Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Խնդրում եմ ծանոթացնել վարձավճարների զեղչերի կանոնակարգին:
Ձեզ ենք ներկայացնում ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական եւ ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգին:
2
Ինչպե՞ս կարող եմ ծանոթանալ հեռակա ընդունված դիմորդների ցուցակներին:
Ձեզ ենք ներկայացնում 2015-16 թթ. հեռակա ընդունելության քննությունների արդյունքները:
3
Ինչպե՞ս կարող ենք իմանալ՝ որտեղ են գտնվում ԵՊՀ համապատասխան ֆակուլտետների մասնաշենքերը:
ԵՊՀ հասցեն է ` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1: Ձեզ ենք ներկայացնում ԵՊՀ մասնաշենքերի քարտեզը :
Սոնա
27.04.20
Բարև ձեզ, խնդրում եմ կասեք՝ հոգեբանության ֆակուլտետ անվճար և վճարովի ընդունվելու համար քանի քննություն պետք է հանձնել։
Հանրային կապերի ծառայություն
30.04.20
Հարգելի՛ Սոնա, անցեք հետևյալ հղմամբ՝ http://escs.am/am/news/6313
Անի
27.01.20
Բարև Ձեզ,խնդրում եմ պատասխանել։ԵՊՀ կա արդյոք արտոնություններ երկկողմանի ծնողազուրկների համար վարձավճարների մասով հեռակա բաժնում։
Հանրային կապերի ծառայություն
29.01.20
Հարգելի՛ Անի,
Դուք կարող եք ծանոթանալ ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական եւ ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգին:
Արտակ Հակոբյան
24.01.20
Բարև ձեզ,
Ես կուզենայի իմանալ ԵՊՀ-ի Պատմության ֆակուլտետը ի՞նչ մասնագետներ է պատրաստում, ի՞նչ քննություններ պետք է հանձնեմ ընդունելության համար:
Հանրային կապերի ծառայություն
Հարգելի՛ Արտակ,
Պատմության ֆակուլտետի վարձավճարի չափին և քննություններին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղմամբ:
Մարիետա Բադալյան
27.11.19
Բարև Ձեզ,
Ես սովորում եմ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում, մագ. 2-րդ կուրսում, ցանկանում եմ տարեկետում վերցնել հղիության համար, բայց արդեն վճարել եմ այս կիսամյակի համար նախատեսված վարձավճարը, կցանկանաի իմանալ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ տարկետումը ձևակերպելու համար, և արդյոք հետ կստանամ իմ վճարած գումարը:
Հանրային կապերի ծառայություն
27.11.19
Հարգելի՛ Մարիետա,
Զանգահարեք ԵՊՀ ուսուման վարձերի բաժին՝ 060 710 162, Ձեզ կտեղեկացնեն ընթացակարգի մասին:
Hasmik Ayvazyan
25.11.19
Բարև Ձեզ, կներք մի բան հարցնեմ, եթե ես ուզում եմ ընդունվել ԵՊՀ-ի կենսաբանություն ֆակուլտետ, ապա ինչ քննություններ եմ հանձնելու:
Հանրային կապերի ծառայություն
27.11.19
Հարգելի՛ Հասմիկ,

Կենսաբանության ֆակուլտետի վարձավճարի չափին և քննություններին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղմամբ: