Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Արդյո՞ք հեռակա մագիստրատուրայի գերազանց սովորող ուսանողները ստանում են կարմիր դիպլոմ։ Եթե այո, ապա ինչպիսի՞ գնահատակնների կամ ՄՈԳ-ի դեպքում:
Համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգի 25-րդ կետի, սահմանված է, որ կրեդիտային համակարգով ուսումնառության դեպքում գերազանցության դիպլոմ տրվում է բակալավրիատում միջին որակական գնահատականի հնարավոր առավելագույն արժեքը` 90 %, իսկ մագիստրատուրայում` 95%-ն ապահովելու դեպքում: ԵՊՀ-ում գործում է 20-միավորանոց սանդղակ, հետևաբար 95% -ին համապատասխանում է ՄՈԳ-ի 19 միավորը:
Կարեն
20.02.07
Եթե քույր եւ եղբայր սովորում են նույն ֆակուլտետում, ապա ինչպես պետք է կատարվի նրանց ուսման վարձերի զեղչումը: Եվ ով է որոշում, թե ում պետք է զեղչել:
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյան
22.02.07
ԵՊՀ նախկին կանոնակարգի համաձայն` ուսման վարձը զեղչվում էր, եթե վճարովի համակարգում սովորում էին երեք եւ ավելի ուսանողներ, իսկ նոր կարգը վերաբերում է միայն առաջին եւ երկրորդ կուրսեցիներին: Եթե քույր եւ եղբայր մեզ մոտ սովորում են առաջին եւ երկրորդ կուրսերում, ապա կանոնակարգով սահմանված չափով երկուսի վճարն էլ կզեղչվի: Այստեղ չկա որեւէ մեկին ընտրելու խնդիր:Ուսանողի ուսման վարձը կզեղչվի, եթե նա համապատասխանում է նշված կարգավիճակին:
Դիանա
19.02.07
Խնդրում եմ ինձ օգնել հետեւյալ հարցում: 2002 թվակնին ավարտել եմ Մոսկվայի գործարարական ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետը: Կարող եմ կրթությունս շարունակել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում: Եթե այո, ապա ինչպիսին է փաստաթղթերի մատուցման ընթացքը, վճարման համակարգը եւ այլն:
Հարգանքներով` Դիանա
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյան
22.02.07
Կարող եք, եթե հաջողությամբ հանձնեք ընդունելության քննությունը, որովհետեւ մեզ մոտ մագիստրատուրայի քննությունը բաղկացած է երկու փուլից. Առաջինը` տվյալ մասնագիտության գծով տվյալ ուսումնական տարում ավարտողների համար, իսկ երկրորդ փուլը` նախորդ տարվա շրջանավարտների համար: Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի համար պահանջվում է բազային իրավաբանական կրթությունը, որը Դուք ունեք, կարող եք դիմել եւ քննության արդյունքներով մասնակցել մրցույթին:
Ս. Մարիամ
16.02.07
Ասացեք խնդրեմ, ջեռուցվելու են արդյո՞ք ԵՊՀ գրադարանի ընթերցասրահները:
ԵՊՀ գրադարանի տնօրեն Աշոտ Ալեքսանյան
26.02.07
Գրադարանի ընթերցասրահներն այս տարի էլ են ջեռուցվել, բայց քանի որ ջեռուցիչները թիթեղյա են, դռները լավ չեն փակվում, եւ պատուհանների արանքներում կան մեծ անցքեր, անգամ իդեալական ջեռուցման դեպքում հնարավոր չէ շենքը տաքացնել: Այժմ փոխում ենք գրապահոցի պատուհանները, եւ նախատեսվում է մինչեւ մյուս ձմեռ կարգավորել ընթերցասրահների ջեռուցումը:
Հասմիկ
16.02.07
Վաճառվում են ԵՊՀ ուսանողների ձեռքի աշխատանքները: Արդյո՞ք հնարավոր է վաճառքի հանել ուսանողների ձեռքով արված լուսանկարները, պատրաստված կոլաժները կամ կարված զգեստները: Ու՞մ պետք է դիմել դրա համար:
Ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արսեն Քարամյան
18.02.07
Հուշանվերների մեր վաճառասրահում հնարավոր է վաճառքի հանել ուսանողների ձեռքի այլ աշխատանքներ եւս: Պետք է դիմել ԵՊՀ շրջանավարտների միավորում` «Շրջանավարտ» ՍՊԸ-ի տնօրինությանը:
Կարինե
16.02.07
Նկատել եմ, որ արդեն գործում է ԵՊՀ դեղատունը: Ասացեք խնդրեմ, կարելի՞ է վստահ լինել դեղերի ժամկետայնությանը: Ո՞ր կազմակերպությունն է ապահովում դեղերի մատակարարումը: Տարբերվո՞ւմ են արդյոք դեղերի գները մյուս դեղատների գներից:
Ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արսեն Քարամյան
18.02.07
Անշուշտ, կարելի է վստահել դեղերի ժամկետայնությանը, յուրաքանչյուր դեղի փաթեթավորման վրա առկա է ժամկետայնության նշումը: Դեղերի մատակարարումն իրականացնում է «Ալֆա ֆարմ» ընկերությունը: Գների տեսանկյունից համալսարանական դեղատունը մատչելի պայմաններ է առաջարկում համալսարանականներին, քանի որ խնդիրը ոչ թե գումար, շահույթ ստանալն է, այլ մատչելի, առաջին անրհաժեշտության դեղորայքով համալսարանականներին ապահովելն է: