08.11.2021 | 
Հասարակություն
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԶԳԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԶԳԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ
«Հետպատերազմյան Հայաստան. մարտահրավերներ սոցիալական մասնագետների համար» միջազգային գիտաժողովի շրջանակում տեղի է ունեցել «Սոցիալական աշխատանքի գենդերային զգայուն մոտեցումները և ընտանեկան բռնության դեպքերի հետ սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները» խորագրով քննարկում:

Գիտաժողովի այս աշխատարանը վարում էին ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրեն Գոհար Շահնազարյանն ու ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Վանանդ Կարապետյանը:

 

Քննարկման մեկնարկին նրանք նշեցին սոցիալական ծառայությունների ոլորտի տարբեր կազմակերպությունների, հաստատությունների ու անձանց միջև համագործակցության անհրաժեշտության մասին՝ փաստելով, որ նմանօրինակ համագործակցություններն առավել արդյունավետ են դարձնում աշխատանքը: Նրանք հիշեցրին, որ համագործակցությունը հնարավոր էր դարձել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ աջակցության շնորհիվ։

 

Աշխատարանի թեմատիկ ելույթների շարքը մեկնարկեց ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի սոցիալական աջակցության և սոցիալական ինովացիաների բաժնի պետ, գենդերային հարցերով փորձագետ Արմինե Մխիթարյանը, որը խոսեց սոցիալական աշխատանքում գենդերային ասպեկտի կարևորության մասին:

 

Տիկին Մխիթարյանը շեշտեց այն փաստը, որ հայաստանյան աշխատաշուկայում գենդերային մասնատվածություն կա, այսինքն՝ առավել ցածր վարձատրվող աշխատանքներում, որոնցից մեկն էլ սոցիալական աշխատանքն է, ոլորտում հիմնականում կանայք են, քանի որ, ըստ հասարակության մեջ եղած կարծրատիպերի և ավանդույթների, կանայք չեն համարվում ընտանիքի կարիքները հոգացող գլխավոր անձինք: Այնուամենայնիվ, ըստ տիկին Մխիթարյանի, գենդերային դերերը կարծրացած չեն մնում և գնալով փոխվում են. դրա ապացույցն է այն, որ այսօր շատ կանայք իրենք են ընտանիքի ապրուստը հոգացողը: Սակայն ցածր աշխատավարձի խնդիրը, ըստ նրա, դեռևս չլուծված է մնում:

 

 

Հատուկ զեկույցով հանդես եկավ նաև «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ նախագահ Ժենյա Մայիլյանը: Նրա զեկույցը նվիրված էր ՄԻԱՎ-ով ապրող և ԹՆ օգտագործող մարդկանց կարիքների արձագանքմանը երկրում առկա ճգնաժամերի պայմաններում:

 

Տիկին Մայիլյանը թվարկեց բոլոր այն խնդիրները, որոնց իրենց թիմը բախվել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տեղաշարժման սահմանափակումների, ինչպես նաև պատերազմական իրավիճակում հիվանդանոցների գերծանրաբեռնվածության ժամանակ: Մասնավորապես՝ կազմակերպության շահառուներին դեղամիջոցներ հասցնելու անհնարինություն թե՛ երկրի տարածքում, թե՛ երկրից դուրս, խտրական վերաբերմունք և զգայունության բացակայություն ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ պետական հաստատությունների կողմից և այլն: Տիկին Մայիլյանը հատկապես կարևորեց սոցիալական աշխատողների զգայունության բարձրացումը՝ առաջարկելով կազմակերպել հատուկ դասընթաց իրենց կազմակերպության կողմից:

 

Ելույթների շարքը եզրափակեց «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ հոգեբան Սիրանուշ Դավթյանը՝ խոսելով ընտանեկան և սեռական բռնության դեպքերի հետ աշխատանքում գենդերազգայուն մոտեցումների մասին: Նա բերեց պրակտիկ օրինակներ՝ հիմնված սեփական փորձի վրա, որոնք ներկաների համար պարզ դարձրին կոնկրետ իրավիճակներում սոցիալական աշխատողի կամ այլ մասնագետի արձագանքման առանձնահատկություններն ու դրանց կարևորությունը:

 

Ս․ Դավթյանի ներկայացման ընթացքում մասնագետները նաև վերհիշեցին ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ինստիտուտում հատուկ վերապատրաստումների ընթացքում ստացած գիտելիքները։  

 

Աշխատարանի ամփոփման փուլում մասնակիցները շնորհակալություն հայտնեցին կարևոր և բովանդակալից քննարկման համար, իսկ կազմակերպիչ կողմերը (ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն, ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ) խոստացան հարթակ ստեղծել նմանաբնույթ քննարկումների շարունակականությունն ապահովելու համար: 

Այլ նորություններ
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳՆ ԱՐՑԱԽՈՒՄ․ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԿՈՉՈՎ
2022 թ․ հուլիսի 15-19-ը ԵՊՀ-ում և Հայ Առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմում տեղի է ունեցել «Արցախի մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով, որի ընթացքում ավելի քան երեսուն օտարերկրյա և հայ գիտնականներ ու փորձագետներ քննարկել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մշակութային արժեքների ստեղծման, պատմական զարգացման և ներկայիս վտանգվածության խնդիրները։
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Այսօր հայոց պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով «Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի» (ԿՄՕ) մասնակիցները շրջայց են կատարել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց–թանգարանում, այնուհետև ճանաչողական էքսկուրսիա իրականացրել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում:
Կոնտակտներ

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
Հեռ: +37460710390
Ներքին: 2390
Էլ.հասցե: cgls@ysu.am
Հասցե: Ալեք Մանուկյան 1, 0025, Երևանի պետական համալսարան,Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 436 սենյակ
Երևան, Հայաստան


Սույն վեբ կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

New layer...