02.10.2017 | 
Հասարակություն
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՍՈՑԻԱԼԱԿԱ՛Ն ՄԱՆԿԱՎԱՐԺ
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՍՈՑԻԱԼԱԿԱ՛Ն ՄԱՆԿԱՎԱՐԺ
Այսօր ԵՊՀ մանկավարժության եւ կրթության զարգացման կենտրոնում նշվեց Սոցիալական մանկավարժի միջազգային օրը:

Տարիներ շարունակ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մանկավարժության ամբիոնում հոկտեմբերի 2-ը նշվել է որպես Սոցիալական մանկավարժի օր: Այս տարի նույնպես «Ես սոցիալական մանկավարժ եմ» խորագրով միջոցառումը կազմակերպել էին ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի (ԵՊՀ գիտխորհրդի՝ հուլիսի 6-ի որոշմամբ՝ Մանկավարժության ամբիոնն առանձնացել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետից և դարձել առանձին կենտրոն) «Սոցիալական մանկավարժություն» բաժնի տարբեր կուրսերի ուսանողները:

 

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի շտկողական մանկավարժության ամբիոնի վարիչ Ռոբերտ Ազարյանը, ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

 

 

 

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանը: Նա նշեց, որ սոցիալական մանկավարժի մասնագիտությունը աշխարհի ամենահումանիստական մասնագիտություններից մեկն է, որովհետև սոցիալական մանկավարժի առաքելությունը մարդկանց, առավելապես երեխաներին աջակցելն է:

 

Միջոցառման սկզբում տեղի ունեցավ կենտրոնի «Սոցիալական մանկավարժություն» բաժնի առաջին կուրսեցիների մասնագիտական երդման արարողությունը: Այնուհետև տեսապատկերների և տեսանյութի միջոցով ուսանողները ներկայացրին սոցիալական մանկավարժի աշխատանքը, հայ և օտարազգի ականավոր մասնագետներին, թվեցին նաև այն հատկանիշները, որոնցով պետք է օժտված լինի սոցիալական մանկավարժը:

 

«Այսօր առաջին կուրսեցին երդվում է լինել հետազոտող, ախտորոշող, խորհրդակցություն իրականացնող, օգնող, աջակցող: Առաջին կուրսեցիներին, որոնք նոր են մտել այս ոլորտ և նոր պետք է բացահայտումներ անեն մասնագիտության մեջ, մենք փորձեցինք ցույց տալ, թե ով է սոցիալական մանկավարժը և թե ինչ կարևոր առաքելություն ունի վերջինս»,- հավելեց Նազիկ Հարությունյանը:

 

Ցերեկույթի ընթացքում ցուցադրվեց նաեւ կենտրոնի գործունեությունը եւ մասնագիտության առանձնահատկությունները ներկայացնող տեսաֆիլմ: Միջոցառումն ամփոփվեց երաժշտական կատարումով:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԼՍԱՐԱՆ
Այսօր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ Էմիրությունների անվան լսարանի պաշտոնական բացումը, որին ներկա էր ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհհամադ Ալ Կասիմին:
ԿԹՈՂԱՐԿՎԻ «ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿ» ՀՈՒՇԱԴՐԱՄ
ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է մրցույթ «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» հուշադրամի էսքիզների ընտրության համար:
Կոնտակտներ

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
Երևանի պետական համալսարան
Հեռ: +37460710390
Ներքին: 2390
Էլ.հասցե: cgls@ysu.am, genderlead@yahoo.com
Հասցե: Ալեք Մանուկյան 1, 0025, Երևանի պետական համալսարան,Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 436 սենյակ
Երևան, Հայաստան


Սույն վեբ կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

New layer...