12.06.2015 | 
Հասարակություն
ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԴԻՍԿՈՒՐՍ
ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԴԻՍԿՈՒՐՍ
Հունիսի 11-ին ԵՊՀ-ում ներկայացվեցին «Գենդերային դիսկուրսը Հայաստանում. հիստերայից դեպի կառուցողական քաղաքականություն» հետազոտության արդյունքները:

ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման բանախոս Աննա Հարությունյանը նշեց, որ հետազոտությունն անցկացվել է այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին Երևան և Իջևան քաղաքներում: Բանախոսը  ֆոկուս խմբերի և հարցազրույցների միջոցով փորձել է պարզել, թե ինչ գիտելիք և պատկերացում ունեն քաղաքացիները գենդերի և գենդերային հավասարության մասին:

 

«Գիտելիքը թերի է կամ չկա, որովհետև այն կազմակերպությունները, որոնք իրավասու են  փոխանցելու գիտելիքը, նույնպես գիտելիքի պակաս ունեն, իսկ եթե գիտելիքի պակաս չկա, ապա հնարավորությունների պակաս կա»,- նշեց Աննա Հարությունյանը:

 

Հետազոտության արդյունքում բանախոսը հանգել է այն եզրակացությանը, որ Հայաստանում չկա գենդերային դիսկուրս: Պատճառներից մեկն այն է, որ մարդիկ տարբեր ընկալումներ ունեն թեմայի վերաբերյալ: Բացի այդ՝ Հայաստանում հասարակական կազմակերպությունների շրջանում բացակայում է փոխըմբռնումը: Դրանք իրար նույն հարթության վրա չեն դիտարկում և չեն փորձում բանավեճեր ծավալել:

 

«Մեզ մոտ բացակայում է անձնավորումը, չկա քննադատական մոտեցում գիտելիքի նկատմամբ, և մտավորականների գիտելիքների փոխանակման պակաս կա: Այս ամենն է հանգեցնում գենդերային դիսկուրսի բացակայությանը Հայաստանում»,- հավելեց Աննա Հարությունյանը:

 

Որպես լուծում՝ բանախոսը բերեց Եվրոպայի օրինակը: Այնտեղ ամեն ինչ սկսվել է գրականությունից: Մտավորականները պետք է խոսեն, մարդիկ բարձրացնեն իրենց խնդիրները, պատմեն հենց իրենց պատմությունները:

 

Հետազոտության արդյունքների ներկայացման ավարտից հետո Աննա Հարությունյանը պատասխանեց նաև լսարանին հուզող հարցերին: 

Այլ նորություններ
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՅՑԸ
2016 թ.-ին ԵՊՀ իրավաբանական կլինիկայի մի շարք ուսանողների ակտիվ մասնակցությամբ նախաձեռնվել և հայց է ներկայացվել ընդդեմ «Յուքոմ» ՍՊԸ-ի:
ՀՕՖ-Ը ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ
ԵՊՀ-ն պարգևատրել է «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպությանը՝ Մայր բուհի կրթագիտական գործունեությանը ցուցաբերած մշտական և նշանակալի աջակցության համար:
Կոնտակտներ

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
Երևանի պետական համալսարան
Հեռ: +37460710390
Ներքին: 2390
Էլ.հասցե: cgls@ysu.am, genderlead@yahoo.com
Հասցե: Ալեք Մանուկյան 1, 0025, Երևանի պետական համալսարան,Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 436 սենյակ
Երևան, Հայաստան


Սույն վեբ կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: