ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՈԴՎԱԾՆԵՐ ԳՀԱԿ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՀԱՄԱՐ
Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնը հայտարարում է հոդվածների ընդունում հերթական ժողովածուի համար: Հոդվածներն ընդունվում են մինչև 2018 թվականի նոյեմբերի 27-ը (ներառյալ): Ժողովածուն առցանց կհրատարակվի մինչև հաջորդ տարեսկիզբ:
Այս անգամ մենք ևս անդրադառնալու են Հայաստանի համար այդքան կարևոր թեմայի՝ "Թավշյա հեղափոխությանը", և փորձելու ենք հեղափոխական և հետհեղափոխական գործընթացները վերլուծել գենդերային ոսպնյակների միջոցով: Հոդվածները կարող են ուղղված լինել ոչ միայն բացթողումներին և հիմնախնդիներներին, այլ հատկապես շեշտադրեն լուծման ուղիները հենց գենդերային տեսանկյունից: Հոդվածների ժողովածուի համար նախատեսված աշխատանքները իրենց բնույթով կարող են լինել հանրամատչելի և գիտական աշխատանքի միաձուլումներ, որպեսզի ներգրավեն ավելի մեծ լսարաններ, լինեն հեշտ ընթեռնելի և կարողանան իրենց ուղերձը հստակ հասցնել հանրությանը` հիմնվելով արդեն իսկ իրականացված հետազոտութունների և ոլորտի տեսական նյութերի վրա:
Հոդվածների թեմատիկ ուղղությունները կարող են լինել, սակայն սահմանափակված չեն հետևյալով.
Բոլոր թեմատիկ ուղղություններին անդրադարձը պետք է լինի գենդերային վերլուծության տեսանկյունից: Հոդվածի 2/3-ից ավելին պետք է պարունակի հենց գենդերային ուսումնասիրություն կամ վերլուծություն: Հոդվածները, որոնք ուղղված կլինեն նշված և այլ թեմաների, սակայն չեն ունենա գենդերային վերլուծություն, բնականաբար չեն դիտարկվի որպես ժողովածուի մաս:
Կարևոր վերջնաժամկետներ
Աբստրակտին ներկայացվող պահանջներ.
Հեղինակների կողմից ներկայացվող աբստրակտները չպետք է գերազանցեն 400 բառը: Լինեն հակիրճ, հստակ ներկայացնեն հոդվածի էությունը, արդիականությունը, և ինչպես այն կարող է օգտագործվել հետագա պետական և ոչ պետական քաղաքականությունների մշակման գործընթացներում: Եթե հետագայում հոդվածը հիմնվելու է կիրառական հետազոտության վրա, ապա ցանկալի է նշել հետազոտական մեթոդները ևս: Լեզուն հայերեն կամ անգլերեն:
Հոդվածին ներկայացվող պահանջներն են՝
Ընտրված աբստրակտների հիման վրա գրված հոդվածների էջերի քանակը 10-13 էջ է: Հոդվածը պետք է պարունակի հստակ հղումներ տողատակում: Գրականության ցանկը այս հոդվածների համար պարտադիր է: Առանց գրականության ցանկի հոդվածները կարճ ժամկետում պետք է լրացվեն՝ հրատարակման ընդունվելու համար: Հոդվածի լեզուն կարող է լինել հայերեն կամ անգլերեն: Ցանկացած դեպքում հոդվածը պետք է պարունակի 5-7 բանալի բառ, ինչպես նաև հոդվածի երկլեզու (հայերեն և անգլերեն) ամփոփում կես էջի սահմաններում: Դրանք պետք է տեղադրված լինենք հոդվածի վերջում՝ օգտագործված գրականության ցանկից հետո: Հոդվածի ներկայացման տեխնիկական չափանիշներն են՝ Arial կամ Arial Unicode, 12 pt տառաչափ, 1,5 տողերի միջև հեռավորություն: Լուսանցքները բոլոր կողմերից 1-ական կամ default տարբերակով: Հոդվածի տեքստը պետք է տպված լինի unicode տարբերակով, այլապես չի ընդունվի ժողովածուի համար: Բոլոր չափանիշներին խնդրում ենք հետևել ըստ կարգի: Հոդվածը պետք է ուղարկել ստորև նշված էլեկտրոնային հասցեին MicrosoftWord ֆորմատով:
Հարցերի և պարզաբանումների համար խնդրում ենք զանգահարել 060710390 (ժամը 14:00 - 17:00) հեռախոսահամարով կամ նամակ գրել հետևյալ հասցեին՝ cgls@ysu.am.
Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնը գիտահետազոտական և կրթական կենտրոն է, որը մասնագիտացված և խորացված ուսումնասիրություններ է կատարում գենդերային և կանանց հիմնախնդիրների ոլորտում: Կենտրոնը զբաղվում է թե հետազոտական աշխատանքներով և թե թեմատիկ կարճաժամկետ դասընթացների կազմակերպմամբ: Ավելին իմանալու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային հասցեով, կամ այցելել մեր կայք՝ ysu.am/gender.
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնը (ԵՊՀ ԳՀԱԿ) հայտարարում է ընդունելություն կարճաժամկետ դասընթացների շրջանակներում: Ծրագրի նպատակն է տրամադրել համալիր գիտելիքներ և հմտություններ գենդերային հիմնահարցերով և կանանց հիմնախնդիներով զբաղվող, ինչպես նաև հարակից գիտական ճյուղերում գործունեություն ծավալող սկսնակ և կայացած մասնագետներին, ովքեր հետաքրքրված են և/կամ աշխատանքային գործունեության բերումով առնչվում են գենդերային զգայունության ապահովման հարցերին թե հասարակական, թե պետական, թե մասնավոր սեկտորներում:
ԵՊՀ ԳՀԱԿ-ի կողմից առաջարկվում են հետևյալ դասընթացները.
1. Գենդերային քաղաքականության մշակում և ներդնում
2. Գենդերային զգայուն բյուջետավորում և աուդիտ
3. Կանայք, բանակցություններ և խաղաղաշինություն
4. Արվեստ և ֆեմինիզմ/ Կանայք արվեստում
5. Միջմշակութային հաղորդակցություն և գենդերային խտրականություն
6. Բիզնես հաղորդակցություն կանանց համար
7. Ռազմավարական կառավարում ղեկավարների համար
8. Միգրացիոն գործընթացների գենդերային առանձնահատկությունները
9. Իրավական դաշտի գենդերային ուսումնասիրություն
● Կանանց և գենդերային հիմնախնիրներին վերաբերող հռչակագրերի և տեղական օրենսդրական իրավական ակտերի ուսումնասիրություն
● Գենդերահեն իրավախախտումների դեպքում կանանց իրավունքների պաշտպանության պրատիկա
● Մարդու իրավունքները և գենդերային հիմնախնդիրները
10. Սոցիալական աշխատանք. ֆեմինիստական հեռանկարներ
11. Գենդերային հիմնախնդիրների հաղթահարումը հոգեբանության տեսանկյունից
12. Գենդերը սոցիոլինգվիստիկայի համատեքստում
13. Առաջնորդական ներուժի բացահայտում և կանանց առաջնորդության խթանում
14. Կառավարում (մենեջմենթ) և կանանց ձեռներեցություն
15. Մարքեթինգ․գովազդի առանձնահատկությունները կանանց և տղամարդկանց համար
16. Հայ կանանց պատմությունը 19-20-րդ դարերում
17. Գենդերային և ֆեմինիստական հետազոտական մոտեցումների պրակտիկ կիրառումը
18. Կանանց և գենդերային հիմնահարցերը հանրային կառավարման մեջ
19. Միջոցների հավաքագրում (ֆանդրայզինգ) և սոցիալական ձեռներեցություն
20. Հանրային առողջապահություն և կանանց իրավունքներ
21. Գենդերային զգայուն լրատվություն
Դասընթացները կմեկնարկեն 2017 թվականի սեպտեմբերից: Դասընթացների տևողությունը 4-ից 6 շաբաթ է՝ կախված դասընթացի բովանդակությունից և ծավալից, ինչպես նաև դիմորդների քանակից: Յուրաքանչյուր դասընթացավար իր ոլորտի պրոֆեսիոնալ ներկայացուցիչ է, ով ընտրվում է ըստ իր ոլորտում ունեցած գիտելիքի, փորձի, ինչպես նաև միջազգային մակարդակում ունեցած հաջողությունների և ձեռք բերած փորձի հիման վրա: Դասընթացավարները վերապատրաստվել են արտասահմանյան մի շարք ԲՈՒՀ-երում՝ Արիզոնայի պետական համալսարանում, Կանզասի, Օքսֆորդի համալսարանում, Կենտրոնական եվրոպական համալսարանում, ԱՄՆ Կալիֆորնիայի Բերկլիի, Վիեննայի և այլ համալսարաններում:
Դասընթացների արժեքը՝ 30 000 - 90 000 ՀՀ դրամ:
Յուրաքանչյուր առանձին դասընթացի ավարտին տրվում է ԵՊՀ ԳՀԱԿ վկայական:
Առկա է նաև ճկուն զեղչային համակարգ՝
ԵՊՀ ուսանողների համար - 20 % զեղչ
ԵՊՀ աշխատակիցների համար - 15 % զեղչ
Անհրաժեշտության դեպքում գործում են նաև կորպորատիվ փաթեթներ:
Մանրամասների և հայտերի համար կարող եք մեզ հետ կապ հաստատել 060 710390 հեռախոսահամարով և/կամ նամակ գրել cgls@ysu.am էլեկտրոնային հասցեին:
«ԳԵՆԴԵՐԱՅԻՆՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆՀԱՄԱՏԵՔՍՏԸ XXI ԴԱՐՈՒՄ»
գիտաժողովի մասնակցության հրավեր
10 մայիսի, 2016
Երևանի պետական համալսարանի Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը (ԵՊՀ ԳՀԱԿ) հրավիրում է մասնակցելու «Գենդերային ուսումնասիրությունների ինստիտուցիոնալացման մշակութային համատեքստը XXI դարում» խորագրով գիտաժողովին:
Գիտաժողովի նպատակն է հանրությանը ներկայացնել վերջին տարիներին կազմակերպված միջոցառումները և գործողությունները, որոնք ուղղված են գենդերային հիմնախնդիրների լուծմանը և ինստիտուցիոնալ մակարդակում միջամտությունների իրականացմանը: Գիտաժողովի ընթացքում փորձ է արվելու մեկտեղել ոլորտում ներգրավված մասնագետների տեսակետները գենդերային օրակարգի հրատապ հարցերի շուրջ, ինչպես նաև ներկայացնել կատարված վերջին հետազոտությունների արդյունքները: Այս միջոցառումը նպատակ ունի նաև գիտական հարթակ ստեղծելու գենդերային հիմնախնդիրների մշակութային ընկալումների քննարկման և XXI դարում դրանց փոխակերպումները ներկայացնելու համար:
Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝
Ով կարող է մասնակցել.
Միջոցառումը նախատեսված է սոցիալական և հարակից ոլորտների ուսանողների, գենդերային հիմնախնդիրներով գործնականում զբաղվող մասնագետների, ոլորտի ակտիվիստների, ակադեմիական ոլորտում գենդերային հիմնախնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են ժամանակակից գենդերային հիմնախնդիրների ուսումնասիրությամբ և ցանկանում են իրենց ներդրումն ունենալ դրանց լուծման եղանակների և դրանց մշակութային համատեքստի քննարկման գործում:
Զեկույցի համառոտագրերի ներկայացման վերջնաժամկետն է 2016 թ. ապրիլի 30-ը, ժամը 17:00, cgls@ysu.am էլ. հասցեին՝ թեմայում նշելով “May conference abstract”:
Համառոտագիրը 350 բառի սահմաններում պետք է ներկայացնի ելույթի հստակ վերնագիրը, ընդհանուր նպատակը և ուղղությունները: Համառոտագրերը գրելիս պետք է օգտագործել Arial Unicode կամ Sylfaen տառատեսակները 11 տառաչափով՝ առանց տողերի միջև հեռավորության:
Զեկույցները (հայերեն կամ անգլերեն՝ զեկուցողի հայեցողությամբ) պետք է արտացոլեն վերոնշյալ թեմաներից մեկը, պարունակեն նորարարական գաղափար և չգերազանցեն 10-15 րոպե ելույթի ծավալը:
Գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկույցների նյութերը կտպագրվեն միջոցառման գիտական լրագրում:
Հարցերի դեպքում կարող եք նամակ գրել նշված էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 060 710 390 հեռախոսահամարով երկուշաբթիից ուրբաթ ժամը 14:00 – 17:00:
«ԿԱՆԱՅՔ, ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ»
մագիստրոսական նոր ծրագրի հայտարարություն
Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը (ԳՀԱԿ) և Սոցիոլոգիայի ֆակուլտետը հայտարարում են 2016-2018 թթ. ընդունելություն Սոցիոլոգիայի ֆակուլտետում` «Կանայք, առաջնորդություն և զարգացում» մասնագիտացմամբ երկամյա նոր ծրագրի համար: Ուսումնական ծրագրի ավարտին շրջանավարտները ձեռք կբերեն Սոցիոլոգիայի մագիստրոսի կոչում` «Կանայք, առաջնորդություն և զարգացում» մասնագիտացմամբ: Մագիստրոսական ծրագիրը սպասարկվելու է Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի կողմից:
«Կանայք, առաջնորդություն և զարգացում» մագիստրոսական ծրագիրը Հայաստանում առաջինն է և ներառում է կրթական այնպիսի մոդուլներ, ինչպիսիք են՝
«Կանայք, առաջնորդություն և զարգացում» մագիստրոսական ծրագրի շրջանակներում դասավանդող դասախոսներն (Լիլիթ Շաքարյան, Տաթևիկ Սարգսյան, Անի Կոջոյան, Աննա Գևորգյան, Անի Մանուկյան, Քնարիկ Առաքելյան) ունեն մասնագիտական բարձր պատրաստվածություն և ակտիվ մասնակցություն են ունեցել Հայաստանում կանանց առաջնորդությանն ուղղված գործընթացներին և հետազոտություններին: Դասախոսական կազմի վեց անդամներ 2013-2014 թթ. նաև վերապատրաստվել են Արիզոնայի պետական համալսարանի (ԱՊՀ) Սոցիալական փոխակերպումների ֆակուլտետում:
Մագիստրոսական ծրագրի ուսանողներին հնարավորություն կընձեռվի ունենալու մենթորներ և գիտական ղեկավարներ Արիզոնայի պետական համալսարանի Կանանց և գենդերային ուսումնասիրությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմից: Այժմ քննարկման փուլում են ԵՊՀ-ի և ԱՊՀ-ի կողմից համատեղ մշակված առցանց դասընթացներ առաջարկելու և միացյալ կրթական աստիճան ստեղծելու հնարավորությունները, ինչը մագիստրոսական ծրագրի ուսանողներին թույլ կտա ներգրավվել ցանկացած համատեղ առցանց դասընթացում և ստանալ ԱՊՀ-ի հետ միացյալ կրթական աստիճան:
ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի (ԳՀԱԿ) գործունեության ընթացքում հայերենով թարգմանվել է կանանց, գենդերային, ինչպես նաև առաջնորդական ուսումնասիրությունների ծավալուն գրականություն: Բացի այդ՝ կենտրոնում հասանելի են կրթական մի շարք ռեսուրսներ, որոնք հնարավորություն կտան ապագա ուսանողներին ձեռք բերելու մասնագիտական բարձր պատրաստվածություն: Մագիստրոսական ծրագրի ուսանողները հնրարավորություն կունենան նաև ներգրավվելու Կենտրոնի կողմից իրականացվող հետազոտական աշխատանքներին:
Մագիստրոսական ծրագիրը իրականացվում է որպես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Կանանց առաջնորդություն. Հայաստանում գենդերային հավասարության ապահովման և կանանց հնարավորությունների ընդլայնում» եռամյա ծրագրի արդյունք:
ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը (ԳՀԱԿ) իրականացնում է հետազոտական, կրթական լայնածավալ գործառույթներ և հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների, տեղական հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ աջակցում է կանանց մասնագիտական
առաջխաղացմանը:ԵՊՀ ԳՀԱԿ նպատակն է բարձրացնել հայ հասարակությունում գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը, ուսանողներին ապահովել կանանց և գենդերային ուսումնասիրությունների վերաբերյալ կատարելագործված
դասընթացներով, կազմակերպել կարիերայի զարգացմանը նպաստող սեմինարներ և դասընթացներ, զարգացնել գենդերային հիմնախնդիրների շուրջ հանրային քննարկումները և որպես հետազոտական կենտրոն՝ ծառայել գենդերային հավասարության ու կանանց առաջնորդության հիմնախնդիրներին վերաբերող հետազոտությունների ու պետական քաղաքականության առաջխաղացմանը:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն՝ զանգահարելով 060 710390 կամ գրելով cgls@ysu.am էլ. հասցեին:
Ուսման վարձավճարը 1 տարվա համար կազմում 450 000 ՀՀ դրամ:
2016-2018 թթ. մագիստրատուրայի ընդունելության և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ծանոթանալու համար դիմել՝
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, Մագիստրատուրայի բաժին, http://ysu.am/entrant/hy/1372846047:
«ԿԱՆԱՅՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԱՆՀԱՅՏ «ԹԱԳՈՒՀԻՆԵՐԻՆ» ՓՆՏՐԵԼՈՎ»
“Կանանց ռեսուրսային կենտրոն” հասարակական կազմակերպությունը Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի (Թբիլիսի) հետ համատեղ կազմակերպում է հանրային դասախոսությունների շարք, որոնք նվիրված են Հայաստանում կանանց հիմնախնդիրների պատմության և արդի իրավիճակի ուսումնասիրությանն ու քննարկմանը:
Այս հանրային միջոցառումը ներառում է 6 դասախոսություններ, որոնք ներկայացնում են հայ կանանց հիմնախնդիրները մարդկային կենսագործունեության տարբեր բնագավառներում՝ արվեստ, քաղաքականություն, զանգվածային լրատվամիջոցներ, տնտեսական հարաբերություններ: Դասախոսությունների ընթացքում քննարկվելու են նաև ֆեմինիզմի և գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ հասարակության շրջանում տարածում գտած թյուր ընկալումները: Դասախոսությունների ժամանակացույցը՝
Սեպտեմբեր 17` “Միֆեր ֆեմինիզմի “վտանգների” մասին.ֆեմինիզմի ընկալումները հայ հասարակությունում”, Բանախոս՝ Աննա Ոսկանյան, սոցիալական աշխատանքի փորձագետ, Հոկտեմբեր 1` “Առկախված ֆեմինիզմ. ինչպես խաչվող հասկացություններն ու տնտեսական շահերը հայ կանանց ազատագրման համար գոյացրին ոչ բարենպաստ միջավայր”, Բանախոս՝ Նվարդ Մանասյան, կրթության ոլորտի փորձագետ, Հոկտեմբեր 15` “Կանանց շարժումը Հայաստանում”, Բանախոս՝ Անահիտ Հարությունյան, բանասիրական գիտությունների թեկնածու, "Երևելի տիկնանց դարը" գրքի հեղինակ, Հոկտեմբեր 29` “Կանայք հայաստանյան քաղաքականության մեջ և քաղաքական տեքստերում”, Բանախոս՝ Ռուզաննա Ծատուրյան, ազգագրագետ, Նոյեմբեր 12՝ “Կանայք և հայաստանյան զանգվածային լրատվամիջոցները”, Բանախոս՝ Աննա Գևորգյան, իրանագետ, Նոյեմբերի 26` “Կանանց արվեստն ընդդեմ ֆեմինիստական արվեստի. Հայաստանի ժամանակակից արվեստի պրակտիկաների կատեգորիաները և հակասությունները”, Բանախոս՝ Սուսաննա Գյուլամիրյան, Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիայի տնօրեն: Հանդիպումները տեղի են ունենալու երեկոյան ժամերին՝ 18:00-ից մինչև 20:00, Ականաթ սրճարանում, ք. Երևան, Կողբացի 28: Դասախոսությունների լեզուն՝ հայերեն: Դասախոսությունների ավարտին մասնակիցներին տրվելու են վկայականներ: Դրանք ձեռք բերելու համար անհրաժեշտ է մասնակցել բոլոր դասախոսություններին: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել՝ լրացնելով դիմում-հայտը (վստահեցնում ենք, որ այն ձեզանից երկար ժամանակ չի խլի): Գրանցման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 5:Ինչպե՞ս գրանցվել:1. Լրացրեք հետևյալ հարցերի պատասխանները (անգլերեն լեզվով)Name, SurnameAgeProfessionPhone numberPlease, answer the following questions:a. Why is the topic of feminism interesting to you?b. In your opinion, what is the situation of women‘s rights in Armenia today?2. Lրացված պատասխանները ուղարկեք siranhovhannisyan@ysu.am և/կամ gohar@womenofarmenia.org էլեկտրոնային հասցե(ներ)ին՝ subject-ում նշելով “Application for lecture series”:3. Պատասխան նամակը կհաստատի ձեր գրանցումը:Ձեր հարցերը կարող եք ուղղել մեզ՝ նամակ ուղարկելով նշված էլեկտրոնային հասցեներին:
«ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճ, 11-12 մայիսի, 2015
Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը (ԳՀԱԿ) սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու «Գենդերային հիմնախնդիրները ժամանակակից Հայաստանում. հետազոտությունից դեպի քաղաքականություն» խորագրով երրորդ միջազգային գիտաժողովին: Գիտաժողովը նվիրված է թվով քսանութ հետազոտությունների (28) ներկայացմանը, որոնք իրականացվել են Հայաստանում սոցիալական գիտություններով զբաղվողհետազոտողների կողմից: Հետազոտությունները իրականացվել են ԳՀԱԿ-ի աջակցությամբ 2013-2014 թթ. ընթացքում: Գիտաժողովըտեղի կունենա ԵՊՀ–ի Պալեանների դահլիճում (Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, 4- րդ հարկ), մայիսի 11-12, 2015:
Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
Հեռ: +37460710390
Ներքին: 2390
Էլ.հասցե: cgls@ysu.am
Հասցե: Ալեք Մանուկյան 1, 0025, Երևանի պետական համալսարան,Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 436 սենյակ
Երևան, Հայաստան
Սույն վեբ կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: