Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Արդյո՞ք հեռակա մագիստրատուրայի գերազանց սովորող ուսանողները ստանում են կարմիր դիպլոմ։ Եթե այո, ապա ինչպիսի՞ գնահատակնների կամ ՄՈԳ-ի դեպքում:
Համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգի 25-րդ կետի, սահմանված է, որ կրեդիտային համակարգով ուսումնառության դեպքում գերազանցության դիպլոմ տրվում է բակալավրիատում միջին որակական գնահատականի հնարավոր առավելագույն արժեքը` 90 %, իսկ մագիստրատուրայում` 95%-ն ապահովելու դեպքում: ԵՊՀ-ում գործում է 20-միավորանոց սանդղակ, հետևաբար 95% -ին համապատասխանում է ՄՈԳ-ի 19 միավորը:
Անդրանիկ
25.11.07
Ես ԵՊՀ ուսանող եմ և կցանկանայի հարց ուղղել Ձեզ. Հնարավո՞ր է ընդմիջումների տևողությունը ավելացնել, որովհետև հնարավոր չէ հոգալ բոլոր կարիքները այդ 5 րոպեի ընթացքում: Կամ դասախոսները չեն կարող մի փոքր ներողամիտ լինել ուսանողի հանդեպ 5 կամ 10 րոպե ուշացման համար:
ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյան |
10.12.07
Ո’չ, հնարավոր չէ, քանի որ փոփոխությունները կամ երկարաձգումը հանգեցնում է երկրորդ հերթի դասաժամերի ավարտի հետաձգման:
Անդրանիկ
24.11.07
Ես ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի հեռակա բաժնի առաջին կուրսի ուսանող եմ: Կցանկանայի իմանալ իմ քննության օրերը:
ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյան |
10.12.07
Ձեր քննության օրերի մասին դուք պետք է տեղեկանաք Ձեր դեկանատից:
Լիլիթ
24.11.07
Ի՞նչ կարգով են ընդունվում ԵՊՀ ասպիրանտուրա կամ հայցորդ դառնում: Արդյո՞ք մագիստրատուրայի գնահատականները հաշվի են առնվում:
Ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի բաժնի վարիչ Նորա Հովսեփյան
07.12.07
Ամեն ինչ հաշվի է առնվում: Առաջին հերթին հաշվի է առնվում մասնագիտական քննության գնահատականը, այնուհետև` ինֆորմատիկայի և օտար լեզվի, դրանից հետո, եթե գնահատականները հավասար են լինում, համեմատում ենք դիպլոմի միջուկի գնահատականները:
Անի Ասատրյան
23.11.07
Ես առաջին կուրս եմ: Հիվանդության պատճառով մեկ առարկայից ունեմ լուծարք, եթե ներկայացնեմ բժշկի թուղթ ու միավորներս համապատասխանեն , կարող եմ օգտվել անվճար անցնելու իրավունքից: Արդյոք լուծարքս չի խոչընդոտի: Եթե կխոչընդոտի, ի՞նչ կարող եմ անել:
ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյան |
10.12.07
Առաջին կուրսեցին ընթացիկ քննության միայն մեկ առարկա կարող է մնալ լուծարք, եթե բացակայությունը հարգելի պատճառով է, ապա դուք կարող եք մասնակցել քննությանը և բարձր գնահատական ստանալով` կարող եք հավակնել անվճար տեղի:
Էդվարդ
20.11.07
Սովորում եմ Ֆիզիկայի ֆակուլտետի երրորդ կուրսում բարձր առաջադիմությամբ, ունեմ մեկ 4 և ցանկանում եմ վերահանձնել այդ առարկան: Կխնդրեի տեղեկացնել վերահանձման ընթացակարգին:
ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյան |
10.12.07
2003թ.-ից պետական խորհրդի որոշմամբ բոլոր վերահանձնումները հանված են, բայց մագիստրատուրայի ընդունելության համար հաշվի է առնվում քննությունների գնահատականների միջին նիշը, և այդ գնահատականը Ձեզ չի խոչընդոտի մագիստրատուրա ընդունվելու համար: