Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Մինչև ե՞րբ կարող ենք ներկայացնել ատեստատները:
Ատեստատները կարող եք ներկայացնել Ընդունող հանձնաժողով աշխատանքային օրերին, ժամը 10.00-17.00 եւ մինչև հուլիսի 10-ը:
2
Արդյո՞ք հեռակա մագիստրատուրայի գերազանց սովորող ուսանողները ստանում են կարմիր դիպլոմ։ Եթե այո, ապա ինչպիսի՞ գնահատակնների կամ ՄՈԳ-ի դեպքում:
Համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգի 25-րդ կետի, սահմանված է, որ կրեդիտային համակարգով ուսումնառության դեպքում գերազանցության դիպլոմ տրվում է բակալավրիատում միջին որակական գնահատականի հնարավոր առավելագույն արժեքը` 90 %, իսկ մագիստրատուրայում` 95%-ն ապահովելու դեպքում: ԵՊՀ-ում գործում է 20-միավորանոց սանդղակ, հետևաբար 95% -ին համապատասխանում է ՄՈԳ-ի 19 միավորը:
Աննա
07.06.07
Ես սովորում եմ ԵՊՀ-ում: Ինձ մի հարց է հետաքրքրում կապված բացակայությունների հետ: Որքանով որ տեղյակ եմ, արձակվել է մի հրաման, համաձայն որի 30 ժամ բացակա ունեցող ուսանողները կստանան նկատողություն կամ կհեռացվեն: Խնդրում եմ ճշտեք: Քանի՞ ժամ բացակայության դեպքում կստանան նկատողություն, խիստ նկատողություն կամ կհեռացվեն:
ԵՊՀ ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյան
12.06.07
Հրաման իսկապես կա: Ռեկտորի 11.01.07 թ.-ի հրամանի համաձայն ուսումնական կիսամյակի ընթացքում 30 ժամ անհարգելի բացակայության դեպքում համապատասխան ֆակուլտետի դեկանի կողմից տվյալ ուսանողին հայտարարվում է նկատողություն: 60 ժամ անհարգելի բացակայության դեպքում ուսանողը նկատողություն է ստանում ռեկտորից: 90 ժամ անհարգելի բացակայության պարագայում ուսանողին հայտարարվում է խիստ նկատողություն, իսկ 120 ժամի դեպքում ուսանողը պարզապես հեռացվում է համալսարանից:
Ուսանողուհի
07.06.07
Ցանկանում եմ կրթություն ստանալ արտասահմանում: Կարելի՞ Է տարկետում ձեւակերպել դրա համար: Եթե այո, քանի՞ տարով, ինչպե՞ս, մանրամասների համար ո՞ւմ կարող եմ դիմել:
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարով
12.06.07
Ամենի ինչ կախված է ծրագրի բնույթից: Դիմեք ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ), մենք կտրամադրենք ողջ անհրաժեշտ ինֆորմացիան:
Բաղիշ
07.06.07
Խնդրում եմ պարզաբանեք` արդյոք հնարավոր է, որ դիմորդն իր նախասիրած ֆակուլտետն առաջին հայտով նշի վճարովի համակարգը, նոր հաջորդն ըստ իր հայեցողությամբ: Եթե այո, ապա ինչ կարգով է տեղի ունենում մրցույթը, մնացածների հետ համեմատած: Շնորհակալություն:
Մինչբուհական կրթության կենտրոնի դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Էմին Սանթրոսյան
13.06.07
Հնարավոր է առաջին հայտով նշել վճարովի համակարգը, սակայն դա ոչ մի առավելություն չի տալիս մրցույթի ժամանակ: Պարզապես զրկում է անվճար տեղերի համար հատկացված մրցույթին մասնակցելուց:
Բաղիշ
03.06.07
Բարեւ Ձեզ: Ասացեք խնդրեմ, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ընդունելության քննություններին մասնակցելու համար: Արդյոք պետք է ներկայացնել բժշկի տեղեկանք, եթե այո, ապա ո՞ր ձեւը: Եւ ամսի քանիսից է սկսվում փաստաթղթերի ընդունումը:
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն
07.05.07
ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար դիմորդը դիմում–հայտի հետ պետք է ներկայացնի հետեւյալ փաստաթղթերը.
1. միջնակարգ կրթության ատեստատ
2. 6 լուսանկար (3×4 սմ չափսի)
3. փաստաթուղթ զինվորական ծառայության հետ առնչության մասին
4. անձը հաստատող փաստաթուղթ
5. զինվորական գրքույկ
ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2007թ. առկա ուսուցման ընդունելության կանոններում բժշկի տեղեկանք ներկայացնելու մասին որեւէ բան նշված չէ:
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2007թ-ի հունիսի 15-ից մինչեւ հուլիսի 15-ը: Քննություններն անցկացվելու են 2007թ-ի հուլիսի 20-ից մինչեւ օգոստոսի 16-ը:
Այլ մանրամասներ իմանալու համար կարող եք դիմել ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն հետեւյալ հասցեով.
Երեւան 375010, Գլխավոր պողոտա,
Կառավարական տուն 3
հեռախոս` 52-66-02
Էլ. հասցե` www.edu.am
էլ.փոստ` smel@edu.am
Աշոտ
30.05.07
Ինչո՞ւ համալսարանի գրադարանը չի համալրվում նոր գրքերով: Դրա պատճառով ուսանողները ստիպված են լինում գնել տվյալ մասնագիտական գիրքը ամբիոններից:
ԵՊՀ գրադարանի տնօրեն Աշոտ Ալեքսանյան
04.06.07
Համալսարանի գրադարանը պարբերաբար համալրվում է նոր գրքերով: Եթե նշեիք Ձեզ հետաքրքրող ոլորտը, կարող էի նշել նաեւ գրքերի անունները: Մենք նամակներ ենք գրել բոլոր ֆակուլտետների դեկաններին և խնդրել, որպեսզի ուղարկեն իրենց անհրաժեշտ մասնագիտական գրականության ցանկը: Շատերը մեզ չեն պատասխանել: Ցանկացած նոր ստացված գրականություն անմիջապես տեղափոխվում է ընթերցասրահ: Իսկ սեպտեմբեր ամսից գրադարանում սպասվող բարեփոխումները թույլ կտան բոլոր ուսանողներին ավելի արագ նկատել գրքերի քանակական և որոկական փոփոխությունները:
Ինչ վերաբերում է ամբիոնից գիրք գնելուն, ապա ԵՊՀ ռեկտորի հրամանով ամբիոններում գիրք վաճառելը արգելվում է: