Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Արդյո՞ք հեռակա մագիստրատուրայի գերազանց սովորող ուսանողները ստանում են կարմիր դիպլոմ։ Եթե այո, ապա ինչպիսի՞ գնահատակնների կամ ՄՈԳ-ի դեպքում:
Համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգի 25-րդ կետի, սահմանված է, որ կրեդիտային համակարգով ուսումնառության դեպքում գերազանցության դիպլոմ տրվում է բակալավրիատում միջին որակական գնահատականի հնարավոր առավելագույն արժեքը` 90 %, իսկ մագիստրատուրայում` 95%-ն ապահովելու դեպքում: ԵՊՀ-ում գործում է 20-միավորանոց սանդղակ, հետևաբար 95% -ին համապատասխանում է ՄՈԳ-ի 19 միավորը:
Անահիտ Էվոյան, մագիստրատուրա, 1-ին կուրս
20.09.06
Ինչ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում համալսարանում դասավանդման նոր մոտեցումների, մեթոդոլոգիայի ներդրման առումով, արդյոք վերջինս թողնված է դասախոսի հայեցողությանը:
ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյան
25.09.06
Առաջիկայում մեծ փոփոխություններ են տեղի ունենալու Երեւանի պետական համալսարանի ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերում, որովհետեւ Հայաստանը 2005 թ-ից միացել է Բոլոնիայի գործընթացին, վերջինս էլ որոշակի պահանջներ է դնում բարձրագույն կրթության վերաբերյալ: Կա հիմնական 3 պահանջ, որ անպայման պիտի գործի: 1-ինը երկաստիճան կրթական համակարգն է, 2-րդը` կրեդիտային համակարգը` որպես ուսումնական գործընթացի կազմակերպման հիմնական ձեւ, 3-րդը` կրթական որակի ապահովումն է:
Այս տարվա հունիսի 1-ին ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ հաստատվել է կրեդիտային համակարգի ներդրման ժամանակացույցը: Դա լուրջ փաստաթուղթ է: Ընդգրկում է բոլոր այն հիմնախնդիրները, որ մենք ունենք ուսումնական գործընթացի կազմակերպման հարցում` կապված կրեդիտային համակարգի հետ, ինչպես նաեւ` գործողությունների մոտավոր ժամանակացույցը, թե երբ, ինչ եւ ինչպես պետք է իրականացվի: 2006-2007 ուսումնական տարին կլինի նախապատրաստական, հաջորդ` 2007-08 ուս.տարում կանցնենք կրեդիտային համակրգի մագիստրատուրայի մակարդակում, եւ միայն 2008-09 ուսումնական տարում անցում կկատարվի այս համակրգին բակալավրիատի 1-ին կուրսեցիների համար:
Մեթոդոլոգիայի առումով պիտի ասեմ, որ յուրաքանչյուր ֆակուլտետ ունի մեթոդական խորհուրդ, որի գործառույթներից մեկը դասավանդման ձեւերի մշակումն է, նորերի առաջարկը: Նաեւ ունենք համահամալսարանական մեթոդական խորհուրդ, որ զբաղվում է այդ հարցերի քննարկմամբ: Դասավանդման խնդիրները լինելու են ինչպես նորաստեղծ համալսարանական կրթության զարգացման վարչության, այնպես էլ ուսումնամեթոդական վարչության ուշադրության կենտրոնում: Ֆակուլտետ-ռեկտորատ կապը այս դեպքում անմիջականորեն գործում է, հետադարձ կապն էլ հատկապես այս դեպքում լիովին ապահովված է: