asdf
18.01.2013 | 
Կրթություն
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Իտալիայի AlmaLaurea համալսարանների կոնսորցիումը հանձն է առնում իր փորձն ու հմտությունները փոխանցելու հայ գործընկերներին:

2013 թ-ի հունվարի 9-ից 11-ը Բոլոնիայում տեղի ունեցավ Եվրոպական միության (ԵՄ) «HEN-GEAR» Տեմպուս ծրագրին մասնակից համալսարանների, կազմակերպությունների եւ AlmaLaurea համալսարանների կոնսորցիումի համատեղ աշխատանքային առաջին հանդիպումը:


Հանդիպմանը Հայաստանից մասնակցում էին ԵՊՀ-ի, Հայաստանի պետական ճարտարագիտական (Պոլիտեխնիկ), Երեւանի պետական տնտեսագիտական, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական, Հայաստանի ազգային ագրարային, Գավառի պետական համալսարանների, ինչպես նաև Գեղարվեստի ակադեմիայի եւ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ներկայացուցիչները:


Եռօրյա աշխատանքային հանդիպման ավարտին մասնակիցներին ընդունել է եւ հաջողություններ ցանկացել Բոլոնիայի համալսարանի ռեկտոր Իվանո Դիոնիջին: Իտալիայի AlmaLaurea համալսարանների կոնսորցիումի հիմնադիր տնօրեն Անդրեա Կամմելլին նշել է, որ իրենք պատրաստակամ են նպաստելու Հայաստանում համալսարան-շրջանավարտ-աշխատաշուկա եռակողմ համագործակցության նոր մշակույթի ներդրմանը:


Ծրագրին մասնակցում են Հայաստանի ութ համալսարանների, ՀՀ կրթության եւ գիտության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, Որակի ապահովման ազգային կենտրոնի, ՀՀ ուսանողների ազգային ասոցիացիայի, ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության, ինչպես նաեւ Իտալիայի AlmaLaurea համալսարանների կոնսորցիումի ներկայացուցիչներ: Մասնակիցները, կարեւորելով ծրագրի իրականացումը Հայաստանում, վստահ են, որ այն հնարավորություն կտա հասկանալու, թե ինչքանով է շրջանավարտը բավարարված իր ստացած կրթությունից:


Ծրագիրը կօգնի նաեւ ստեղծել կրթության եւ աշխատաշուկայի մշտադիտարկման մի համակարգ, որը AlmaLaurea համալսարանների կոնսորցիումի փորձին ծանոթացած Հայաստանի բուհերին հիանալի հնարավորություն կընձեռի օգնելու ուսանողներին ու շրջանավարտներին աշխատանք գտնելու, ինչպես նաեւ աշխատաշուկայում ավելի մրցունակ դառնալու հարցում: Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել համագործակցության ցանց համալսարանների եւ գործատուների միջեւ` դրանով ավելի արդյունավետ ու մատչելի դարձնելով բուհերի շրջանավարտների մուտքն աշխատանքային շուկա:


Ծրագրի ավարտին նախատեսվում է AlmaLaurea համալսարանների կոնսորցիումի օրինակով Հայաստանում ստեղծել համագործակցության մի ցանց եւ տվյալների բազա, որտեղ կտեղադրվեն շրջանավարտների ինքնակենսագրական տվյալները: Դա կնպաստի, որ հասցեական արագ ու առցանց կապ հաստատվի գործատուի եւ շրջանավարտի միջեւ, նաեւ հնարավորություն կտա իրականացնելու շրջանավարտների աշխատանքային կարիերայի մշտադիտարկում:


Հավելենք, որ եռամյա ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ Տեմպուս ծրագրի կողմից:

Այլ նորություններ
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ ԵՊՀ-Ի ԵՎ ՄՊՀ-Ի ՄԻՋԵՎ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր ստորագրել են եռակողմ համագործակցության հուշագիր՝ ապահովելու երկու կառույցների միջև տնտեսագիտության և կառավարման ոլորտներում անհրաժեշտ համագործակցությունն ու նպաստելու ուսանողների գիտելիքների, գործնական հմտությունների ու կարողությունների զարգացմանը:
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲՈՒՀ-ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱՊԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐԸ
ԵՊՀ Ռոբերտ Շումանի անվան սրահում տեղի է ունեցել հանդիպում «Կոկա-կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Քնար Ծատուրյանի հետ։ Վերջինս ուսանողներին է ներկայացրել ընկերության գործունեությունը և առաջարկած երիտասարդական նախագծերը, որոնք ուղղված են կարիերա ստեղծելուն ու զարգացնելուն: