին ստորաբաժանում սկսեց գործել Սոցիոլոգիայի ֆակուլտետը:
Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնը վարում է «Սոցիոլոգիա» մասնագիտությամբ բակալավրիատի ծրագիր, ինչպես նաև երկու մագիստրոսական ծրագրեր, որոնց ուսանողները մասնագիտանում են սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանության, կոնֆլիկտաբանության, սոցիալական անվտանգության և միգրացիոն քաղաքականության հիմնահարցերում:
Ամբիոնի կազմում աշխատում են 4 պրոֆեսորներ, 4 դոցենտներ, 2 ասիստենտներ և դասախոսներ:
Ամբիոնն իրականացնում է բազմաբնույթ հետազոտություններ քաղաքական, տնտեսական, ռազմական, հաղորդակցությունների և ԶԼՄ սոցիոլոգիայի բնագավառներում, ինչպես նաև անվտանգային, գենդերային և միգրացիոն հիմնախնդիրների ուսումնասիրություններ:
Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի գործընկերներն են` Հռոմի Սապիենցա համալսարանը (Իտալիա), Օլդենբուրգի համալսարանը (Գերմանիա), Գրաց համալսարանը (Ավստրիա), Ֆրիբուրգի համալսարանը (Շվեյցարիա), Թբիլիսիի պետական համալսարանը (Վրաստան), Եկատերինբուրգի, Ռոստովի, Կուբանի և Ադիգեյայի պետական համալսարանները (ՌԴ), Աստանայի Եվրասիական համալսարանը և Կարագանդայի պետական տեխնիկական համալսարանը (Ղազախստան), և այլն: Ամբիոնում դասավանդում են ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի, ՀՀ և արտերկրի հրավիրյալ մասնագետները գործընկեր համալսարաններից:
Բացի ԵՊՀ գրադարանային ռեսուրսից, Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնն իր հետ համագործակցող մասնագետներին և իր ուսանողներին առաջարկում է նաև մասնագիտական գրականություն և տեղեկատվություն իր կողմից ստեղծված` Տարածաշրջանային ինտեգրացիայի և կոնֆլիկտների լուծման կենտրոնի, ինչպես նաև Միգրացիոն հետազոտությունների կենտրոնի ռեսուրսները:
Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնն ակտիվորեն համագործակցում է ՀՀ Պաշտպանության նախարարության, ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիայի պետական ծառայության, Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄԱԿ), ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի, Կարիտաս Հայաստան կազմակերպության, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի և մի շարք այլ միջազգային և հայաստանյան կազմակերպությունների հետ:

Աշխատակիցներ

Արթուր Վլադիմիրի Աթանեսյան
Ամբիոնի վարիչ

Լյուդմիլա Հակոբի Հարությունյան
Ամբիոնի պատվավոր վարիչ

Շթեֆեն Ռոթ
Պրոֆեսոր

Մարիա Իգորի Զասլավսկայա
Պրոֆեսոր

Հասմիկ Էդուարդի Գևորգյան
Պրոֆեսոր

Արեմ Արթուրի Մկրտչյան
Դոցենտ

Գոհար Նելսոնի Շահնազարյան
Դոցենտ

Ալեքսանդր Ռոբերտի Ավետիսյան
Դոցենտ

Ադրինե Գարեգինի Բաբլոյան
Դոցենտ

Արամ Ռոբերտի Վարտիկյան
Ասիստենտ

Սամվել Վարդանի Մարտիրոյան
Դասախոս

Հասմիկ Նուրիջանի Եղիազարյան
Դասախոս