27.04.2015 | 
Հասարակություն
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼ ԵՆ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼ ԵՆ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Ներկայացվեցին «Գենդերային պրակտիկաներից դեպի գենդերային քաղաքականություն. դեպքի մասնակցային հետազոտում հայաստանյան հանրային դպրոցական համայնքում» հետազոտության արդյունքները:

Ապրիլի 27-ին ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի (ԳՀԱԿ) և ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակի աջակցությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքները ներկայացրին հետազոտության հեղինակները՝ սոց. գիտ. թեկնածու, Մատենադարանի առաջատար մասնագետ Սոնա Բալասանյանը և սոց. գիտ. թեկնածու, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի դոցենտ, ««Սոցիես» փորձագիտական կենտրոն» ՀԿ հիմնադիր Հարություն Վերմիշյանը:

 

Նախագծի ամբողջ ընթացքում հետազոտողներն աշխատել են դպրոցում՝ փորձելով հասկանալ, թե ինչ գենդերային խնդիրներ կան դպրոցում և ինչպես են դրանք ազդում կրթական նպատակների իրագործման, աշակերտի կյանքը բարելավելու և ավելի բարձր կրթական չափանիշների ստեղծման գործընթացի վրա:

 

Ուսուցչական անձնակազմի հետ անցկացված քննարկումների վրա հիմնված ծրագիրը միտված է խորհրդատվության և գենդերային ազդեցության գնահատման միջոցով գենդերային հավասարության սխեմայի զարգացմանը և գենդերային քաղաքականության մշակմանը:

 

Հեղինակները նշեցին, որ դպրոցի գենդերային քաղաքականության ստեղծման համար ուսուցիչներն իրենք էին առաջարկում համապատասխան մեխանիզմներ, և հետազոտությունը սկսելուց ի վեր աշխատանքի առանձնահատկությունը հենց   մասնակցային սկզբունքի վրա հիմնված լինելն էր:

 

Այլ նորություններ
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՂԹԵԼ ԵՆ 2 ՄՐՑՈՒՅԹՆԵՐՈՒՄ
Դեկտեմբերի 9-10-ը Երևանի «ԴաբլԹրի Բայ Հիլթն» հյուրանոցում անցկացվեց «Բանկային իրավունքի դատախաղ» մրցույթի բանավոր փուլը:
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ  ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ-ում հյուրընկալվել էին հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանն ու Մաքսիմ Մանուկյանը:
Կոնտակտներ

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
Երևանի պետական համալսարան
Հեռ: +37460710390
Ներքին: 2390
Էլ.հասցե: cgls@ysu.am, genderlead@yahoo.com
Հասցե: Ալեք Մանուկյան 1, 0025, Երևանի պետական համալսարան,Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 436 սենյակ
Երևան, Հայաստան


Սույն վեբ կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: