2016 թվականի դեկտեմբերի 23-ին շահագործման հանձնվեց ԵՊՀ նոր հյուրատունն ու վերանորոգված մարզահամալիրը: ԵՊՀ մարզահամալիրի մասնաշենքերից մեկն ամբողջությամբ վերակառուցվել է՝ որպես եռահարկ հյուրատուն, որը գտնվում է համալսարանի ետնաբակում՝ Ալեք Մանուկյան և Եղիշե Չարենց փողոցների զուգահեռվող միջակայքում:
Եվրոպական ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան կառուցապատված ու կահավորված հյուրատունը (19 սենյակ, կոնֆերանս դահլիճ, ճաշարան) պատրաստ է հյուրընկալելու ինչպես ԵՊՀ այցելած գիտության, կրթության ու մշակույթի անվանի գործիչներին, այնպես էլ Երևանի պատվավոր հյուրերին ու հնարավորության սահմաններում՝ արտասահմանցի զբոսաշրջիկներին:
Հյուրատան լիարժեք կահավորված կոնֆերանս-սրահը հարմար է տարաբնույթ միջոցառումների կազմակերպման համար: Ընդարձակ սրահում, որը հագեցած է անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, հնարավոր է պատշաճ մակարդակով անցկացնել գիտաժողովներ, սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ, համաժողովներ և այլն: ԵՊՀ «Հյուրերի տան» բոլոր համարներն ապահովված են ջեռուցմամբ, տաք ջրամատակարարմամբ, օդորակիչներով, անվճար ինտերնետով, սանհանգույցներով և ավտոմատ հակահրդեհային ահազանգման համակարգով:
Հաշված րոպեների ընթացքում այստեղից ոտքով կարելի է հասնել Երևանի ամենասիրելի զբոսաշրջային վայրեր` Ազատության և Հանրապետության հրապարակներ, Կասկադ համալիր, Հյուսիսային պողոտա, Մատենադարան, Պատմության թանգարան և այլն:
Սենյակներ և արժեքները՝ ՀՀ դրամով (արժեքի մեջ ներառված է նախաճաշը)
Մեկտեղանոց |
13.000 |
Երկտեղանոց |
26.000 |
Երեքտեղանոց |
24.000 |
Չորստեղանոց |
32.000 |
Հինգտեղանոց |
40.000 |
Բիզնես դասի սենյակ |
36.000 |
Կոնֆերանս դահլիճ |
5.700 (մեկ ժամ) |
Սուրճի ընդմիջում |
1.500 |
Մուտք (Check-in) - 14:00
Ելք (Check-out) - 12:00
Ամրագրման համար՝
Հեռ.՝ (374 60) 710 700
Էլ. փոստ՝ guesthouse@ysu.am
Տնօրեն՝ Ռուդիկ Բարսեղյան
Հեռ.՝ (374 98) 111 155, (374 60) 710 760
Էլ. փոստ՝ r.barseghyan@ysu.am, r.barseghyan@gmail.com