06.11.2018 | 
Հասարակություն
ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՆԱՅՔ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՆԱՅՔ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնն այսօր նախաձեռնել էր հանդիպում Վարշավայի համալսարանի ներկայացուցիչ Մագդալենա Կոնդասի հետ:

 Այս տարի ԵՊՀ ԳՀԱԿ-ում իրականացրել է կանանց սոցիալական ձեռնարկատիրական գործունեության ուղղությամբ ուսումնասիրություններ:

 Մագդալենա Կոնդասը հանդիպման ժամանակ նշեց, որ  սոցիալական ձեռնարկատիրությունը թե՛ որպես պրակտիկա և թե՛ որպես  հասկացություն վերջին տարիներին լայնորեն օգտագործվում է տարբեր ոլորտների  մասնագետների կողմից: Հյուրը մասնակիցներին ներկայացրեց նաև  համեմատական հետազոտության արդյունքները:

Խոսելով Լեհաստանի փորձի մասին՝ բանախոսը շեշտեց, որ  շատ կարևոր է հաշվի առնել Եվրոպական միության գործոնը և վերջինիս կանոնադրությունը, որովհետև այն հնարավորություն է տալիս սերտորեն համագործակցելու միմյանց հետ, ինչպես նաև իրականացնելու փորձի փոխանակում. «Մեզ համար շատ հետաքրքիր է Հայաստանում նմանատիպ հետազոտություն անցկացնելը:  Այն և՛ փորձի փոխանակում է, և՛ գիտելիքների ձեռքբերում: Պետք է նշել, որ կանայք  այս ոլորտում հատկապես վերջին տարիներին սկսել են բավականին ակտիվ գործունեություն ծավալել»:

 Հայաստանյան ձեռնարկատիրական  իրականությունը ներկայացնելիս բանախոսը շեշտեց, որ ամենահետաքրքիրը Հայաստանում այն է, որ կինը, մասնագիտությամբ ուսուցչուհի լինելով, եթե աշխատաշուկայում համապատասխան աշխատանք չի գտնում, ապա նրան հաճախ «դրդում» են զբաղվել գյուղատնտեսությամբ:

«Իմ հետազոտությունը ցույց տվեց, որ Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվող կանանց մեծամասնությունն ունի բարձրագույն կրթություն: Այս մոտեցումը ես սխալ եմ համարում, քանի որ բարձրագույն կրթություն ունեցող կինը չպետք է մոռանա իր կրթության մասին և իրեն նվիրի գյուղատնտեսությանը»,- մտահոգություն հայտնեց Մագդալենա Կոնդասին:

Մագդալենա Կոնդասի նախորդ հետազոտության թեման  եղել է  Լեհաստանի և Պաղեստինի սոցիալական ձեռնարկատիրության պրակտիկաները:

Բանախոսն իր ելույթում անդրադարձավ  ոչ միայն Հայաստանում կատարած ուսումնասիրությունների արդյունքներին, այլև ներկայացրեց այն բոլոր խնդիրները, որոնց բախվում են կանայք, ինչպես նաև խոսեց այդ խնդիրների հաղթահարման հաջողված օրինակների մասին:

 

Այլ նորություններ
«ՄԻ՛ ԸՆԿՐԿԵՔ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՋԱՆՔ ԹԱՓԵՔ ՈՒ ԿՀԱՋՈՂԵՔ». ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐՆ ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԷՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպվող «Հաջողության պատմություններ» հանդիպումների շարքի շրջանակում այսօր ուսանողների հարցերին պատասխանեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150 ԵՎ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ 140-ԱՄՅԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈ-ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ՝ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՍՈՒՐԲ ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ԵԿԵՂԵՑՈՒՄ
«Նոր օր» շաբաթաթերթի հրավերով և ԱՄՆ-ի Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերետերյանի հովանավորությամբ մարտի 21-ին Լոս Անջելեսի սուրբ Ղևոնդյանց եկեղեցում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի 150 և Վահան Թեքեյանի 140-ամյակներին նվիրված գրական երեկո-հանդիսություն:
Կոնտակտներ

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
Հեռ: +37460710390
Ներքին: 2390
Էլ.հասցե: cgls@ysu.am
Հասցե: Ալեք Մանուկյան 1, 0025, Երևանի պետական համալսարան,Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 436 սենյակ
Երևան, Հայաստան


Սույն վեբ կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

New layer...