Նախագծի նպատակը
Վերանայել ու արդիականացնել Հարավային Կովկասում կենսական գիտությունների և բժշկության բնագավառներում Արյունաբանության ուսումնական ծրագրերը;
Ներդաշնակեցնել ծրագրերը Եվրոպական չափանիշներին, ECTS համակարգին, օգտագործելով նորարարական տեխնոլոգիաները;
Բարձրացնել ուսուցման որակը և որակյալ մասնագիտական անձնակազմի թվաքանակը այս ոլորտում:
Նախագծի խնդիրները
Բարելավել հեմատոլոգիայի ուսուցումը Հարավային Կովկասի երկրներում, վերանայել ուսումնական ծրագրերը,
Մշակել նոր ուսումնական ծրագրեր,
Վերազինել լաբորատորիաները նորագույն տեխնիկայով,
Մշակել ու պատրաստել արյունաբանության խառը և էլեկտրոնային ուսուցման ուսումնական ծրագրերը և գնահատման չափանիշները կենսական գիտությունների և բժշկական աստիճանների համար Հարավ-Կովկասյան երկրներում,
Մասնագետների վերապատրաստում Եվրամիության բուհերում:
Ստեղծել արյունաբանությանԿովկասյան տարածաշրջանային հարթակ (CARPH),
Ներկայացնել և տարածել ծրագրի արդյունքները:
Նախագծի համառոտ նկարագիրը
Ծրագիրն ուղղված է Երևանի պետական համալսարանում բարձրագույն կրթական համակարգի զարգացմանը, Եվրոպական և հարավ-կովկասյան համալսարանների հետ համագործակցության ամրապնդմանը, դասավանդող անձնակազմի մասնագիտական մակարդակի բարձրացմանը:
Արյունաբանության ժամանակակից վերապատրաստումը ուղղորդված է հասկանալու լաբորատոր ընթացակարգերի սկզբունքները և դրանց մեկնաբանումը՝ հիմնված հիմնարար գիտությունների գիտելիքների վրա. Դա մի փորձաքննություն է, որտեղ հիմնարար (Life Sciences) գիտելիքներն ու բժշկությունը զուգամիտվում են միմյանց հետ. Ծրագրի նպատակն է Հարավային Կովկասում կենսական գիտությունների և բժշկության բնագավառների մի շարք բուհերում արյունաբանական ուսումնական ծրագրերի վերանայփոխումն, արդիականացումը և ներդաշնակեցումը Եվրոպական ստանդարտներին՝ կիրառելով ECTS համակարգը:
Ծրագրի շրջանակում նորարարական տեխնոլոգիաների կիրառումը կնպաստի դասավանդման որակի բարելավմանը և տվյալ ոլորտում դասավանդող հմուտ և պրոֆեսիոնալ աշխատակազմի թվի մեծացմանը Հարավային Կովկասում:
Նախատեսվում է կիրառել խառը ուսուցման մոտեցում, որտեղ կհամատեղեն առկա և էլեկտրոնային ուսուցման ձևերը: Էլեկտրոնային ուսուցման տեխնոլոգիան կհարմարեցվի արդեն իսկ լայնորեն կիրառվող ԵՄ կոնսորցիումի անդամների տեխնոլոգիաներին (փորձին):
Նախատեսվում է նաև ստեղծել/հիմնել արյունաբանության կովկասյան տարածաշրջանային հարթակ (CARPH) Թբիլիսիում, հաշվի առնելով ներկա ժամանակներում առկա տարածաշրջանային քաղաքական իրավիճակը:
Ծրագրի պաշտոնական կայքը մանրամասն տեղեկություններով՝ sites.google.com
Նախագծի մասնակիցները
Նախագիծը իրականացվում է Լոնդոնի Վեսթմինսթերի համալսարանի կողմից (համակարգող), որում ընդգրկված են 11 համալսարաններ՝ Իտալիայից, Իսպանիայից, Վրաստանից, Հայաստանից և Ադրբեջանից: Հայաստանից ծրագրին մասնակցում են Երևանի պետական համալսարանը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Ռ. Յոլյանի անվ. Արյունաբանության կենտրոնը, Կրթության և գիտության նախարարությունը:
Նախագծի աշխատանքային գրաֆիկը
Արյունաբանության դասընթացի վերափոխում, արդիականացում և հարմարեցում Եվրոպական ստանդարտներին,
Արյունաբանության դասընթացի ստեղծում անգլերեն և հայերեն լեզուներով,
Արյունաբանության դասընթացի էլեկտրոնային ուսուցման ստանդարտիզացում,
Հարավ-կովկասյան համալսարանների դասավանդող աշխատակազմի վերապատրաստում Լոնդոնի Վեսթմինսթերի համալսարանում,
Արյունաբանության կովկասյան տարածաշրջանային հարթակի (CARPH) ստեղծում Թբիլիսիում, և վերապատրաստման իրականացում
Նախագծի արդյունքների տարածում վեբ կայքի, ԶԼՄ-ի և պրոսպեկտների միջոցով:
Ակնկալվող արդյունքները
Նախագծի արդյունքները օգտակար կլինեն Հարավային Կովկասի երկրների բարձրագույն կրթության և առողջապահական համակարգերի համար, կտրուկ կփոխեն արյունաբանության դասավանդման և մասնագիտական վերապատրաստման որակը, և կխթանեն տարածաշրջանային համագործակցությունը:
Նախագծի համակարգողը՝ Սուսաննա Սահակյան
Նախագծի ընդհանուր բյուջեն՝ 999,376.57 եվրո
Նախագծի սկիզբը՝ 2013
Նախագծի ավարտը՝ 2016
Ծրագրի պաշտոնական կայքը՝ sites.google.com
ԵՊՀ-ում իրականացված գործունեությունը ծրագրի շրջանակներում.
Հանդիպում և աշխատաժողով ծրագրի համակարգողների ու այլ մասնակիցների հետ
Նորացված ուսումնական ծրագիր - Արյունաբանություն