Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Ինչպե՞ս կարող եմ ծանոթանալ ԵՊՀ 2021-2022 թթ. ուստարվա մագիստրատուրայի անվճար և վճարովի տեղերի քանակը՝ ըստ մասնագիտությունների:
Դուք կարող եք ծանոթանալ ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելության կարգին։
2
Ինչպե՞ս կարող եմ ծանոթանալ ԵՊՀ-ում գործող ուսման վարձի զեղչման համակարգին:
Դուք կարող եք ծանոթանալ ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական եւ ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգին:
3
Ինչպե՞ս կարող եմ տեղեկություն ստանալ ԵՊՀ հանրակացարանի մասին։
Կարող եք մանրամասներին ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ։
Liana Ghevenyan
15.09.22
Ինչպե՞ս պետք է օնլայն դիմում ներկայացնեմ զեղչի համար:
Հարգելի՜ Լիանա,

e-request համակարգի միջոցով է պետք անել հետևյալ հղմամբ :
monisha r
15.09.22
Hi, how can i get started with my admission process for undergraduate medicine cource.
Dear Monisha,

Please write an email to international@ysu.am or diaspora@ysu.am, they will thoroughly answer your questions.
Անի Եղինյան
15.09.22
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ դիմել մագիստրատուրա՝ հեռակա համակարգով։ Ե՞րբ է սկսվելու մագիստրատուրայի հեռակա համակարգով ընդունելությունը, ի՞նչ փաստաթղթեր են պետք դիմելու համար, որքա՞ն է վարձավճարը, ի՞նչ քննություններ պետք է հանձնել, քանի՞ տարի է ուսումնառությունը և դասերը ի՞նչ հաճախականությամբ են լինելու։
Նախապես շնորհակալ եմ։
Հարգելի՜ Անի,

2022/2023 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ձևով մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա սեպտեմբերի 7-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 18:00-ն ներառյալ: Ընդունելության քննություններն անցկացվում են ս.թ. հոկտեմբերի 13-ին և 14-ին: Մագիստրատուրայի ընդունելության վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն կարող եք ստանալ անցնելով այս հղմամբ (ըստ ֆակուլտետների, ինստիտուտների և կենտրոնների):
Մատինյան Ինգա
14.09.22
Բարև Ձեզ, պատմության ֆակուլտետի առաջին կիսամյակում մինչև ե՞րբ է հնարավոր (ամիս, ամսաթիվ) առկա ուսուցումից փոխել հեռակա։
Հարգելի՜ Ինգա,

անհրաժեշտ է զանգահարել ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության կազմակերպչական բաժին՝ 060-710-033 հեռախոսահամարով:
Էրիկ Պետրոսյան
14.09.22
Բարև Ձեզ: Ես հաջորդ տարի ուզում եմ ընդունվել ԵՊՀ ինֆորմատիկայի ֆակուլտետ, հիմա սովորում եմ Սանկտ-Պետերբուրգում։ Հնարավո՞ր է ЕГЭ հանձնելուց հետո ընունվել՝ առանց միասնական քննություններին մասնակցելու: ՀՀ քաղաքացուն տալի՞ս են տարկետում մինչև համալսարանն ավարտելը:
Հարգելի՜ Էրիկ,

անհրաժեշտ է նամակ գրել diaspora@ysu.am էլհասցեին: