20.06.2017 | 
Մշակույթ
ԱՄՓՈՓՎԵՑ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐԸ
ԱՄՓՈՓՎԵՑ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐԸ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Մշակութային դաստիարակություն» ծրագրի փակման արարողությունը:

ԵՊՀ մշակույթի կենտրոնը ապրիլի 13-ից հունիսի 10-ը նախաձեռնել և իրականացրել էր «Մշակութային դաստիարակություն» ուսուցողական ծրագիրը, որի շրջանակում տեղի են ունեցել հանդիպում-դասախոսություններ մշակույթի գործիչների հետ, վարպետության դասեր, ֆիլմերի դիտում-քննարկումներ, այցելություններ մշակութային հաստատություններ և այլն:

 

ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, ամփոփելով ծրագիրը, ասաց, որ այն շարունակական և համահամալսարանական բնույթ կունենա, քանի որ մեծ է ուսանողների հետաքրքրությունը. «Կարևոր է այն հանգամանքը, որ մշակույթի միջոցով լուծվում է նաև դաստիարակության խնդիրը: Ծրագրի մասնակիցները, շփվելով գործող արվեստագետների հետ, ձեռք են բերում ընդհանուր զարգացվածություն, և ձևավորվում է նրանց մշակութային ճաշակը»:

 

Միջոցառման շրջանակում մասնակցության հավաստագրեր տրվեցին ծրագրի մասնակից ուսանողներին և շնորհակալագրեր բանախոսներին: Վերջիններս, խոսելով ծրագրի արդյունավետությունից ու նպատակայնությունից, նշեցին, որ իրենց համար կարևոր է ուսանողների հետ շփումը: Երաժշտական կատարումներով հանդես եկան նաև Մշակույթի կենտրոնի մեներգիչները:

Այլ նորություններ
«ԼՅՈՒԴՎԻԳ ԱՆՈՒՆՈՎ ՈԶՆԻՆ» ՖԻԼՄԸ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի կինոակումբի գործունեության շրջանակում այսօր ֆիլմասեր համալսարանակաների համար ցուցադրվեց Մհեր Մկրտչյանի «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմը, որից հետո ստեղծագործական անձնակազմի հետ տեղի ունեցավ քննարկում:
«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Անկախության սերնդի ձայնը» ժողովածուների շնորհանդես: