Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Ե՞րբ կանցկացվի «ԵՊՀ օլիմպիադա - 2017»-ի II փուլը:
Մարտի 18-ին ժ.11:00-ին Երեւանի պետական համալսարանում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի II փուլը, որին կմասնակցեն I փուլի հաղթողները:
2
Ինչպե՞ս ծանոթանանք «ԵՊՀ օլիմպիադա - 2017»-ի առաջին փուլի արդյունքներին:
Ձեզ ենք ներկայացնում «ԵՊՀ օլիմպիադա - 2017»-ի երկրորդ փուլի մասնակիցների ցուցակը:
3
Ինչպե՞ս կարող ենք ծանոթանալ ԵՊՀ աշխատակիցների համար գործող բժշկական ապահովագրության ծրագրին:
Ձեզ ենք ներկայացնում Ապահովադիր «Երեւանի պետական համալսարան» Հիմնադրամի եւ ապահովագրող «Ռոսգոսստրախ-Արմենիա» Ապահովագրական ՓԲԸ-ի բժշկական ապահովագրության պայմանների պաշտոնական նկարագրությունը:

Ցիալա Սուրմալյան
22.03.17
Ուզում եմ իմանալ՝ ծրագրավորող դառնալու համար ո՞ր ֆակուլտետում պետք է սովորել:
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն
23.03.17
Հարգելի՛ Ցիալա,
Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում գործում է Ծրագրավորման եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոն: Ձեզ ենք ներկայացնում 2017/2018 ուսումնական տարվա ընդունելության քննությունների ցանկը :
Հովհանես Վարոսյան
21.03.17
Ես կուզենայի իմանալ՝ քանի՞ տարեկանից կարելի է ընդունվել Իրավաբանական բաժին:
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն
22.03.17
Հարգելի՛ Հովհաննես,
ԵՊՀ-ում գործում է Իրավագիտության ֆակուլտետ, որտեղ կարող են ընդունվել 12-ամյա կրթություն ունեցող անձինք:
Կարեն Բաղդասարյան
20.03.17
Համալսարանում չեն գործում արդյո՞ք զեղչեր ընտանիքից 2 ուսանող ունենալու պարագայում:
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն
20.03.17
Հարգելի՛ Կարեն,
Դուք կարող եք ծանոթանալ ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական եւ ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգին:
Օֆա Մկրտչյան
18.03.17
Կցանկանայի կմանալ, թե ի՞նչ պետք է ուսումնասիրեմ Տնտեսագիտության ֆակուլտետ ընդունվելուց հետո:
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն
20.03.17
Հարգելի՛ Օֆա,
Ձեզ ենք ներկայացնում ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետին առնչվող տեղեկատվություն:
Նարե Միքայելյան
17.03.17
Հնարավո՞ր է երրորդ կուրսի 2-րդ սեմեստրից տարկետում վերցնել: Կարո՞ղ եք ներկայացնել պայմանները:
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն
20.03.17
Հարգելի՛ Նարե,
Տարկետում տրվում է առողջական խնդիր ունեցող ուսանողներին կամ բանակում ծառայողներին: Եթե առողջական խնդիրներ են ծագել, ապա անհրաժեշտ է Ձեր ֆակուլտետից վերցնել համապատասխան գրություն, այն տանել ուսանողական պոլիկլինիկա, ստանալ տարկետում ձեւակերպելու անհրաժեշտության մասին բժշկի եզրակացությունը: