Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Երկրորդ կուրսի ուսանող եմ։ Ուզում եմ իմանալ՝ ե՞րբ են սկսվում դասերը։
ԵՊՀ-ում դասերն առկա ուսուցման համակարգի ուսանողների համար կսկսվեն փետրվարի 5-ից, իսկ հեռակա ուսուցման համակարգի ուսանողների համար՝ մարտի 12-ից:
2
Եթե չկարողանամ հաղթահարել լուծարքի առաջին փուլը, ապա ե՞րբ կարող եմ վերահանձնել։
Լուծարքները ընթանալու են 2 փուլով. բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգով սովորողների համար 1-ին փուլը կանցկացվի փետրվարի 6-15-ը, 2-րդ փուլը՝ փետրվարի 22-ից մարտի 1-ը, հեռակա ուսուցման համակարգի ուսանողներն իրենց պարտքերը հնարավորություն կունենան մարելու մարտի 7-15-ը (1-ին փուլ) և մարտի 22-30-ը (2-րդ փուլ):
3
Ե՞րբ է ավարտվում քննաշրջանը։
Մայր բուհում առկա ուսուցման համակարգի սովորողների համար քննաշրջանը սկսվել է հունվարի 8-ից և կանցկացվի մինչև հունվարի 27-ը:
Մանե Բայադյան
25.10.22
Բարև Ձեզ, համալսարանի կից քոլեջ կա՞:
Հարգելի՜ Մանե,

ոչ, ԵՊՀ-ին կից քոլեջ չկա:
Ղահրամանյան Մերի
24.10.22
Բարև Ձեզ, այս տարի հեռակա ուսուցման միասնական քննություններ անցողիկ բալնինչքա՞ն է:
Հարգելի՜ Մերի,

անհրաժեշտ է զանգահարել Գնահատման և թեստավորման կենտրոն՝ +374-10-576337 հեռախոսահամարով:
Ամինե
18.10.22
Բարև Ձեզ, ուզում էի իմանալ՝ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության քնություններն ինչպե՞ս են անցկացվում։ Ես ԵԼՀ ֆակուլտետի թարգմանչական գործ բաժինն եմ ուզում ընդունվել։
Հարգելի դիմորդ,

օտարերկրյա քաղաքացիների ընդունելության վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է գրել diaspora@ysu.am կամ interntional@ysu.am էլհասցեներին:
Լուսինե Օհանյան
18.10.22
Բարև Ձեզ, մի քանի հարց ունեմ.պատմություն, իրավագիտություն և կառավարում բաժինների ուսման վարձավճարները որքա՞ն են:Նույն բաժինների ընդունելության միավորների քանակն էլ կարո՞ղ եք նշել:
Հարգելի՜ Լուսինե,

վերոնշյալ ֆակուլտետների վարձավճարներին և անհրաժեշտ քննություններին կարող եք ծանոթանալ այստեղ :
Լուսինե Խուդավերդյան
17.10.22
Բարև Ձեզ։ Ինձ կարո՞ղ եք ասել՝ որտեղի՞ց կարող եմ ճշտել, թե հեռակա ուսուցման միասնական քննության համար կոնկրետ ո՞ր քննական կենտրոն պետք է մոտենամ, թե՞ ինձ նախապես կտեղեկացնեն։
Հարգելի՜ Լուսինե,

նախապես Ձեր էլհասցեներին կստանաք քննության մանրամասներին վերաբերող բոլոր հարցերի պատասխանները, սակայն կարող եք նաև զանգահարել Գնահատման և թեստավորման կենտրոնի քննությունների կազմակերպման բաժին՝ +374-10 575460 հեռախոսահամարով: