Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի» համաձայն: կարդալ ավելին
ԵՊՀ միջազգային համագործակցությունն իրականացնում է Միջազգային համագործակցության վարչությունը, որի կազմում գործում են միջազգային կապերի, օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման եւ գրանտների բաժինները: կարդալ ավելին
ՑԱՆՑԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Ցանցային համալսարանի ստեղծման նախագիծը նախաձեռնվել էր 2008-ին Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի կողմից` ԱՊՀ մասնակից երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:

2009 թ-ի հունիսի 9-12-ը Մոսկվայում տեղի է ունեցել ՙԱնկախ պետությունների համագործակցության ցանցային բաց համալսարանի ստեղծումը՚ միջազգային համաժողովը, որտեղ ստորագրվել է ԱՊՀ Ցանցային համալսարանի ստեղծման հարցով կոնսորցիումի մասնակիցների համաձայնագիրը:

Ցանցային համալսարանի հիմնական խնդիրն ակադեմիական առաջընթացի, համագործակության ամրապնդման և բարձրագույն կրթության ոլորտում միջբուհական կապերի զարգացումն է, ինչպես նաև ԱՊՀ տարածքում բարձրագույն կրթության որակի բարձրացումը:

Նախագիծն ուղղված է համատեղ մագիստրոսական ծրագրերի կազմակերպմանն ու իրականացմանը, բարձր որակավորում ունեցող մասնագետների և ասպիրանտների շարժունությանը, միջազգային համագործակցության ամրապնդմանը, թեկնածուական ատենախոսությունների պատրաստման նպատակով համատեղ գիտական հետազոտությունների անցկացմանը:

ԱՊՀ Ցանցային համալսարանը մի շարք համալսարանների միջև իրականացվող կրթական ծրագիր է, որն ուսանողներին հնարավորություն է ընձեռում սովորելու երկու գործընկեր համալսարաններում միաժամանակ (մեկ տարի սեփական բուհում, մեկ տարի համագործակցող բուհում), որի արդյունքում նրանք կարող են ստանալ երկու համալսարանների ավարտական փաստաթղթեր:

Ցանցային համալսարանի ուսումնական ծրագրերը հաստատվում են գործընկեր համալսարանների համապատասխան կառույցների կողմից:

Ցանցային համալսարանն ունի մի շարք առավելություններ` ուսման տևողությունը երկու տարի է, որն իրականացվում է համատեղ ուսումնական ծրագրով և բաղկացած է երկու փուլից։ Ընդունելության քննություններն անցկացվում են միայն համալսարաններից մեկում։

2010թ. Երևանի պետական համալսարանը դարձել է ԱՊՀ Ցանցային համալսարանի գործընկեր (անդամ): Այսպիսով, ԵՊՀ-ն դարձավ ԱՊՀ Ցանցային համալսարանին միացած 16-րդ բուհը: Ցանցին միացել են նաև բուհեր Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Տաջիկստանից ու Ուկրաինայից:

2010-2011 ուսումնական տարում Ցանցային համալսարանը ընդունելություն է իրականացրել հետևյալ ծրագրերով` ՙԻրավագիտություն և միջազգային իրավունքի՚, ՙՄենեջմենթ, « Միջազգային մենեջմենթ և Միջազգային նախագծերի կառավարում՚, ՙՏնտեսագիտություն՚, ՙՄիջազգային առևտուր՚, ՙԲանասիրություն՚, ՙՌուսաց լեզու և գրականություն՚ մասնագիտություններով:

2011-2012 ուսումնական տարում ԱՊՀ երկրների Ցանցային համալսարանում ուսանելու համար ֆինանսավորումը իրականացվել է երկու ուղղություններով`ՌԴ պետ. բյուջեի և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի տեղերի հաշվին: ՌԴ պետ. բյուջեի տեղերի հաշվին ուսանել են ԵՊՀ-ից 8 ուսանող` ՙՏնտեսագիտություն՚, ՙՄենեջմենթ՚, «Միջազգային քաղաքականություն՚, ՙԲանասիրություն՚, Իրավագիտություն՚ մասնագիտություններով: Իսկ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի տեղերի հաշվին` 4 ուսանող` ՙԲանասիրություն՚ և ՙՄիջազգային քաղաքականություն՚ մասնագիտություններով:

2012-2013 ուսումնական տարում ԱՊՀ երկրների Ցանցային համալսարանում ՌԴ պետ. բյուջեի տեղերի հաշվին ուսանել են ԵՊՀ-ից 9 ուսանող` ՙՌուս բանասիրություն՚, ՙՄիջազգային քաղաքականություն՚, ՙՏնտեսագիտություն՚ մասնագիտություններով: Իսկ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի տեղերի հաշվին` 6 ուսանող` ՙՌուս Բանասիրություն՚, ՙՄիջազգային քաղաքականություն՚ և ՙԻնֆորմատիկա՚ մասնագիտություններով:

ԵՊՀ-ում Ցանցային համալսարանի աշխատանքները կոորդինացնում են հետևյալ անձինք` Կ. Գևորգյան` իրավագիտության ֆակուլտետ, Պ. Բալայան` ռուս բանասիրության ֆակուլտետ, Վ. Ագլյան` միջազգային հարաբերություններ ֆակուլտետ, Ա. Առաքելյան` տնտեսագիտության ֆակուլտետ, Յու. Հակոբյան` ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ:

Ծրագրի կոորդինացումը իրականացվում է Միջազգային համագործակցության վարչության կողմից:

ԱՊՀ Ցանցային համալսարանի կայք-էջն է` http://imp.rudn.ru/su_sng/

ԵՊՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ