Հարց/պատասխան
1. Ինչպե՞ս գտնել մեզ:
Մենք գտնվում ենք Երևանի պետական համալսարանում: Մեր հասցեն է՝ Ալեք Մանուկյան 1, 0025, Երևան, Հայաստան (Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 4-րդ հարկ, 436 սենյակ)
Մեր ֆեյսբուքյան էջը: www.facebook.com
Մեր բլոգը: cgls.blogspot.com
2. Ինչպե՞ս կապ հաստատել մեզ հետ:
Դուք կարող եք գտնել մեր հեռախոսահամարը և մեզ հետ կապվելու մյուս մանրամասները կայքի «Մեր մասին» և/ կամ «Հետադարձ կապ» բաժիններում:
3. Ի՞նչ ենք մենք անում:
Մենք գենդերային և առաջնորդական ուսումնասիրությունների կենտրոն ենք: Մենք կազմակերպում ենք հետազոտութուններ, հանդիպումներ ոլորտի փորձագետների հետ: Բացի այդ մենք ունենք նաև հետազոտությունների ներկայացումներ, որոնք իրականացվել են Հայաստանի տարբեր հետազոտողների կողմից և որոնք վերաբերում են գենդերային հիմնախնդիրներին և/ կամ պարունակում են գենդերային կոմպոնենտ/տարր:
4. Ի՞նչ ծրագրեր մենք ունենք:
Մենք կազմակերպում ենք տարբեր ծրագրեր, ինչպիսիք են մենթորային ծրագիրը Երևանի պետական համալսարանի ուսանողուհիների համար, գենդերային քաղաքականության հետազոտությունների իրականացման համար նախատեսված փոքր դրամաշնորհային ծրագրերը, Արիզոնայի պետական համալսարանում ԵՊՀ դասախոսների վերապատրաստումը և դասընթացների մշակումը դրանք հետագայում ԵՊՀ-ում դասավանդելու նպատակով, գիտաժողովները, հանդիպումները, քննարկումները գենդերային հիմնախնդիրների և հետազոտությունների վերաբերյալ և այլն:
5. Ո՞վ կարող է կապ հաստատել մեզ հետ:
Մենք բաց ենք բոլոր հետաքրքվողների համար: Մեր թիրախային խումբը հիմնականում կազմում են ուսանողները, սակայն մենք բաց ենք նաև այն բոլոր մարդկանց համար, ովքեր ցանկանում են ավելի շատ տեղեկանալ գենդերային հիմնախնդիրների և առաջնորդական ուսումնասիրությունների մասին Հայաստանում և ամբողջ աշխարհում:
Հարց տալ
Կոնտակտներ

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
Հեռ: +37460710390
Ներքին: 2390
Էլ.հասցե: cgls@ysu.am
Հասցե: Ալեք Մանուկյան 1, 0025, Երևանի պետական համալսարան,Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 436 սենյակ
Երևան, Հայաստան


Սույն վեբ կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

New layer...