28.06.2016 | 
Հասարակություն
ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հունիսի 27-ին ԵՊՀ-ում ներկայացվեցին «Կանանց և տղամարդկանց տնտեսական գործունեությունը Հայաստանում» խորագրով հետազոտության արդյունքները:

Հետազոտությունն իրականացվել է ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի կողմից «Օքսֆամ» կազմակերպության և «ՕքսԵՋեն» հիմնադրամի «Հավասար» քարոզարշավի շրջանակներում:

 

Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են աշխատաշուկայում կանանց և տղամարդկանց ներգրավվածության  առանձնահատկությունները, գենդերային տարբերությունները ՀՀ պետական, մասնավոր և հասարակական հատվածներում, աշխատաշուկայում կանանց ցածր ներգրավվածության կառուցվածքային և մշակութային պատճառները, կանանց և տղամարդկանց տնտեսական և քաղաքական կապիտալի հարաբերակցությունը:

 

«Օքսֆամ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Լիլիթ Չիթչյանը հետազոտության արդյունքների ներկայացումից առաջ նշեց, որ կանանց ներուժը չի օգտագործվում այն չափով, որով պետք է օգտագործվեր. «Կանանց ներուժի օգտագործումը իսկապես կարող է նպաստել մեր երկրի զարգացմանը: Բազմաթիվ խոչընդոտներ և կարծրատիպեր կան, որոնք պետք է հաղթահարվեն թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց կողմից»:

 

Այնուհետև ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրեն Գոհար Շահնազարյանը տեսապատկերի միջոցով ներկայացրեց հետազոտության արդյունքները:

 

Ըստ փորձագետների՝ աշխատանքային ռեսուրսների տիրապետման ավելի մեծ մասշտաբների պայմաններում Հայաստանում կանանց տնտեսական ակտիվությունը, տղամարդկանց հետ համեմատած, զգալիորեն ցածր է:

 

«Հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ երբևէ չամուսնացած, այրի և ամուսնալուծված կանայք ավելի շատ են զբաղված լրիվ աշխատանքային օրով, քան ամուսնացած կանայք, ինչը թույլ է տալիս եզրակացնելու, որ ինչ-որ առումով կոտրվում են կանանց՝ աշխատաշուկայում ներգրավվածության և նրանց աշխատանքային հնարավորությունների մասին կարծրատիպերը»,- ասաց Գոհար Շահնազարյանը:

 

Հետազոտության արդյունքների ներկայացման ավարտին հետևեց հարց ու պատասխանը, որին մասնակցում էր նաև հետազոտության փորձագետ Նվարդ Մանասյանը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ
Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության տոնի առթիվ համալսարանականներն արժանացել են ՀՀ բարձր պարգևների:
ԽՈՍԵ ՍԱՐՈՒԽԱՆԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐԻ ԿՈՉՄԱՆ ԴԻՊԼՈՄԸ
Սեպտեմբերի 19-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտական խորհրդի անդամների հանդիպումը հայազգի պրոֆեսոր Խոսե Սարուխանի հետ:
Կոնտակտներ

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
Երևանի պետական համալսարան
Հեռ: +37460710390
Ներքին: 2390
Էլ.հասցե: cgls@ysu.am, genderlead@yahoo.com
Հասցե: Ալեք Մանուկյան 1, 0025, Երևանի պետական համալսարան,Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 436 սենյակ
Երևան, Հայաստան


Սույն վեբ կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: