04.03.2023 | 
Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՔԻՄԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՔԻՄԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ
Oլիմպիադայի դպրոցական և մարզային փուլերը հաղթահարած 96 աշակերտները հանրապետական փուլում պայքարելու են հաղթողի կոչման համար:

Այսօր անցկացվում է օլիմպիադայի տեսական փուլը, իսկ վաղը տեղի կունենա փորձնականը: Երկու փուլերի արդյունքների ամփոփումից հետո պարզ կդառնան հաղթողների անունները, և մարտի 6-ին՝ օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողության ժամանակ, հաղթողները կարժանանան մրցանակի:

 

Օլիմպիադայի հանրապետական փուլի կազմակերպիչներն են ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը, ֆարմացիայի ինստիտուտը և «Քիմիա» առարկայի հանրապետական օլիմպիադայի կազմկոմիտեն:

 

 

Առարկայական օլիմպիադաների նպատակն է բացահայտել տվյալ առարկայի նկատմամբ հետաքրքրվածության մակարդակը, ինչպես նաև ներուժ ունեցող աշակերտներին՝ խթանելու այդ բնագավառում նրանց հետագա արդյունավետ գործունեությունը։

 

Նշենք, որ ԵՊՀ-ում պարբերաբար կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ՝ բուհ-աշակերտ կապն ամրապնդելու և աշակերտների իրազեկվածության բարձրացմանն ու մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու նպատակով:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում գիտական խորհրդի որոշմամբ բացվել է մագիստրատուրայի ուսանող, Արցախյան երկրորդ պատերազմի հերոս Գևորգ Արշակյանի անվան փիլիսոփայական հետազոտությունների և բանավեճի ակումբ:
ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ՝ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ
Սոցիալական աշխատողի միջազգային օրվա կապակցությամբ Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ գործակցության շրջանակում կազմակերպել էր «Սոցիալական աշխատողների մասնագիտական կոմպետենտության երաշխավորման հիմնախնդիրները Հայաստանում» խորագրով գիտաժողով: