Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Այս տարի եմ ընդունվել առաջին կուրս: Ուզում էի իմանալ, թե ինչպե՞ս են անցկացվում քննությունները:
Ձեզ ենք ներկայացնում ԵՊՀ բակալավրիատի ուսանողների գիտելիքների գնահատման կանոնակարգը:
2
Ես առաջին կուրսի ուսանող եմ: Ուզում եմ իմանալ, թե որտե՞ղ պետք է ներկայանամ սեպտեմբերի 1-ին:
Ձեզ ենք ներկայացնում առաջին կուրսեցիների դիմավորման ժամանակացույցն ըստ ֆակուլտետների:
3
Ե՞րբ պարզ կլինեն ընդունելության քննությունների անցողիկ միավորները:
Ընդունելության քննությունների անցողիկ միավորները եւ ԵՊՀ ընդունվածների անունները կհրապարակվեն հուլիսի 15-ին: Անհրաժեշտ է հետեւել ԵՊՀ պաշտոնական կայքի ԴԻՄՈՐԴ բաժնի թարմացումներին:
Liana Khlghatyan
08.06.20
Բարև ձեզ։ Ես սովորում եմ Հայկական բժշկական ինստիտուտի՝ ստոմատոլոգիայի ֆակուլտետի 1-ին կուրսում։ Ցանկանում եմ տեղափոխվել ԵՊՀ-ի ֆարմացիայի ֆակուլտետ։ Կասեք, թե ինչ առարկայական տարբերություն պետք է հանձնեմ։
ԵՊՀ հանրային կապերի ծառայություն
08.06.20
Հարգելի Լիանա,

Ուսանողի՝ բուհի ներսում, ինչպես նաև բուհից բուհ տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձեւը (առկա, հեռակա, հեռավար), իրականացվում է բուհի ռեկտորի հրամանով, ուսանողի անձնական դիմումի համաձայն: Ձեզ ենք ներկայացնում բուհում սովորողների ակադեմիական շարժունության կարգը:
Կարինե Վարսանյան
08.06.20
Բարև ձեզ: Ես ԵՊՀ շրջանավարտ եմ, ավարտել եմ 1996 թվականին արևելագիտության ֆակուլտետը: Այս պահին ինձ անհրաժեշտ է իմ միջնակարգ կրթության ատեստատի բնօրինակը: Ինչպե՞ս կարող եմ այն ետ վերցնել: Շնորհակալություն:
ԵՊՀ հանրային կապերի ծառայություն
08.06.20
Հարգելի Կարինե,
Ձեր միջնակարգ կրթության ատեստատի բնօրինակը վերցնելու համար դուք պետք է դիմեք ԵՊՀ արխիվ, հեռ.՝ 060 710 016:
Դիաննա Խաչատրյան
08.06.20
Բարև ձեզ, երբ կմեկնարկի 2020-21 թթ․ ուստարվա հեռակա ուսուցման ընդունելությունը:
08.06.20
Հարգելի՛ Դիաննա,

Խնդրում ենք կապվել ԵՊՀ ընդունող հանձնաժողովի հետ, հեռախոս` +374 60 710 777, Էլ. փոստ` dimord@ysu.am կամ անցեք հետևյալ ՝ հղմամբ :
Աստղիկ Ղազարյան
08.06.20
Բարեւ Ձեզ, հնարավո՞ր է ԵՊՀ մագիստրատուրա սովորել առկա մի ֆակուլտետում, իսկ հեռակա՝ ուրիշ ֆակուլտետում։
ԵՊՀ հանրային կապերի ծառայություն
08.06.20
Հարգելի՛ Աստղիկ,

Անցեք հետևյալ հղմամբ :
Ավետիսյան Սիրարփի
08.06.20
Բարև Ձեզ, որ խնդրեմ կասեք ,կարմիր դիպլոմ ստանալու համար պետք է բոլոր կիսամյակների մոգը 18-ից բարձր լինի՞
ԵՊՀ հանրային կապերի ծառայություն
08.06.20
Հարգելի՛ Սիրարփի,

Համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգի 25-րդ կետի, սահմանված է, որ կրեդիտային համակարգով ուսումնառության դեպքում գերազանցության դիպլոմ տրվում է բակալավրիատում միջին որակական գնահատականի հնարավոր առավելագույն արժեքը` 90 %, իսկ մագիստրատուրայում` 95%-ն ապահովելու դեպքում: ԵՊՀ-ում գործում է 20-միավորանոց սանդղակ, հետեւաբար 95% -ին համապատասխանում է ՄՈԳ-ի 19 միավորը: