Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի» համաձայն: կարդալ ավելին
ԵՊՀ միջազգային կրթական կենտրոնը նպաստավոր պայմաններ է ստեղծում այն սփյուռքահայ երիտասարդների համար, ովքեր մայր հայրենիքում բարձրագույն կրթություն ստանալու ցանկություն ունեն: կարդալ ավելին
ԵՊՀ միջազգային համագործակցությունն իրականացնում է Միջազգային համագործակցության վարչությունը, որի կազմում գործում են միջազգային կապերի, օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման եւ գրանտների բաժինները: կարդալ ավելին
ԷՐԱԶՄՈՒՍ ՄՈՒՆԴՈՒՍ
Էրազմուս Մունդուս բարձրագույն կրթություն բնագավառում իրականացվող համագործակցության և շարժունության ընդլայնմանն ուղղված ծրագրի է:

Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել եվրոպական բարձրագույն կրթության որակը և համագրծակցության միջոցով երկխոսություն և փոխըմբռնում մարդկանց և մշակույթների միջև:

Էրազմուս Մունդուս ծրագիրը աջակցում է`

  • Բարձրագույն ուսումնական հաստատություններին, որոնք ցանկանում են հետբուհական մակարդակում համատեղ ծրագրեր իրականացնել կամ համագործակցություն հաստատել Եվրոպայի և թիրախային երրորդ երկրների հաստատությունների հետ,
  • Անհատուսանողներին, հետազոտողներին կամ ԲՈՒՀ-երիդասախոսներին,որոնք ցանկանում են վերը նշված համատեղ ծրագրերի կամ համագործակցությունների շրջանակներում անցնել ուսուցում/իրականացնել հետազոտություններ/դասավանդել,
  • Բարձրագույն կրթության բնագավառում գործունեությունիրականացնող ցանկացած կազմակերպության, որը պատրաստ է ծրագրեր մշակել` ուղղված միջազգային ասպարեզում եվրոպական բարձրագույն կրթության գրավչության, համբավի և տեսանելության բարելավմանը:

Էրազմուս Մունդուսը իրականացվում է հետևյալ գործողությունների միջոցով`

  • Գործողություն 1. Մագիստրոսական (Գործողություն 1 Ա) և դոկտորական (Գործողություն 1 Բ) մակարդակներում Համատեղ ծրագրերի իրականացում և նշված ծրագրերին մասնակցելու նպատակով անհատական կրթաթոշակների հատկացում,
  • Գործողություն 2. Էրազմուս Մունդուս ծրագրի շրջանակներում համագործակցությունների ձևավորում եվրոպական և երրորդ երկրի բուհերի միջև` ներառելով շարժունության կրթաթոշակներ ակադեմիական բոլոր մակարդակների համար,
  • Գործողություն 3. Եվրոպական բարձրագույն կրթության առաջխաղացում:
ԵՊՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ
«EMBER»
կարդալ ավելին
«ԱԼՐԱԿԻՍ»
կարդալ ավելին
«BACKIS»
կարդալ ավելին
«ELECTRA»
կարդալ ավելին
«WEBB»
կարդալ ավելին
«IANUS»
կարդալ ավելին