08.06.2015 | 
Հասարակություն
ԳՅՈՒՄՐԵՑԻ ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԸ ՄԱՐԶԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԻԱՅՆ 25 ՏՈԿՈՍՆ ԵՆ ԿԱԶՄՈՒՄ
ԳՅՈՒՄՐԵՑԻ ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԸ ՄԱՐԶԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԻԱՅՆ 25 ՏՈԿՈՍՆ ԵՆ ԿԱԶՄՈՒՄ
Ներկայացվեցին «Գենդերային ճեղքվածքը ձեռնարկատիրական ոլորտում (Շիրակի մարզ)» հետազոտության արդյունքները:

Հունիսի 5-ին ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի (ԳՀԱԿ) նախաձեռնությամբ հանրությանը ներկայացվեցին Շիրակի մարզում ձեռներեցության ոլորտում գենդերային ճեղքվածքի պատճառները:

 

Օրվա բանախոսն էր հետազոտության համահեղինակ, Գյումրու «Կանանց տիրույթ» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Մկրտչյանը: Ուսումնասիրությանը մասնակցել են նաև կենտրոնի աշխատակիցներ Զառա Աղայանն ու Անի Հարությունյանը:

 

Հետազոտության նպատակն էր ուսումնասիրել մարզում ձեռներեցության ոլորտում գենդերային խնդիրները` վերլուծելով կին ձեռներեցների գործունեության վրա ազդեցություն ունեցող արտաքին և ներքին գործոնները, ինչպես նաև վերջիններիս գործունեությանը խոչնդոտող հանգամանքները:

 

«Շիրակի մարզի տնտեսական միջավայրի հետազոտությունը թույլ տվեց կանանց կողմից գործարար գործունեություն ծավալելու տեսանկյունից բացահայտել գենդերային հավասարության առկայությունը, վերջիններիս գործունեության վրա ընտանիքի և հասարակության թողած ազդեցությունը, ինչպես նաև թե որպես ձեռնարկատեր՝ ինչ խոչընդոտների և օժանդակող գործոնների են առնչվել»,- նշեց բանախոսը և հավելեց, որ Շիրակի մարզում կին ձեռներեցները գործարարների միայն 25 տոկոսն են կազմում:

 

Կարինե Մկրտչյանն ընդգծեց նաև, որ վարկային ռեսուրսների ուսումնասիրության ժամանակ իրարամերժ պատկեր է ստացվել. մի դեպքում՝ կանայք բիզնես վարելու մեջ համարվել են ոչ կոմպետենտ, մյուս կողմից՝ համալրել են բարեխիղճ վարկառուների շարքը:          

    

Կին գործարարների համար որպես խոչընդոտող հանգամանքներ հետազոտության մեջ նշված է կանանց ընտանեկան կարգավիճակը, հասարակության կարծիքը, սեփական միջոցների բացակայությունը, ժամանակի բացակայությունը, կախվածությունը ընտանիքից և ինքնավստահության պակասը, գործարար կապերի բացակայությունը, ինչպես նաև կոռուպցիայի առկայությունն ու փորձի պակասը:

 

Այնուամենայնիվ, հետազոտության մասնակիցների հիմնական մասն (83.3%) ընդգծել է, որ բիզնես գաղափարի հղացման, նախաձեռնության մշակման և իրականացման ընթացքում զգացել է հարազատների և ընտանիքի անդամների օգնությունն ու աջակցությունը:

 

Հանդիպմանը ներկա էր նաև Արիզոնայի պետական համալսարանի Մելիքյան կենտրոնի տնօրեն Ստեֆեն Բատալդենը:

 

Հավելենք, որ ուսումնասիրությունն իրականացվել է 2014-2015 թթ. ընթացքում ԵՊՀ ԳՀԱԿ-ի փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Այլ նորություններ
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՅՑԸ
2016 թ.-ին ԵՊՀ իրավաբանական կլինիկայի մի շարք ուսանողների ակտիվ մասնակցությամբ նախաձեռնվել և հայց է ներկայացվել ընդդեմ «Յուքոմ» ՍՊԸ-ի:
ՀՕՖ-Ը ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ
ԵՊՀ-ն պարգևատրել է «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպությանը՝ Մայր բուհի կրթագիտական գործունեությանը ցուցաբերած մշտական և նշանակալի աջակցության համար:
Կոնտակտներ

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
Երևանի պետական համալսարան
Հեռ: +37460710390
Ներքին: 2390
Էլ.հասցե: cgls@ysu.am, genderlead@yahoo.com
Հասցե: Ալեք Մանուկյան 1, 0025, Երևանի պետական համալսարան,Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 436 սենյակ
Երևան, Հայաստան


Սույն վեբ կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: