11.04.2015 | 
Հասարակություն
ՀԱՅ ԿՆՈՋ ԿԵՐՊԱՐԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ
ՀԱՅ ԿՆՈՋ ԿԵՐՊԱՐԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ
Ապրիլի 10-ին ներկայացվեցին «Հայ կնոջ կերպարը զանգվածային լրատվամիջոցներում. գենդերային զգայունությունից գենդերային կարծրատիպեր» հետազոտության արդյունքները:

Հետազոտությունը ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացրել էր բարձր դիտողականություն ունեցող հայկական հեռուստաընկերությունների հաղորդաշարերի շրջանում: Այն  հիմնված էր թե՛ քանակական, թե՛ որակական հետազոտությունների արդյունքում ստացված տեղեկատվության վերլուծության վրա:

 

Կազմակերպիչների հավաստմամբ՝ կանանց հիմնախնդիրներով զբաղվող պրակտիկների և հետազոտողների համար գենդերային հիմնահարցերին անդրադարձը հեռուստաընկերությունների կողմից գենդերային կարծրատիպերի և կնոջ կերպարի խեղաթյուրված ու խտրական ներկայացման հարցում կարևոր նշանակություն ունի:  

 

Հանդիպման բանախոսը Լիլիթ Շաքարյանն էր, ով ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի հայցորդ լինելուց բացի՝ դասավանդում է նույն ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնում:

 

«Լրագրողների 70%-ը տղամարդիկ են (ռեժիսորներ, հնչյունային ռեժիսորներ, մոնտաժող, բեմադրող, օպերատորներ, պրոդյուսերներ, լուսավորողներ, համակարգչային դիզայներներ և այլն): Լրագրողների միայն 30% են կազմում կանայք (հագուստի դիզայներներ, դիմահարդարներ, ադմինիստրատորներ, սցենարիստներ): Նույն միտումը զգացվում է նաև կանանց նվիրված հաղորդաշարերում»,- նշեց  Լիլիթ Շաքարյանը:

 

Բանախոսը հավելեց նաև, որ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ կնոջ նկատմամբ դրսևորված խտրական վերաբերմունքը և օբյեկտավորումը հայկական հեռուստաընկերություններում լուրջ խոչընդոտ են նուրբ սեռի ներկայացուցիչների համար՝ վերջիններիս ինքնադրսևորման և կենսագործունեության տարբեր ոլորտներում անկախ գործառնելու տեսանկյունից:

 

Հավելենք, որ Լիլիթ Շաքարյանը 2015 թ.-ի սեպտեմբերից դասավանդելու է «Կանայք, առաջնորդություն, զարգացում» ԵՊՀ նոր մագիստրոսական ծրագրի շրջանակներում: 

Այլ նորություններ
ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Ինտեգրացիոն վեկտորներ և անվտանգություն. մարտահրավերներ ու հնարավորություններ» թեմայով քննարկում:
ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԶՈՀՎԱԾ ՈՒՍԱՆՈՂ-ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Անմահները հրամայում են» խորագրով միջոցառումը:
Կոնտակտներ

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
Երևանի պետական համալսարան
Հեռ: +37460710390
Ներքին: 2390
Էլ.հասցե: cgls@ysu.am, genderlead@yahoo.com
Հասցե: Ալեք Մանուկյան 1, 0025, Երևանի պետական համալսարան,Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 436 սենյակ
Երևան, Հայաստան


Սույն վեբ կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: