Գիտաժողովը կանցկացվի 2022 թ.-ի հոկտեմբերի 14-16-ը: Գիտաժողովի անցկացման վայրը՝ ք. Ծաղկաձոր (Տանձաղբյուր փ. 29՝ ԵՊՀ Ծաղկաձորի հանգստյան տուն):
Գիտաժողովը կհամախմբի Հայաստանի և այլ երկրների միջազգային հարաբերությունների ոլորտի մասնագետներին, գիտնականներին, հետազոտողներին՝ փոխանակելու իրենց գաղափարները, փորձը և հետազոտությունների արդյունքները:
Հիմնական զեկուցողներն են՝
Գեղամ Պետրոսյան՝ պ.գ.դ., պրոֆեսոր, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան,
Դանիել Լեպետի՝ DAAD դասախոս Հայաստանում,
Մինծիե Հան՝ Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն,
Գոռ Սարգսյան՝ պ.գ.թ., Կոնֆուցիուսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն,
Ժակ Մանուկյան՝ պ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ,
Սաադ Ալ-Ադայ՝ ք.գ.թ., Բաղդադի համալսարան, Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար:
Գիտաժողովի ուղղություններն են՝
- նորամուծություններն ու բարեփոխումները կրթության մեջ,
- լեզվի դասավանդման նորարարական մեթոդները,
- լեզուն հատուկ նպատակների համար,
- լեզվի դասավանդումը հեռավար ուսուցման պայմաններում,
- նոր միտումները կրթության ոլորտում,
- միջազգային հարաբերությունների ակտուալ հիմնախնդիրները,
- ինտեգրացիոն գործընթացները միջազգային հարաբերություններում,
- մոդելավորման պրակտիկայի կիրառումը միջազգային հարաբերություններում:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն:
Խնդրում ենք մասնակցության հայտերը և զեկուցումների համառոտագրերը (թեզիսները) ուղարկել մինչև 2022 թ.-ի հունիսի 30-ը:
Ընտրված համառոտագրերի (թեզիսների) ընդունման մասին տեղեկատվությունը կտրամադրվի մինչև 2022 թ.-ի հուլիսի 20-ը:
Ելույթներին կհատկացվի 15 րոպե, իսկ հարցերին, քննարկումներին և մեկնաբանություններին՝ 5 րոպե:
Գիտաժողովին գրանցման վճարը՝ € 20: Հրավիրող կողմը հոգում է հետևյալ ծախսերը.
- գիտաժողովի ծրագիր,
- մասնակցություն բացման արարողությանը,
- մասնակցություն բոլոր նիստերին,
- համառոտագրերի (թեզիսների) հրատարակում,
- հավաստագրերի տրամադրում,
- տեղափոխում (Երևանից՝ ԵՊՀ գլխավոր մասնաշենքից, դեպի Ծաղկաձոր՝ ԵՊՀ Ծաղկաձորի հանգստյան տուն և վերադարձ Երևան՝ ԵՊՀ գլխավոր մասնաշենք),
- 2 գիշերակաց ԵՊՀ Ծաղկաձորի հանգստյան տանը (3-անգամյա սնունդ),
- սուրճի ընդմիջում,
- այցելություն Ծաղկաձորի տեսարժան վայրեր:
Համառոտագրերի հաստատումից հետո տրամադրվում է հաշվեհամար, որին պետք է փոխանցվի մասնակցության վճարը մինչև 2022 թ.-ի օգոստոսի 10-ը:
Ներկայացնում ենք գիտաժողովի համառոտագրերի պահանջները:
Հետադարձ կապ՝ Հասմիկ Ճաղարյան
Էլ. հասցե՝ conference.int@ysu.am
Հեռախոս՝ +374 93 471 771