16.04.2015 | 
Հասարակություն
ԽՆԴԻՐՆ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿՆ Է…
ԽՆԴԻՐՆ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿՆ Է…
Ներկայացվեց «Սեռական բնույթի հետապնդումները աշխատավայրում որպես կանանց մասնագիտական առաջընթացին խոչընդոտող գործոն» հետազոտության արդյունքները:

Ապրիլի 16-ին ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնում (ԳՀԱԿ) ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ ԳՀԱԿ փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացրած հետազոտության արդյունքներն էին ներկայացնում հեղինակները՝ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոսներ Նվարդ Մելքոնյանը և Յուլիանա Մելքումյանը:

 

ԵՊՀ ԳՀԱԿ-ի տնօրեն Գոհար Շահնազարյանի խոսքերով՝ հետազոտությունն իր բնույթով եզակի է և անդրադառնում է մեր հասարակության համար բավականին զգայուն հիմնախնդրի բարձրաձայնմանը:

 

«Նմանատիպ խնդիրների մասին խոսելը ինչ-որ չափով տաբու է հայաստանյան մշակույթում: Այս հետազոտության արդյունքները պարզ կերպով նկարագրում են արդի իրավիճակը, իսկ հեղինակները դրանց հիման վրա տալիս են համապատասխան առաջարկներ»,- նշեց Գոհար Շահնազարյանը:

 

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ աշխատավայրում սեռական հետապնդումների պատճառներն օրենսդրական բացերն են, արագ արձագանքման մեխանիզմների բացակայությունը, կնոջ պաշտպանության մեխանիզմների բացակայությունը, գենդերային կարծրատիպերը, հասարակության կողմից երևույթի հանդեպ հանդուրժողական վերաբերմունքը, հայաստանյան հասարակությունում գենդերային սոցիալականացման մասկուլին մոդելը, ինչպես նաև կանանց և գործատուների կողմից իրենց իրավունքների և դրանք պաշտպանելու մեխանիզմների վերաբերյալ իրազեկվածության ցածր մակարդակը:

 

«Եթե բռնաբարությունը որպես հանցանք ինչ-որ մեխանիզմներ ունի բացահայտման և պատժման համար, ապա սեռական բնույթի հարկադրանքը չունի դրանք, քանի որ չի թողնում իրեղեն ապացույցներ», - նշեց Յուլիանա Մելքումյանը:

 

Նվարդ Մելքոնյանն էլ հավելեց, որ երբեմն շատ դժվար է տարանջատել «հետապնդում» և «ոտնձգություն» հասկացությունները, քանի որ լեզվաբանական տեսանկյունից դրանք երկուսն էլ հավասարազոր են: 

Այլ նորություններ
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ  ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ-ում հյուրընկալվել էին հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանն ու Մաքսիմ Մանուկյանը:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողները շարունակում են այցերի շարքը տարբեր կազմակերպություններ:
Կոնտակտներ

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
Երևանի պետական համալսարան
Հեռ: +37460710390
Ներքին: 2390
Էլ.հասցե: cgls@ysu.am, genderlead@yahoo.com
Հասցե: Ալեք Մանուկյան 1, 0025, Երևանի պետական համալսարան,Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 436 սենյակ
Երևան, Հայաստան


Սույն վեբ կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: