20.10.2016 | 
Հասարակություն
ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ոլորտի փորձագետները ներկայացրին գենդերային անհավասարությանը վերաբերող միջազգային ու հայաստանյան փորձը:

Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ «Գենդերային անհավասարության պատճառները աշխարհում և Հայաստանում» թեմայով սեմինար, որը կազմակերպել էին ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը, ինչպես նաև ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը:

 

2016 թ.-ի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացման օրակարգ 2030» ծրագրում ներառված 17 նպատակներ, որոնցից 5-րդը վերաբերում է գենդերային հավասարությանը:

 

Կայուն զարգացման բաղադրիչ հանդիսացող գենդերային հավասարության հետ կապված հարցերը քննարկելու նպատակով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և «ԱՅՍԵԿ Հայաստան» ՀԿ-ն հայաստանյան մի շարք առաջատար բուհերի հետ նախաձեռնել են «Երիտասարդությունը հանուն կայուն զարգացման» խորագրով ֆորումների շարք:

 

Ծրագրի շրջանակներում բուհերում կազմակերպվում են սեմինարներ, որոնց ընթացքում ուսանողներն ու մասնագետները քննարկում են նախապես ընտրված  «Կայուն զարգացման նպատակներից» որևէ մեկը:

 

Միջոցառման ընթացքում քննարկվեցին գենդերային անհավասարության պատճառները, խնդրի սոցիալական և մշակութային հիմքերը, ինչպես նաև ներկայացվեցին կայուն զարգացման համաշխարհային գործընթացը և փոխկապակցված նպատակները:

 

Բանախոսներն ընդգծեցին, որ միջոցառումները կօժանդակեն երիտասարդության և հատկապես ուսանողների շրջանում «Կայուն զարգացման նպատակների» առավել խորը ըմբռման և իրազեկվածության մակարդակի բարձրացմանը՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանում ծրագրի առավել արդյունավետ իրագործմանը:

Այլ նորություններ
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՅՑԸ
2016 թ.-ին ԵՊՀ իրավաբանական կլինիկայի մի շարք ուսանողների ակտիվ մասնակցությամբ նախաձեռնվել և հայց է ներկայացվել ընդդեմ «Յուքոմ» ՍՊԸ-ի:
ՀՕՖ-Ը ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ
ԵՊՀ-ն պարգևատրել է «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպությանը՝ Մայր բուհի կրթագիտական գործունեությանը ցուցաբերած մշտական և նշանակալի աջակցության համար:
Կոնտակտներ

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
Երևանի պետական համալսարան
Հեռ: +37460710390
Ներքին: 2390
Էլ.հասցե: cgls@ysu.am, genderlead@yahoo.com
Հասցե: Ալեք Մանուկյան 1, 0025, Երևանի պետական համալսարան,Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 436 սենյակ
Երևան, Հայաստան


Սույն վեբ կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: