Գենդերային հետազոտություների և առաջնորդության ԵՊՀ կենտրոն
Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնը հիմնադրվել է 2013 թ. մայիսի 7-ին ԱՄՆ միջազգային զարգացան գործակալության «Հայաստանում գենդերային հավասարության ապահովման և կանանց հնարավորությունների ընդլայնման» եռամյա ծրագրի շրջանակներում: Ծրագիրը իրականացվում է Արիզոնայի պետական համալսարանի Մելիքյան կենտրոնի և Արիզոնայի պետական համալսարանի Սոցիալական փոխակերպումների դպրոցի հետ համագործակցությամբ:
Նպատակը
Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի հիմնական նպատակն է նպաստել գենդերային հավասարության և առաջնորդության զարգացմանը հայ հասարակությունում: Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնը իրականացնում է լայնածավալ հետազոտական, կրթական գործառույթներ և հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների, տեղական ՀԿ- ների և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ աջակցում է կանանց՝ մասնագիտական առաջխաղացման գործում:
Կենտրոնի նպատակները
2017 թվականից ի վեր Կենտրոնը իրականացրել է կարճաժամկետ դասընթացների ծրագիր:
2022 թվականից ի վեր Կենտրոնը բոլոր ուսանողների համար բաց է նաև որպես ապահով տարածք։
Աշխատակազմ
Գոհար Շահնազարյան
Տնօրեն
Հեռախոս՝ +374 60 71 03 90
Էլ. հասցե՝ goarshahnazaryan@gmail.com
Սիրան Հովհաննիսյան
Կրթական և հետազոտական ծրագրերի համակարգող
Հեռախոս՝ +374 60 71 03 90
Էլ. հասցե՝ siranhovhannisyan@ysu.am, siranhovhan@gmail.com
Լյուդմիլա Շիրվանյան
Ծրագրերի օգնական
Հեռախոս՝ +374 60 71 03 90
Էլ. հասցե՝ cgls@ysu.am
Նախկին աշխատակիցներ
Սինարա Նավոյան՝ Ծրագրի ասիստենտ
Սոցիոլոգիայի մագիստրոս, ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի հայցորդ,
Սյուզաննա Գրիգորյան՝ Կենտրոնի ասիստենտ
Սոցիոլոգիայի բակալավր,
Մեր դրամաշնորհառուները (2013-2015)`
Արթուր Աթանեսյան՝ Արթուր Աթանեսյանը քաղաքական գիտությունների դոկտոր է, ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր: 2008 թվականից ի վեր նա հանդիսանում է նույն Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչը: Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակում են հաղորդակցությունների ուսումնասիրությունները, տեղեկատվական անվտանգությունը, տեղեկատվական պատերազմների, տարածաշրջանային և էթնիկ կոնֆլիկտների, քաղաքական գործընթացների ուսումնասիրությունները: 2014 թվականին Ա. Աթանեսյանը իրականացրել է “Կանայք ՀՀ զինված ուժերում. ինքնընկալումը, ներգրավման և հարմարման բարելավման խնդիրները” հետազոտական ծրագիրը Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնի կողմից տրամադրվող Փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Անի Կոջոյան՝ Անի Կոջոյանը Երևանի պետական համալսարանի դասախոս է: Դասավանդում է անգլերեն, ինչպես նաև հետևյալ դասընթացները՝ «Լեզու, գենդեր և հաղորդակցություն», և «Գենդերը Վաղ Ժամանակակից անգլիական դրամայում»: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը: 2012-ին ավարտել է Օքսֆորդի համալսարանի անգլերեն լեզվի և գրականության ֆակուլտետի մագիստրատուրան: 2013-ին Արիզոնայի պետական համալսարանում կատարել է գիտահետազոտական աշխատանք գենդերի, կանանց ուսումնասիրությունների, լեզվի, գրականության, ֆեմինիզմի, հեքիաթների և մեդիայի ուսումնասիրության վերաբերյալ: 2014-ին իրականացրել է հետազոտություն «Գենդերային բռնությունն ու առնականությունը հայկական հեռուստասերիալներում»: Հետազոտությունը կատարվել է Աննա Գևորգյանի (ԵՊՀ գիտաշխատող) հետ համատեղ՝ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնի ֆինանսավորմամբ:
Աննա Մելիքյան՝ Աննա Մելիքյանը 2012 թ.-ից աշխատում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ում որպես մարդու իրավունքների հարցերով պատասխանատու: 2013թ.-ից հանդիսանում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող Խմբի անդամ: 2010-2012 թթ.-ին Աննան աշխատել է Ղրղզստանի Օշ քաղաքում էթնիկական ջարդերից հետո առաջացած խնդիրներին արձագանքելու համար ստեղծված ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի գրասենյակի առաքելության շրջանակներում որպես Մարդու իրավուքների գծով դիտորդ: Նա նաև աշխատել է ԵԱՀԿ-ի ժողովրդական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի՝ մարդու իրավունքների, կանանց՝ անվտանգության համակարգում իրավահավասարության ապահովման, խտրականության դեմ և հանդուրժողականության զարգացմանն ուղղված ծրագրերում: Աննա Մելիքյանը ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը և Ժնևի Միջազգային հումանիտար իրավունքի և Մարդու իրավունքերի ակադեմիան: Աննա Մելիքյանը զբաղվում է նաև հետազոտական աշխատանքներով՝ Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում արդիկան հարցերի շուրջ:
Հասմիկ Շափաղաթյան՝ Հասմիկ Շափաղաթյանը քաղաքական գիտությունների թեկնածու է, գիտական աստիճանը ստացել է 2000 թ: 2007 թվականից մինչ օրս ԵՊՀ քաղաքագիտության ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ ամբիոնում աշխատում է որպես դոցենտ: 2014 թվականի հունիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում իրականացրել է հետազոտություն “Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կանանց քաղաքական մասնակցությունը. խնդիրներ և հեռանկարներ” թեմայով ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի Փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում (համահեղինակ՝ Լուսինե Պողոսյան, ԵՊԼՀ):
Հովհաննես Հովհաննիսյան՝ Հովհաննես Հովհաննիսյանը ստացել է գիտությունների թեկնածուի գիտական կոչումը 2007թ. հունսիսին և թեզի թեման է «Բարենորոգչական շարժումը Հայ առաքելական եկեղեցում 1901-1906թթ.»: Նա ավարտել է նաև Հայաստանի պետական կառավարման դպրոցը 2002թ., ինչպես նաև Հայաստանի դիվանագիտական ակադեմիան 2010թ.: Ներկայումս նա աշխատում է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Կրոնի պատմության և տեսության ամբիոնում որպես դոցենտ, ինչպես նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Ներկայումս նա Սոցիալ մշակութային իննովացիաների լաբորատորիա հիմնադրամի գործադիր տնօրենն է (www.skilfound.com): 2014 թվականին Հ. Հովհաննիսյանը իրականացրել է “Կանանց դերի ընկալումներն ավանդական ու ոչ ավանդական կրոնական համայնքների կողմից Հայաստանում” հետազոտությունը Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի աջակցությամբ:
Ինգա Հարությունյան՝ Ինգա Հարությունյանը 1994-1999թթ. սովորել է ԵՊՀ Հոգեբանության, սոցիոլոգիայի և փիլիսոփայության ֆակուլտետում, մասնագիտությամբ հոգեբան է: 1999-2000 թթ կրթությունը շարունակել է ԱՄՆ Նյու-Ջերսի նահանգի Ռաթգերս պետական համալսարանում, ստացել է Կրթության մագիստրոսի կոչում: 2000-2001թթ աշխատել է ԱՄՆ Նեբրասկա նահանգի Մադոննա Կաթոլիկ դպրոցում որպես դպրոցի հոգեբան-խորհրդատու: 2001թ. վերադարձել է Հայաստան, 2003-2014 դասավանդել է ԵՊՀ Անձի հոգեբանության ամբիոնում, 2005-2006թթ. դասավանդել է Երևանի Պետական Բժշկական համալսարանի հոգեբանության և հոգեբուժության ամբիոնում: 2008թ. ստացել է Հոգեբանական գիտությունների թեկնածուի կոչում: 2008-2010 թթ. աշխատել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում որպես Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար, այնուհետև 2010-2011 ընթացքում Բաց հասարակության հիմնդրամում որպես քաղաքացիական հասարակության ու կանանց ծրագրերի կորդինատոր: 2012-ից աշխատում է World Vision Armenia Միջազգային բարեգործական հիմնադրամում որպես ծրագրերի մշակման և մոնիթորինգի մասնագետ, ինչպես նաև գենդերային հարցերով պատասխանատու:
Քնարիկ Առաքելյան՝ Քնարիկ Առաքելյանը մասնագիտությամբ հոգեբան է, 2011 թ. դասավանդում է ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի Անջի հոգեբանության ամբիոնում: 2014 թվականի գարնանը մասնակցել է Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնի կողմից կազմակերպված մասնագիտական վերապատրաստմանը Արիզոնայի պետական համալսարանի Սոցիալական փոխակերպումների ֆակուլտետում: Ք.Առաքելյանը նաև ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասսպիրանտ է 2011 թվականից սկսած: Քնարիկ Առաքելյանի գիտական հետաքրքրություններն են զոհաբանությունը, կանանց զոհայնացումը, բռնությունը կանանց նկատմամբ, իրավաբանական հոգեբանությունը, դեստրուկտիվ վարքի հոգեբանությունը, դեվիանտալոգիան:
Լուսինե Պողոսյան՝ Լուսինե Պողոսյանը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և Եվրոպագիտության ամբիոնի դասախոս է: 2014 թվականի հունիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում իրականացրել է հետազոտություն “Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կանանց քաղաքական մասնակցությունը. խնդիրներ և հեռանկարներ” թեմայով ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի Փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում (համահեղինակ՝ Հասմիկ Շափաղաթյան, ԵՊՀ):
Մեր հիմնադիր գործընկերները
Արիզոնայի պետական համալսարան (ԱՊՀ)
ԱՄՆ Միջզգային զարգացման գրասենյակ (USAID)
Բարձրագույն կրթության զարգացման ծրագիր (HED)
Սոցիալական մեդիա էջեր
Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
Հեռ: +37460710390
Ներքին: 2390
Էլ.հասցե: cgls@ysu.am
Հասցե: Ալեք Մանուկյան 1, 0025, Երևանի պետական համալսարան,Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 436 սենյակ
Երևան, Հայաստան
Սույն վեբ կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: