Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Ընդունված դիմորդների ցուցակները ե՞րբ կհրապարակվեն կայքում:
Ընդունված դիմորդների ցուցակներն արդեն տեղադրված են ԵՊՀ պաշտոնական կայքում:Կարող եք ծանոթանալ պորտալի «Դիմորդ» կայքում:
2
Ե՞րբ պարզ կլինեն ընդունելության քննությունների անցողիկ միավորները:
Ընդունելության քննությունների անցողիկ միավորներն արդեն հայտնի են: Կարող եք ծանոթանալ պորտալի «Դիմորդ» կայքում:
3
Մինչև ե՞րբ կարող ենք ներկայացնել ատեստատները:
Ատեստատները կարող եք ներկայացնել Ընդունող հանձնաժողով աշխատանքային օրերին, ժամը 10.00-17.00 եւ մինչև հուլիսի 10-ը:
Վահան Ալեքսանյան
25.11.19
Բարև Ձեզ, ինչպե՞ս կարող եմ առկայից տեղափոխվել հեռակա:
Հանրային կապերի ծառայություն
27.11.19
Հարգելի՛ Վահան,

Ուսանողի՝ բուհի ներսում, ինչպես նաև բուհից բուհ տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձեւը (առկա, հեռակա, հեռավար), իրականացվում է բուհի ռեկտորի հրամանով, ուսանողի անձնական դիմումի համաձայն: Ձեզ ենք ներկայացնում բուհում սովորողների ակադեմիական շարժունության կարգը:
Liana Gasparyan
23.10.19
Բարև Ձեզ, ե՞րբ են սկսվելու հեռակայի դասերը:
Հանրային կապերի ծառայություն
24.10.19
Հարգելի՛ Լիանա, հեռակայի դասերը մեկնարկելու են նոյեմբերի 1-ից:
Անահիտ Վարդանյան
04.10.19
Բարև ձեզ։
Խնդրում եմ պարզաբանել, թե
1․ ինչպես կարող ենք այլ բուհի մագիստրատուրայից տեղափոխվել Մայր բուհ՝ թեկուզ հեռակա։
2․ավարտելով ԵՊՀ բակալավրիատը, ԳԱԱ մագիստրատուրան, բակալավրիատի ո՞ր կուրս կարող ենք ընդունվել և՛ առկա, և՛ հեռակա ուսուցման տարբերակով։
Շնորհակալություն։
Հանրային կապերի ծառայություն
07.10.19
Հարգելի՛ Անահիտ,

Ուսանողի՝ բուհի ներսում, ինչպես նաև բուհից բուհ տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձեւը (առկա, հեռակա, հեռավար), իրականացվում է բուհի ռեկտորի հրամանով, ուսանողի անձնական դիմումի համաձայն: Ձեզ ենք ներկայացնում բուհում սովորողների ակադեմիական շարժունության կարգը:
Վարդուհի Հարությունյան
03.10.19
Բարև Ձեզ,
Ես Հայ-ռուսական համալսարանի տարածաշրջանագիտության բաժնի երրորդ կուրսի ուսանող եմ։ Ցանկանում եմ շարունակել ուսումս Ձեր համալսարանում, բայց Հոգեբանության բաժնում։ Հետաքրքրված եմ հեռակա ուսուցման ծրագրով։ Հնարավոր է արդյո՞ք շարունակել նման ուղղվածությամբ, ինչ փաստաթղթեր և քննություններ (տարբերություններ) են անհրաժեշտ հանձնել։

Հ.գ.
Հնարավոր է արդյո՞ք շարունակել ուսումը երրորդ կուրսում։
Շնորհակալություն։
07.10.19
Հարգելի՛ Վարդուհի,

Ուսանողի՝ բուհի ներսում, ինչպես նաև բուհից բուհ տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձեւը (առկա, հեռակա, հեռավար), իրականացվում է բուհի ռեկտորի հրամանով, ուսանողի անձնական դիմումի համաձայն: Ձեզ ենք ներկայացնում բուհում սովորողների ակադեմիական շարժունության կարգը:
Նարեկ
05.09.19
Բարև Ձեզ։
Կասեք մագիստրատուրա ընդունվելու համար ՄՕԳ-ը նվազագույնը որքա՞ն պետք է լինի
Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն
05.09.19
Հարգելի՛ Նարեկ,
Մագիստրատուրա ընդունվելու համար ՄՕԳ-ը չափորոշիչ չէ: