Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի» համաձայն: կարդալ ավելին
ԵՊՀ միջազգային համագործակցությունն իրականացնում է Միջազգային համագործակցության վարչությունը, որի կազմում գործում են միջազգային կապերի, օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման եւ գրանտների բաժինները: կարդալ ավելին
ՏԵՄՊՈՒՍ
Տեմպուսը Եվրոպական Միության ծրագիր է` ուղղված բարձրագույն կրթության համակարգի արդիականացմանը:

Այն հաստատվել է 1990թ. Եվրոպական Միության Նախարարների Խորհրդի կողմից, այնուհետև երկարաձգվել չորս անգամ: Ներկայումս գործող երկարաձգումն ուժի մեջ է մինչև 2013թ.`

Տեմպուս I`1990-1994թթ.,
Տեմպուս II`1994-1998թթ.,
Տեմպուս II bis`1998-2000թթ.,
Տեմպուս III`2000-2006թթ.,
Տեմպուս IV` 2007-2013թթ.

Տեմպուսն աջակցում է բարձրագույն կրթության բնագավառում ուսումնական ծրագրերի և կրթական նյութերի վերանայմանն ու զարգացմանը, կրթօջախների արդիականացմանը և/կամ համալսարանական կառավարման համակարգի կատարելագործմանը: Այդ աջակցությունը Տեմպուսը տրամադրում է ԵՄ և Գործընկեր երկրների բարձրագույն կրթության հաստատությունների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված դրամաշնորհների միջոցով այն բնագավառներում, որոնք ԵՄ և Գործընկեր երկրների կողմից սահմանվել են որպես առաջնային և որոնք համահունչ են այդ երկրներում ընթացող սոցիալ-տնտեսական ընդհանուր բարեփոխումներին:

Տեմպուս ծրագրի վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը կարող եք գտնել հետևյալ կայքէջում` www.eacea.ec.europa.eu կամ Տեմպուս ծրագրի ազգային գրասենյակից:

ԵՊՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ
DECERPH - Կենսական գիտությունների և բժշկության բնագավառներում հեմատոլոգիայի ուսումնական ծրագրերի մշակում և տարածաշրջանային ուսուցողական հարթակի ստեղծում
կարդալ ավելին
ARMENQA. Որակավորումների ազգային և ոլորտային շրջանակների իրակականացումը Հայաստանում
կարդալ ավելին
Լա Մանշ. Փոփոփության առաջնորդում և կառավարում բարձրագույն կրթությունում
կարդալ ավելին
VERITAS «Կրթության երրորդ շրջափուլի զարգացում Զալցբուրգի սկզբունքների հիման վրա»
կարդալ ավելին
PICASA
կարդալ ավելին
HEN-GEAR. «Բարձրագույն կրթական ցանց` ուղղված Հայաստանում մարդկային կապիտալի գնահատմանն ու շրջանավարտների աշխատունակությանը»
կարդալ ավելին
«Կայուն և ինքնավար բարձրագույն կրթական համակարգերի խթանումը արևելյան հարևանության տարածքում»
կարդալ ավելին
«Կայուն զբոսաշրջության կառավարման միջազգային բակալավրիական և մագիստրոսական ծրագրերի նոր մոդուլների մշակում»
կարդալ ավելին
«Բարձրագույն կրթության փոփոխության նախաձեռնումն ու կառավարումը»
կարդալ ավելին
«Ուղղել համալսարան-ձեռնարկություն համագործակցությունը դեպի կոմպետենցիաների վրա հիմնված վերապատրաստումներ Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում»
կարդալ ավելին
«Միգրացիա և բարձրագույն կրթություն. հմտությունների և կարողությունների զարգացում»
կարդալ ավելին
«Մագիստրոսական ծրագրեր հանրային առողջապահություն և սոցիալական ծառայություններ ոլորտներում»
կարդալ ավելին
«Աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաներ արևելյան հարեվան երկրների կայուն զարգացման համար»
կարդալ ավելին
«Հարավային կովկասում բիոբժշկագիտության բնագավառում էլեկտրոնային և հեռահար ուսուցման դասընթացների մշակում և գնահատում»
կարդալ ավելին
«Կիրառական կենսաբանության բնագավառում մագիստրոսական ծրագիր»
կարդալ ավելին