Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական եւ հետազոտական կենտրոն
YSU Information Technologies Educational and Research Center
ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների (SS) կրթական և հետազոտական կենտրոնը ստեղծվել է 2007 թ-ին:
>

ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների (SS) կրթական և հետազոտական կենտրոնը ստեղծվել է 2007 թ.-ին` ՏՏ ոլորտում կրթական, մասնագիտական մարզ­ման, շարունակական կրթության ծրագրերի և առանձին դասընթացների իրականաց­ման, գիտահետազոտական աշխատանքների կատարման, համալսարա­նի կրթու­թյան կառավարման և որակի ապահովման, տեղեկատվական համակարգե­րի մշակ­ման և ներդրման նպատակով:


Բացի ավանդական ձևերից` կենտրոնի դասավանդման փորձառությունը ընդգրկում է նաև առցանց և հեռավար եղանակները, ինչպես նաև ուսուցման զուգակցված ձևերը: Նոր են շրջանավարտների աշխատանքի տեղավորման և նրանց հետագա աշխատանքային առաջխաղացմանը ուղղված լուծումները:



Կենտրոնը իրականացնում է երեք մագիստրոսական ծրագիր տեղեկատվական տեխնոլոգիաների հետևյալ ուղղություններով`


- Տեղեկատվական համակարգերի մշակում,


- Տեղեկատվական համակարգերի կառավարում,


- Վիզուալ հաշվարկ:



Կենտրոնը նաև իրականացնում է խորացված մասնագիտական մարզման ծրագրեր, որոնք անմիջապես ուղղված են ՏՏ ոլորտի պահանջների բավարարմանը:



Կան բազմաթիվ հղումներ բաշխված միջավայրերի ֆորմալ մոդելների, հիշողության սարքերի և համակարգերի էլեկտրոնային տեստավորման և վերականգնման ուղղություններով կենտրոնում իրականացվող հետազոտական աշխատանքների արդյունքներին:



Կենտրոնի նվաճումներից է նոր կրթական տեխնոլոգիաների ակտիվ ներդրումը ուսումնական գործընթացում: Այն ընդգրկում է, մասնավորապես, Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից ֆինանսավորվող «Հայկական վիրտուալ համալսարան» նախագծի մշակումը, ԵՊՀ, ՀՊՃՀ և ՌՀ(Սլավոնական)Հ համար էլեկտրոնային համակարգի միջոցով կառավարվող ու հեռավար եղանակով աշխատանքի հնարավորություն ունեցող մուլտիմեդիա կուրսերի մշակումը: Վերջինս ֆինանսավորվում է «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայսատան»-ի  կողմից:

Կենտրոնի ղեկավարն է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Կիմի Շուքուրյանը: