16.12.2022 | 
Կրթություն, Գիտություն
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՆԱՆՑ. ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՆԱՆՑ. ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հասարակայնության հետ կապերի (PR) մասնագետ Նվարդ Մելքոնյանը համալսարանում աշխատում է ավելի քան 22 տարի։ Նրա հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, աշխատանքային գործունեության և այլ հարցերի շուրջ:

Պատմում է Նվարդ Մելքոնյանը:

 

Աշխատանքային ուղին

 

2000 թվականից դասավանդում եմ Երևանի պետական համալսարանում: Սոցիոլոգիայի ֆակուլտետում սովորելիս, ապա աշխատելիս օր օրի ավելի եմ սիրում մասնագիտությունս՝ այն համարելով իմ կյանքի կարևորագույն բաղադրատարրը:

 

Ինձ մշտապես հետաքրքրել են քաղաքական սոցիոլոգիան և իմիջի ուսումնասիրումը:

 

Հիմնական մասնագիտությանս զուգահեռ ձեռք բերելով նոր մասնագիտություն՝ հասարակայնության հետ կապեր (PR)՝ ծավալել եմ աշխատանքային լայն գործունեություն՝ մշտապես ձգտելով ցուցաբերելու մասնագիտական ուրույն մտածելակերպ։

 

 

Երբ հասկացա, թե ինչով եմ ցանկանում զբաղվել․․․

 

Համալսարանական լինելը կոչում է, կենսաձև: Դեռ ուսանող էի, երբ հասկացա, որ իմ տեղը լսարանում է և իմ կյանքն առանց համալսարանի հնարավոր չէ պատկերացնել: Թերևս ճակատագիրն էլ բարի գտնվեց իմ հանդեպ, որ կարողացա ի կատար ածել դասախոս դառնալու ցանկությունս:

 

Դասավանդման յուրօրինակ մոտեցումներն առավել հետաքրքիր են դարձնում ուսումնական գործընթացը:

 

Դասավանդողը պետք է անընդհատ ինքնակրթվի, զարգացնի, կատարելագործի իր մասնագիտական և անձնային որակները, խստապահանջ լինի նախևառաջ սեփական անձի նկատմամբ։ Որպեսզի ուսանողները ոգևորությամբ մասնակցեն և ակտիվորեն ներգրավվեն դասերին, անհրաժեշտ է նոր մոտեցումներով և բոլորովին նոր ձևաչափով անցկացնել դասապրոցեսը: Սեփական փորձից կարող եմ ասել՝ ուսանողներին գրավում է նորն ու ժամանակակիցը, իսկ դասերին մեծ ակտիվություն ցուցաբերող ուսանողները, անտարակույս, վաղվա նախաձեռնող ու առաջատար մասնագետներն են:

 

 

Դասավանդումը խաղերի միջոցով

 

Որոշ առարկաների պարագայում դասավանդման ավանդական մեթոդները կարող են անհրաժեշտ արդյունավետությունը չունենալ։ Հիմնականում այդպիսին են իմ դասավանդած առարկաները, ուստի իմ դասերի ժամանակ հաճախ եմ կազմակերպում, օրինակ, դերային խաղեր: Հատկանշական է, որ Բարսելոնայում վերապատրաստվել եմ հենց այդ ուղղությամբ, թեմայի յուրացման համար նախապես ուրվագծում եմ ընթացքը՝ կիրառելով հստակ մեթոդաբանություն:

 

 Ն. Մելքոնյանը՝ «Տարվա համաշխարհային PR առաջնորդ» անվանակարգի մրցանակակիր:

 

Մեր հնդիկ գործընկերների հետ գործակցության շրջանակում ես և Տաթևիկ Սիմոնյանն արժանացել ենք  «Տարվա համաշխարհային PR առաջնորդ» մրցանակի՝ ընդգրկվելով 2022 թվականի համաշխարհային հաղորդակցության և PR-ի ոլորտի 50 կին առաջնորդների ցանկում: Սա շատ կարևոր ձեռքբերում էր ինձ համար, քանի որ այս մրցանակին արժանանալուց հետո նոր լույսի ներքո բացահայտեցի մասնագիտությունս: Ըստ իս՝ PR-ն այն ոլորտն է, որը չի ճանաչում սահմաններ, երկրներ, մշակութային տարբերություններ, հակառակը՝ այն սնվում է դրանցից՝ կարևորելով քաղաքակրթությունների, մշակույթների, կրոնների բազմազանությունը:

 

Կինը պետք է հավատա իր ուժերին

 

Դու պետք է հիշես, որ մրցունակ ես քո կյանքի յուրաքանչյուր բնագավառում, հաղթող, դիմացկուն, բազմագործառույթ, աշխատասեր ու նպատակասլաց ես, դու միշտ կարող ես ամեն բան անել: Դու դո՛ւ ես, և վերջ...

 

Լյուդմիլա Շիրվանյան

Այլ նորություններ
ՀՀ-ՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵՑ ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնին առընթեր գործող Աբայի անվան ղազախերենի, Ղազախստանի պատմության ու մշակույթի կենտրոնը կրկին հյուրընկալել էր ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Դեսպանը կենտրոնի գրադարանին է նվիրել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեղինակած գրքերը:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԴԵՐԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ․ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ
21-րդ դարը նորարարական բացահայտումների ժամանակաշրջան է, որում մեծ դերակատարում ունեն տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ)։ Դրանք ներթափանցել են մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտներ՝ առաջարկելով առօրյայի և աշխատանքային գործընթացների դյուրին ու արդյունավետ կազմակերպման ուղիներ։
Կոնտակտներ

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
Հեռ: +37460710390
Ներքին: 2390
Էլ.հասցե: cgls@ysu.am
Հասցե: Ալեք Մանուկյան 1, 0025, Երևանի պետական համալսարան,Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 436 սենյակ
Երևան, Հայաստան


Սույն վեբ կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

New layer...