Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի» համաձայն: կարդալ ավելին
ԵՊՀ միջազգային համագործակցությունն իրականացնում է Միջազգային համագործակցության վարչությունը, որի կազմում գործում են միջազգային կապերի, օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման եւ գրանտների բաժինները: կարդալ ավելին
Սփյուռք
ԵՊՀ միջազգային համագործակցության շրջանակներում նոր կապեր են հաստատվել ԵՊՀ սփյուռքահայ բարերարների, բարեկամների և շրջանավարտների հետ:

Համագործակցության փոխշահավետ ծրագրեր են իրականացվել Մերձավոր Արևելքի, ԱՄՆ-ի, ինչպես նաև եվրոպական երկրների հայկական համայնքների հետ: ԵՊՀ-ի հետ համագործակցության վերաբերյալ բանակցություններ են անցկացվել սփյուռքահայ շրջանավարտների համայնքային միությունների ղեկավարների հետ:


Համագործակցության շրջանակներում սփյուռքահայ բարերարների շրջանակներում հայթայթվել են միանվագ, ինչպես նաև տարեկան կրթաթոշակներ, որոնք բաշխվել են ԵՊՀ-ում սովորող սոցիալապես անապահով և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին: Այս նպատակով ընդլայնվել է համագործակցությունը «Վարդանանց ասպետների միության»,«Կալիֆորնիայի հայ արհեստագետների միության», «Հայ կրթական հիմնադրամի» (ԱՄՆ) և «Գյուլբենկյան հիմնադրամի» հետ, որի արդյունքում ԵՊՀ-ի 876 ուսանողներ ստացել են միանվագ կրթաթոշակներ, իսկ Գ. Գյուլբենկյան հիմնադրամի կողմից ամբողջովին վճարվել են 98 ուսանողների տարեկան վարձավճարները:


2008թ. Գ. Գյուլբենկյան հիմնարկության հետ բանակցությունների արդյունքում սկիզբ դրվեց մի կարևոր ծրագրի՝ ԵՊՀ երիտասարդ գիտնականների արտասահմանյան կարճաժամկետ գիտական և ուսումնական գործուղումների ծախսերի փոխհատուցմանը, որն առ այսօր շարունակվում է: 2013թ. հունվարի 15-ի դրությամբ այս ծրագրից օգտվել են ԵՊՀ-ի 125 երիտասարդ գիտնականներ, որոնց գործուղման ծախսերը ֆինանսավորվել են Գ. Գյուլբենկյան հիմնադրամի միջոցներով: Շարունակվել է ԵՊՀ (կենսաբանության ֆակուլտետ), CIBIO (Պորտուգալիա), Գ. Գոյուլբենկյան հիմնադրամ եռակողմ պայմանագրի շրջանակներում ուսումնական և գիտական փոխանակումների ֆինանսավորումը, որի ընդհանուր ծավալը կազմում է 80.000 եվրո:


Գ. Գյուլբենկյան հիմնարկության կողմից ֆինանսավորվել են նաև համալսարանական կյանքի այլ բնագավառներ, այդ թվում «Բանբեր Երևանի համլսարանի» գիտական պարբերականի հրատարակության օժանդակությունը, ԵՊՀ «Հյուրերի տան» մասնակի վերանորոգման ֆինանսավորում և այլն:

ԵՊՀ հրատարակչության և Գ. Գյուլբենկյան հաստատության հետ բանակցություններ են տարվել հրատարակվելիք գիտական և ուսումնական գրականության հրատարակման վերաբերյալ: Կազմակերպվել է լույս տեսնող և նախկինում հրատարակված գրականության առաքումը Լիբանանի, Սիրիայի և Իրանի հայկական համայնքների մշակութային, ուսումնական կենտրոններ, ինչպես նաև Գ. Գյուլբենկյան հիմնադրամին (Լիսաբոն) Եվրոպայի հայկական համայնքներում դրանք տարածելու նպատակով: Միայն 2012/13 ուսումնական տարում այդ նպատակով առաքվել է շուրջ 600 կտոր գրականություն:

ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐ