Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Արդյո՞ք հեռակա մագիստրատուրայի գերազանց սովորող ուսանողները ստանում են կարմիր դիպլոմ։ Եթե այո, ապա ինչպիսի՞ գնահատակնների կամ ՄՈԳ-ի դեպքում:
Համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգի 25-րդ կետի, սահմանված է, որ կրեդիտային համակարգով ուսումնառության դեպքում գերազանցության դիպլոմ տրվում է բակալավրիատում միջին որակական գնահատականի հնարավոր առավելագույն արժեքը` 90 %, իսկ մագիստրատուրայում` 95%-ն ապահովելու դեպքում: ԵՊՀ-ում գործում է 20-միավորանոց սանդղակ, հետևաբար 95% -ին համապատասխանում է ՄՈԳ-ի 19 միավորը:
Վիկտորյա
17.09.08
Ես ավարտել եմ Մանկավարժական համալսարանի մաթեմատիկա-ինֆորմատիկա բաժինը, այժմ ցանկանում եմ երկրորդ մասնագիտություն ձեռք բերել տնտեսագիտության բնագավառում, ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ և ու՞մ պետք է դիմել:
Ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյան
19.09.08
Հարգելի′ Վիկտորյա,
ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ դիմելու եւ 2-րդ մասնագիտություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության կազմբաժին ներկայացնել առաջին մասնագիտության դիպլոմը, դիպլոմի հավելվածը, անձնագիրը, 6 լուսանկար (եթե ծառայել եք, ապա նաեւ զինվորական գրքույկը):
Էլլա Ղամբարյան
15.09.08
Ցանկանում եմ իմանալ, թե հայցորդ ձևակերպվելու համար ի՞նչ պայմանների պետք է բավարարել և ե՞րբ ներկայացնել դիմումը:
ԵՊՀ ասպիրանտուրայի եւ դոկտորանտուրայի բաժին
17.09.08
Հարգելի′ Էլլա,
ԵՊՀ-ում հայցորդ ձեւակերպվելու համար անհրաժեշտ է գիտական ամսագրերում ունենալ տպագրված 2 կամ ավելի հոդվածներ: Դիմումները կարող եք ներկայացնել մինչեւ հոկտեմբերի 31-ը:
Նարեկ Գևորգյան
14.09.08
Ես սովորւմ եմ ԻԿՄ ֆակուլտետի 2-րդ կուրսում եւ ցանկանում եմ իմանալ, թե այս կիսամյակ ի՞նչ քննություններ պետք է հանձնեմ:
Ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյան
19.09.08
Հարգելի′ Նարեկ,
Դիմեք Ձեր ֆակուլտետի դեկանատ եւ ծանոթացեք ուսումնական պլանին:
Գառնիկ
12.09.08
Ես սովորում եմ ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսում, ծրագրավորող եմ, գիտեմ WORD, EXEL, WINDOWS XP և այլն: Ասացեք, խնդրում եմ, ԵՊՀ-ի կարիերիայի կենտրոնը կարո՞ղ է ինձ համապատասխան աշխատանքի տեղավորել:
ԵՊՀ շրջանավարտների եւ կարերիայի կենտրոնի տնօրեն Արմեն Եսայանց
17.09.08
Հարգելի′ Գառնիկ,
Աշխատանքի կամ կարիերայի հետ կապված ցանկացած հարցերով կարող եք դիմել ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոն, որը գտնվում է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 6-րդ հարկում: ԵՊՀ պաշտոնական կայքէջից նույնպես կարող եք տեղեկանալ աշխատանքի հայտերին: Եթե լինում են հաստիքներ կամ թափուր աշխատատեղեր ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը տեղեկացնում է ֆակուլտետներին, իսկ կայքէջում պարբերաբար թարմացվում են աշխատատեղերի հայտարարությունները:
Ամեն դեպքում, Ձեզ խորհուրդ ենք տալիս ներկայանալ ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոն:
Գայանե Խալաթյան
11.09.08
Ցանկանում եմ իմանալ, թե ԵՊՀ ասպիրանտուրայի հեռակա բաժնում սովորելու համար ե՞րբ պետք է ներկայացնեմ դիմում-հայտ:
Ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի բաժնի վարիչ Նորա Հովսեփյան
13.09.08
Հարգելի′ Գայանե,
Բացի դիմում-հայտից Դուք պետք է ներկայացնեք Ձեր անձնական գործի փաթեթը, որի պարունակությանը կարող եք ծանոթանալ Ասպիրանտուրայի բաժնից, որը գտնվում է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 6-րդ հարկում:
Ասպիրանտուրայի հեռակա բաժնի տեղերի մասին տեղեկատվություն դեռ չենք ստացել: