11.05.2015 | 
Հասարակություն
ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մեկնարկեց «Գենդերային հիմնախնդիրները ժամանակակից Հայաստանում. հետազոտությունից դեպի քաղաքականություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը:

ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի (ԳՀԱԿ) նախաձեռնած գիտաժողովը նվիրված է 28 հետազոտությունների ներկայացմանը, որոնք իրականացվել են 2013-2014 թվականների ընթացքում Հայաստանում սոցիալական գիտություններով զբաղվող հետազոտողների կողմից՝ ԳՀԱԿ-ի աջակցությամբ:

 

Այսօր հանրությանը ներկայացվեցին կենտրոնի կողմից 2014 թ.-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում իրականացված «Գենդերային բարոմետր» հետազոտության արդյունքները: Հետազոտությունն իր տեսակով առաջինն է, որը ներկայացնում է ՀՀ քաղաքացիների դիրքորոշումների ընդհանուր պատկերը կանանց և տղամարդկանց դերերի վերաբերյալ: Այն անդրադառնում է նաև հայ հասարակությունում գերակշռող գենդերային կարծրատիպերին:

 

Գիտաժողովի շրջանակներում առանձին ելույթներով հանդես եկան տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև անկախ հետազոտողներ:

 

Օրակարգում տեղ են գտել գիտական և պրակտիկ կարևոր նշանակության այնպիսի հետազոտություններ, ինչպիսիք են «Հայաստանյան գենդերային դիսկուրսի վերլուծությունը», «ՏԻՄ ընտրություններում կանանց քաղաքական մասնակցությունը», «Բարձրագույն կրթական համակարգում կանանց ակադեմիական կարիերայի կառուցման սոցիալ-մշակութային գործոնները», «Միգրացիայի ազդեցությունը գենդերային դերերի փոփոխության վրա ՀՀ Գեղարքունիքի մարզում», «Սեռական բնույթի հետապնդումները աշխատավայրում որպես կանանց մասնագիտական առաջընթացին խոչընդոտող գործոն» և այլն:

 

Միջազգային գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև վաղը:

Այլ նորություններ
ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԶՈՀՎԱԾ ՈՒՍԱՆՈՂ-ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Անմահները հրամայում են» խորագրով միջոցառումը:
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻ ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌԸ
ԵՊՀ-ի հրատարակած գրքերը ներկայացվեցին Եվրոպական գրահրատարակչական ամենաբարձր հարթակում:
Կոնտակտներ

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
Երևանի պետական համալսարան
Հեռ: +37460710390
Ներքին: 2390
Էլ.հասցե: cgls@ysu.am, genderlead@yahoo.com
Հասցե: Ալեք Մանուկյան 1, 0025, Երևանի պետական համալսարան,Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 436 սենյակ
Երևան, Հայաստան


Սույն վեբ կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: