Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Մինչև ե՞րբ կարող ենք ներկայացնել ատեստատները:
Ատեստատները կարող եք ներկայացնել Ընդունող հանձնաժողով աշխատանքային օրերին, ժամը 10.00-17.00 եւ մինչև հուլիսի 10-ը:
2
Արդյո՞ք հեռակա մագիստրատուրայի գերազանց սովորող ուսանողները ստանում են կարմիր դիպլոմ։ Եթե այո, ապա ինչպիսի՞ գնահատակնների կամ ՄՈԳ-ի դեպքում:
Համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգի 25-րդ կետի, սահմանված է, որ կրեդիտային համակարգով ուսումնառության դեպքում գերազանցության դիպլոմ տրվում է բակալավրիատում միջին որակական գնահատականի հնարավոր առավելագույն արժեքը` 90 %, իսկ մագիստրատուրայում` 95%-ն ապահովելու դեպքում: ԵՊՀ-ում գործում է 20-միավորանոց սանդղակ, հետևաբար 95% -ին համապատասխանում է ՄՈԳ-ի 19 միավորը:
Աշոտ
07.05.08
Ես ցանկանում եմ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետից տեղափոխվել Ֆիզիկայի ֆակուլտետ: Ասացեք խնդրեմ, եթե դա հաջողվի, ապա ո՞ր ֆակուլտետի ուսանողների հետ եմ ես մրցելու ռոտացիոն համակարգի շրջանակներում:
ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյան
07.05.08
Նոր ֆակուլտետում Դուք կարող եք մասնակցել ռոտացիայի մրցույթին միայն տվյալ ֆակուլտետում մեկ տարի սովորելուց հետո:
Ավելի մանրամասն տեղեկություններ Դուք կարող եք կարդալ ԵՊՀ կանոնակարգից, որը կա նաեւ մեր կայքում:
Հայուհի
05.05.08
Հարգելի պարոն Գևորգյան,
Խնդրում եմ պատասխանեք, թե որ օրենքով են ֆակուլտետների դեկանները լիազորված ասպիրանտուրայի տեղերը բաշխել` ըստ իրենց նախընտրած ամբիոնների: Եթե այդպիսի օրենք գոյություն ունի, ապա մրցույթ անցկացնելու իմաստը ո՞րն է (նշված է կանոնադրության մեջ):
Գիտական քաղ. եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյան
07.05.08
Հարգելի Հայուհի,
Այդպիսի օրենք չկա: Երեւանի պետական համալսարանում կա մոտ 120 ամբիոն, իսկ ասպիրանտուրայի տեղերը մոտավորապես 40 են: Բնականաբար ինչ-որ ամբիոնների գծով ասպիրանտուրայի ընդունելություն չի լինի: Դեկանները տեղերը բաշխում են` ելնելով այն հանգամանքներից, թե ինչ մասնագետնների կարիք մենք ունենք:
Գրիգոր Գրիգորյան
04.05.08
Ի՞նչու է բակալավրի դիպլոմը լրացվում երեք լեզուներով, իսկ դիպլոմի միջուկինը` ոչ (ինչը Ձեզ մոտ արվում է գումարով), երբ դիպլոմն առանց միջուկի վավեր չէ:
ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյան
07.05.08
Վճարումը կատարվում է դիպլոմի համար: Համաձայն միջազգային չափանիշների որը ընդունված է նաեւ ՀՀ-ի կողմից, դիպլոմը լրացվում է 3 լեզուներով, իսկ միջուկը` 1: Կրեդիտային համակարգով սովորողները ավարտելուց հետո կստանան եվրոպական ձեւի միջուկի հավելված, որը լրացված կլինի եւ’ անգլերենով, եւ հայերենով:
Լիլիթ
03.05.08
Ես սովորում եմ Արեւելագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում: Ցանկանում եմ իմանալ, թե ինչ է հարկավոր արաբական երկրների արդի պատմության ասպիրանտուրա ընդունվելու համար /որպես հայցորդ/: Խնդրում եմ մանրամասնել նաեւ քննությունները:
Գիտական քաղ. եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյան
07.05.08
Հարգելի Լիլիթ,
ԵՊՀ չունի առանձին Արաբական երկրների արդի պատմություն մասնագիտությունը: Մենք ունենք արաբագիտություն մասնագիտությունը, որտեղ էլ Դուք կարող եք դիմել: Քննություններ Դուք պետք է հանձնեք TOEFL-ից, մասնագիտական առարկայից եւ ինֆորմատիկաից:
Մարի
30.04.08
Ես ավարտել եմ այլ բուհ: Այժմ հայցորդ եմ: Գիտեմ, որ ԵՊՀ-ն ունի հունագիտության գիտաուսումնական կենտրոն: Ցանկանում եմ սովորել հին հունարեն: Ինչպե՞ս կարող եմ սովորել: Կարո՞ղ եմ մասնակցել դասախոսություններին:
Գիտական քաղ. եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյան
07.05.08
Հարգելի Մարի,
Հունագիտության գիտաուսումնական կենտրոնում դասընթացներ չեն անցկացվում, այն գիտական կենտրոն է: