Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Արդյո՞ք հեռակա մագիստրատուրայի գերազանց սովորող ուսանողները ստանում են կարմիր դիպլոմ։ Եթե այո, ապա ինչպիսի՞ գնահատակնների կամ ՄՈԳ-ի դեպքում:
Համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգի 25-րդ կետի, սահմանված է, որ կրեդիտային համակարգով ուսումնառության դեպքում գերազանցության դիպլոմ տրվում է բակալավրիատում միջին որակական գնահատականի հնարավոր առավելագույն արժեքը` 90 %, իսկ մագիստրատուրայում` 95%-ն ապահովելու դեպքում: ԵՊՀ-ում գործում է 20-միավորանոց սանդղակ, հետևաբար 95% -ին համապատասխանում է ՄՈԳ-ի 19 միավորը:
Կարեն
26.03.07
Կա՞ն արդյոք արտոնություններ մագիստրատուրայի ընդունելության հարցում բանակից վերադարձած անձանց համար:
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյան
02.04.07
Բանակից վերադարձած անձանց համար գործում է այն արտոնությունը, որ անկախ իրենց առաջադիմությունից կարող են մասնակցել ընդունելության քննությանը:
Հեյդար Նարգեսի
24.03.07
Ես Իրանում ապրող քուրդ եմ և ապրում եմ Սանանդայում` Քուրդիստանում: Ես ունեմ մագիստորսի աստիճան ընդհանուր լեզվաբանության գծով, բակալավրի աստիճան` անգլերենի դասավանդման գծով: Կցանկանայի իմանալ արդյոք կարող եմ ընդունվել ասպիրանտուրա Արեւլագիտության ֆակուլտետում: Որոնք են ամենաանհրաժեշտ փաստաթղթերը:
Ալեքսանդր Մարգարով, Միջազգային համագործակցության վարչության պետ
27.02.07
Եթե Ձեր ստացած որակավորումները պետական ճանաչվող բուհից է, ապա դուք առանց խնդրի կարող եք շարունակել ուսումը մեզ մոտ, այդ թվում նաեւ արեւելյան լեզուների գծով: Արեւելագիտության ֆակուլտետում սովորելու, ապա նաեւ թեկնածուական պաշտպանելու համար լավ կլիներ, որ ընտրած մասնագիտությունը նշեիք նախօրոք` ճշտելով, թե արդյոք այդ ժամանակահատվածում համալսարանը ունի տվյալ լեզվի ազատ պրոֆեսոր, ով կարող է դառնալ Ձեր աշխատանքի ղեկավարը:

Ստորեւ ներկայացնում եմ անհրաժեշտ փաստաթղթերի ցուցակը:

Արտասահմանյան քաղաքացիների ընդունելության կանոններն ու կարգը
1. ԵՊՀ-ում սովորելու համար դիմած արտասահմանյան քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1.1 Դիմումի ձև
1.2 ԵՊՀ ռեկտորի անունով հասցեագրված նամակ, ուր պետք է նծված լինի մասնագիտությունը
1.3 Ինքնակենսագրություն
1.4 Կրթության մասին վկայականի պատճեն, հաստատված նոտարի կողմից, ուր ներառված պետք է լինեն առարկաները և քննությունների արդյունքնեևը
1.5 Առողջական վիճակի մասին վկայական, տրված պետական բուժ. Հիմնարկության կողմից
1.6 Անձնագրի պատճեն, հաստատված նոտարի կողմից
1,7 Ծննդյան վկայականի պատճեն, հաստատված նոտարի կողմից
1.8 6 լուսանկար( 4x5 չափի)

2. Նրանք, ովքեր ցանկանում են ԵՊՀ ընդունվել որպես հետազոտողներ, ( 1-2 կիսամյակ տևողությամբ), ասպիրանտուրա ( 3 տարի), պետք է ներկայացնեն հետևյալ հավելյալ փաստաթղթերը.
2.1 Ուսումնական պլան և հակիրճ հոդված (անոտացիա)ապագա ատենախոսության վերաբերյալ, նշելով վերջինիս վերնագիրը
2.2 2-3 հոդված ատենախոսության թեմայի վերաբերյալ կամ հրատարակված հոդվածների պաշտոնապես հաստատված ցանկ
Ֆերնանդո
24.03.07
Ես ցանկանում եմ իմանալ թե հնարավոր է համալսարանում սովորել հայոց լեզու առանց անգլերենի իմացության: Իմ մայրենի լեզուն իսպաներենն է , ես ապրում եմ Արգենտինայում և կարող էի գնալ այնտեղ, սակայն իմ անգլերենի գիտելիքները բավարար չեն:
Ալեքսանդր Մարգարով, Միջազգային համագործակցության վարչության պետ
27.03.07
Ոչ մի խնդիր, կարող եք գալ Հայաստան: Այստեղ կազմակերպվում են ինչպես խմբային, այնպես էլ` անհատական դասընթացներ:
Սասուն
02.03.07
Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում ինչպես պետք է կազմակերպվեն հայոց լեզվի քննությունները նոր ավարտողների համար լինելու է Ա տարբերակը, թե` Ա+Բ:
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյան
05.03.07
Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի համար հայոց լեզուն հանդիսանում է ոչ մրցութային քննություն: Նոր ավարտողները հայոց լեզվի քննությունը հանձնում են հեշտացված տարբերակով (Ա տարբերակով):
Ա. Գրիգորյան
27.02.07
Քանի՞ տարի է ուսումը հեռակա ուսուցման բաժնում:
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյան
01.03.07
Համաձայն պետական կրթական չափորոշիչների` հեռակա ուսուցման բաժնում բակալավրիատի ծրագրին ավելանում է եւս մեկ տարի, այսինքն` դառնում է 5 տարի: