13.06.2016 | 
Հասարակություն
ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ
ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ
Հունիսի 10-ին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ «Գենդերային ուսումնասիրությունների ինստիտուցիոնալացման մշակութային համատեքստը XXI դարում» խորագրով կլոր սեղան-քննարկումը:

ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի կողմից իրականացվող քննարկման նպատակն էր հանրությանը ներկայացնել վերջին տարիներին կազմակերպված միջոցառումները և գործողությունները, որոնք ուղղված են գենդերային հինախնդիրների լուծմանը և ինստիտուցիոնալ մակարդակում միջամտությունների իրականացմանը:

 

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրեն Գոհար Շահնազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քննարկման ընթացքում փորձ է արվել մեկտեղել ոլորտում ներգրավված մասնագետների տեսակետները գենդերային օրակարգի հրատապ հարցերի շուրջ, ինչպես նաև ներկայացնել կատարված վերջին հետազոտությունների արդյունքները. «Այս միջոցառումը նպատակ ունի նաև գիտական հարթակ ստեղծելու գենդերային հիմնախնդիրների մշակութային ընկալումների քննարկման և XXI դարում դրանց փոխակերպումները ներկայացնելու համար»:

 

Կլոր-սեղան քննարկման ընթացքում քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են գենդերային ուսումնասիրությունների մշակութային ասպեկտները, գենդերային ուսումնասիրությունների ինստիտուցիոնալացման առանձնահատկությունները, գենդերային ուսումնասիրությունների ինստիտուցիոնալացմանը նպաստող և խոչընդոտող գործոնները, գենդերային ուսումնասիրությունների զարգացման հեռանկարները ինստիտուցիոնալ մակարդակում և այլն:

 

Նշենք նաև, որ կլոր-սեղան քննարկումն ուղեկցվում էր հարց ու պատասխանով: Ներկայացված հետազոտությունները տեղադրվելու են նաև կենտրոնի կայքէջում, իսկ լավագույնները տպագրվելու են առանձին ժողովածուի տեքսով:

Այլ նորություններ
«ԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՃԱԽ ԷԻ ՍԻՐԱՀԱՐՎՈՒՄ» ՅԱԿՈԲ ՎՈԼԺԱԿ
2010 թվականից Երևանի պետական համալսարանը տարածաշրջանի մյուս 4 առաջատար համալսարանների հետ իրականացնում է «Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Կովկասում» մագիստրոսական ծրագիրը, որի մասնակիցներից մեկը Լեհաստանից ժամանած Յակոբ Վոլժակն է:
ԼԵՀԱԿԱՆ ՇՈՒՆՉԸ ԵՊՀ-ԻՑ ՆԵՐՍ
Ագնիեշկա Վաշիլչուկը լեհերենի դասախոս է, Հայաստան է գործուղվել Արտերկրում լեհական կրթության զարգացման կենտրոնի կողմից: Լեհերեն է դասավանդում Երևանի պետական համալսարանում, Հայաստանում լեհերի «Պոլոնիա» միությունում և «Պոլսկա Ռոդզինա» ընկերությունում:
Կոնտակտներ

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
Երևանի պետական համալսարան
Հեռ: +37460710390
Ներքին: 2390
Էլ.հասցե: cgls@ysu.am, genderlead@yahoo.com
Հասցե: Ալեք Մանուկյան 1, 0025, Երևանի պետական համալսարան,Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 436 սենյակ
Երևան, Հայաստան


Սույն վեբ կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

New layer...