Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Մինչև ե՞րբ կարող ենք ներկայացնել ատեստատները:
Ատեստատները կարող եք ներկայացնել Ընդունող հանձնաժողով աշխատանքային օրերին, ժամը 10.00-17.00 եւ մինչև հուլիսի 10-ը:
2
Արդյո՞ք հեռակա մագիստրատուրայի գերազանց սովորող ուսանողները ստանում են կարմիր դիպլոմ։ Եթե այո, ապա ինչպիսի՞ գնահատակնների կամ ՄՈԳ-ի դեպքում:
Համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգի 25-րդ կետի, սահմանված է, որ կրեդիտային համակարգով ուսումնառության դեպքում գերազանցության դիպլոմ տրվում է բակալավրիատում միջին որակական գնահատականի հնարավոր առավելագույն արժեքը` 90 %, իսկ մագիստրատուրայում` 95%-ն ապահովելու դեպքում: ԵՊՀ-ում գործում է 20-միավորանոց սանդղակ, հետևաբար 95% -ին համապատասխանում է ՄՈԳ-ի 19 միավորը:
Արշակ
05.07.07
Երկու տարի առաջ ավարտել եմ ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, ապա զորակոչվել եմ բանակ: Հիմա ուզում եմ ուսումս շարունակել մագիստրատուրայում: Կուզենայի իմանալ ընդունելության կանոնները: Արդյո՞ք բանակում ծառայած շրջանավարտներն ունեն արտոնություններ:
Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն
11.07.07
Երեւանի պետական համալսարանի մագիստրատուրայի 2007-2008 ուստարվա ընդունելության կանոններին կարող եք ծանոթանալ ԵՊՀ www.ysu.am ինտերնետային կայքի «Կանոնակարգեր» բաժնում:
Լիլյա
05.07.07
Ցանկանում եմ իմանալ ՀՀ պետական այլ բուհում մի տարի սովորելուց հետո ԵՊՀ տեղափոխվելու կարգը եւ պայմանները:
Ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյան
10.07.07
Պետական բուհերից տեղափոխումը իրականացվում է ՀՀ կառավարության որոշմամբ, ըստ որի փոխադրումը կատարվում է այն դեպքում, երբ տարբերությունների թիվը մինչեւ ութն է, եւ առկա է երկու բուհերի թույլատվությունը: Որից հետո քննարկվում է մանդատային հանձնաժողովում եւ ուսանողի հետ անցկացվում է հարցազրույց, դրական պատասխանի դեպքում գրություն է ուղարկվում Կրթության եւ գիտության նախարարություն, եւ նախարարության թույլատվությունից հետո կատարվում է ձեւակերպում:
Նունե
05.07.07
Հնարավոր է արդյո՞ք համալսարանում սովորելու ընթացքում զուգահեռ սովորել նաեւ երկրորդ մասնագիտություն:
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյան
10.07.07
Երեւանի պետական համալսարանում այսօրվա դրությամբ զուգահեռ կրթություն չի իրականացվում, սակայն չի բացառվում, որ ապագայում դա կլինի:
Տաթեւիկ
04.07.07
Իմ դուստրը սովորում է ճապոներեն, արդյո՞ք դուք ունեք համապատասխան ֆակուլտետ` այս լեզվի ուսուցումը շարունակելու համար:
Միջազգային համագործակցության վարչության միջազգային կապերի բաժին
09.07.07
Ո'չ, Երեւանի պետական համալսարանում ճապոներեն լեզվով ուսուցում չի իրականացվում:
Պարույր
04.07.07
Ինձ հետաքրքրում է, թե արդյո՞ք ԵՊՀ-ում կա հեռակա ուսուցում, եթե այո, ապա ո՞ր ֆակուլտետներում:
Մինչհամալսարանական կրթության կենտրոնի տնօրեն Վաչագան Գալստյան
12.07.07
ԵՊՀ գիտխորհրդի 2007 թ-ի փետրվարի 6-ի որոշմամբ` 2007-2008 թթ. ուստարում հեռակա ուսուցմամբ ընդունելություն կկազմակերպվի հետեւյալ ֆակուլտետներում.

1. Մաթեմատիկա
2. Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկա
3. Ֆիզիկա
4. Երկրաբանություն
5. Կենսաբանություն
6. Աշխարհագրություն
7. Պատմություն
8. Միջազգային հարաբերություններ
9. Տնտեսագիտություն
10. Սոցիոլոգիա
11. Հայ բանասիրություն
12. Ժուռնալիստիկա
13. Ռուս բանասիրություն
14. Ռոմանագերմանական բանասիրություն
15. Իրավագիտություն
16. Աստվածաբանություն