Կենտրոնի ռազմավարությունն է. 1) ուսումնասիրել ՀՀ հանքահումքային և ջրային ռեսուրսների նպատակային, արդյունավետ ու անվտանգ օգտագործման ուղիները՝ երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու և կայուն զարգացումն ապահովելու նպատակով՝ չվտանգելով ապագա սերունդների հնարավորությունները լիարժեք օգտվելու նշված բնական ռեսուրսներից, 2) աջակցել ՀՀ Կառավարությանը ՄԱԿ-ի Կայուն Զարգացման փաթեթի իրագործմանն ազգային և տեղական մակարդակներում, ապահովելով հանրության մասնակցությունը շրջակա միջավայրի հարցերի քննարկման և որոշումների ընդունման բոլոր փուլերում:
Կենտրոնի կողմից պարբերաբար կազմակերպվել են կլոր-սեղան քննարկումներ ՀՀ լեռնային արդյունաբերության տեխնածին հանքահումքային թափոնների խնդիրների, շրջակա միջավայրի վրա ազդեցության վտանգների նվազեցման, ջրային ռեսուրսների կառավարման և այլ հարցերով:
Աշխատանքների կատարման արդյունքում ձևավորվում և ՀՀ Կառավարությանը տրվում են կոնկրետ առաջարկություններ խնդիրների լուծման ուղղությունների վերաբերյալ, տպագրվում են գիտական աշխատանքներ:
Ծրագրերի իրականացման սպասվելիք կարևորագույն արդյունքներից են Օրենսդրական դաշտում փոփոխությունների իրականացումը և նպաստումը ՀՀ Բնական պաշարների կառավարման ռազմավարության մշակմանը: 2014թ.-ին կենտրոնն ընդգրկվել է «Բնական պաշարների կառավարման ռազմավարության» և «ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատերելու մասին հայեցակարգային մոտեցումների» մշակման գործընթացներում: Կենտրոնի առաջարկություններն արդեն իսկ ընդունված են վերջիններիս նախագծային փաստաթղթերում: Կենտրոնի կողմից մշակված հիմնական առաջարկություններն ընդգրկվել են նաև «ՌԻՈ+20» վեհաժողովի որոշումների իրականացման 2015-2025 թթ. ազգային ռազմավարական ծրագրի հայեցակարգերի «Հանքարդյունաբերության գործունեություն, բնապահպանություն և մարդկանց առողջություն» բաժնում:
Կենտրոնի գործողությունների ծրագիրն է.
- Վերլուծել ՀՀ օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման ներկայիս պայմանները, հանքաքարերի համալիր մշակման մակարդակը, լեռնահանքային թափոնների անվտանգ պահպանման և երկրորդային օգտագործման հնարավորությունները՝ շրջակա միջավայրի աղտոտման նվազեցման ու բնական միջավայրի պահպանման նպատակով:
- Ուսումնասիրել ՀՀ տարածքի ջրային ռեսուրսների կառավարման ներկայիս վիճակը, վերհանել այդ խնդրում գոյություն ունեցող բացթողումները, տալ ջրային ռեսուրսների օգտագործման, պահպանմանն ու կառավարմանն ուղղված միջոցառումների առաջարկություններ:
- Կազմակերպել կլոր սեղաններ, քննարկումներ և սեմինարներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ կառավարությանը համապատասխան քաղաքականության ու ծրագրերի հարցում աջակցելու նպատակով:
- Հզորացնել ԵՊՀ կարողությունները և որպես գիտաուսումնական, հետազոտական բարձր ռեսուրսային կենտրոն, իրականացնել Ռիոյի սկզբունքներին համահունչ զարգացման համապատասխան ծրագրեր:
ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնում ծրագրերն իրականացվել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ:
ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնի գործունեությանն (հաշվետվություններ) ու նորություններին կարելի է ծանոթանալ www.aarhus.am կայքի ԿԶԿ-իպաշտոնականէջում:
Սկիզբ` 2012թ.
Ավարտ` անժամկետ
Ղեկավար` Ռուբեն Սուրենի Մովսեսյան
Կոնտակտներ՝
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալ. Մանուկյան 1, Երևանի պետական համալսարան
№ 1 ուս. մ/շ, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, 317 աշխատասենյակ
Հեռ.` (374 10) 55 25 93, (374 93) 85 98 93
Էլ. հասցե` rubmov@ysu.am
Կայք` www.aarhus.am
Կենտրոն՝
Հեռ. (+374 60) 710 453,
Էլ. հասցե info_sdc@aarhus.am