Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Ե՞րբ են մեկնարկելու հեռակա ուսուցման դասերը:
Հեռակա ուսուցմամբ բակալավրիատի եւ մագիստրատուրայի դասերը կսկսվեն նոյեմբերի 1-ից:
2
Ինչպե՞ս կարող եմ ծանոթանալ 2017-2018 թ. հեռակա ընդունված դիմորդների ցուցակներին:
Հեռակա ընդունելության քննությունները տեղի կունենան հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 20-ը: Անհրաժեշտ է հետեւել կայքի թարմացումներին:
3
Ուզում էի իմանալ, թե ես՝ որպես ԵՊՀ ուսանող, ի՞նչ իրավունքներ ունեմ:
Դուք կարող եք ծանոթանալ Կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի 13.1 կետին՝ ուսանողի իրավունքներին:
Ալիսիա Շահբազյան
18.06.19
Բարև Ձեզ, ես 2019-2020 ուստարվա շրջանավարտ եմ,նոր եմ ծանոթացել ԵՊՀ ընդունելության կարգին ու ինձ հետաքրքրում է հոգեբանության ֆակուլտետը:Ընունելության քննությունները մրցութային կարգում նշված են Հլգ (գ), Օտլ (գ), Կ (գ)**, թե՞ աստղանիշներն ինչ-որ նշանակություն ունեն:
Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն
19.06.19
Հարգելի Ալիսիա,

Հոգեբանություն մասնագիտությամբ բակալավրիատի ընդունելության համար մրցութային կարգով անհրաժեշտ է հանձնել Հլգ (գ), Օտլ (գ), Կ (գ)** քննությունները։ (**) քննությունը նշանակում է, որ նշված առարկայի համար որպես մրցութային գնահատական, կարող եք դիմում-հայտում նախապես հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի՝ այդ առարկայի ավարտական քննության կամ տարեկան գնահատականը: Հաշվի են առնվում պետական միասնական քննության արդյուքները:
Սահանուշ Հովհաննիսյան
16.06.19
Բարև Ձեզ: Մինչև ե՞րբ կարող ենք ներկայացնել ատեստատը և հայտնի են քննությունների անցողիկ միավորները:
Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն
19.06.19
Հարգելի՛ Սահանուշ,

Բարև Ձեզ, ատեստատը կարող եք ներկայացնել մինչև հուլիսի 10-ը, իսկ անցողիկ միավորները հայտնի կլինեն հուլիսի 15-ին:
Մերի Թովմասյան
15.06.19
Բարև Ձեզ, ճիշտ է, որ 9-ից ցածր ՄՈԳ-ի դեպքում չեն ստանում դիպլոմ:
19.06.19
Հարգելի՛ Մերի,

Ավարտական աշխատանքի պաշտպանության արդյունքները գնահատվում են գերազանց, լավ, բավարար, անբավարար՝ ըստ տվյալ հաստատությունում ընդունված գնահատման սանդղակի։ Անբավարար արդյունքի դեպքում շրջանավարտին որակավորում չի շնորհվում և բարձրագույն կրթության դիպլոմ չի տրվում։ Անբավարար գնահատված շրջանավարտին թույլատրվում է նոր պաշտպանություն՝ հաջորդ ուսումնական տարվա ավարտին կամ հետագա տարիներին։ Ըստ գնահատման արդյունարար գնահատականի անբավարար գնահատականը 0-7 միավորն է, իսկ բավարար գնահատականը՝ 8-12։ Անհրաժեշտ է մանրամասն ծանոթանալ Շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգին։
Էմմա Սուքիասյան
04.06.19
Բարև Ձեզ։ Ես ուզում եմ իմանալ՝ որքան դիմորդ կա այս տարի հայ բանասիրության ֆակուլտետում։
Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն
05.06.19
Հարգելի՛ Էմմա,
ԵՊՀ դիմորդների շարժը` ըստ 1-ին հայտի (01.06.2019 դրությամբ) կարող եք ծանոթանալ այստեղ:
Ալվարդ Ալավերդյան
14.05.19
Կներեք, իմ հայրիկն արդեն 20 տարի է՝ ծառայում է, վճարովի ընդունվելու դեպքում ոուսման վարձի զեղչեր կարո՞ղ եմ օգտվել:
Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն
14.05.19
Հարգելի Ալվարդ,

Դուք կարող եք ծանոթանալ ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական եւ ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգին: