25.09.2017 | 
Գիտություն
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ
Այսօր ԵՊՀ-ում անցկացվեց ատոմային էներգետիկայի բնագավառում հայ-ռուսական փոխգործակցության վերաբերյալ սեմինար և «ТВЭЛ-ը` որպես էներգիայի ստեղծման մշակույթ» խորագրով ցուցահանդես:

Կրթական, մշակութային և հումանիտար բնագավառում համագործակցության զարգացման նպատակով Հայաստան այցելած ռուսական «Росатом» կորպորացիայի «ТВЭЛ» կազմակերպության պատվիրակության անդամներին ԵՊՀ կոնֆերենց դահլիճում ողջունեց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանը:

 

«Ընկերության փոխնախագահ Կոնստանտին Սոկոլովի գլխավորած պատվիրակության այցելությունը ևս մեկ քայլ է Հայաստանի և «Росатом» կորպորացիայի միջև գիտակրթական ոլորտում փոխգործակցություն ծավալելու գործում, որն արդեն մի քանի տարի ակտիվորեն զարգանում է»,- նշեց ֆակուլտետի դեկանը և որոշ մանրամասներ ներկայացրեց կորպորացիայի գործունեությունից:

 

Կոնստանտին Սոկոլովը Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարությանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության և ոլորտի նկատմամբ հատուկ հետաքրքրություն ցուցաբերելու համար:

 

«Ատոմային էներգետիկայի բնագավառում հայ-ռուսական համագործակցությունն ամուր է և հուսալի: «ТВЭЛ» ընկերությունը տարիներ շարունակ վառելիք է տրամադրում Հայաստանի ատոմակայանին և ակտիվորեն աշխատում հայ գործընկերների հետ: Հայաստանի ատոմակայանը, որը բացառապես խաղաղ նպատակներով է գործարկվում, ամենահուսալի ատոմակայաններից է աշխարհում, ինչի համար շնորհակալ ենք մեր գործընկերներին»,- նշեց ռուսական պատվիրակության ղեկավարը և հավելեց, որ ուրախալի ու ողջունելի է գիտաժողովին ուսանողների մասնակցությունը:

 

 

Այնուհետև պատվիրակության ադամները, ովքեր «Росатом» կորպորացիայի տարբեր կառույցների մասնագետներ ու փորձագետներ են, տեսապատկերների և տեսահոլովակների միջոցով ներկայացրին ընկերության գործունեության հիմնական ուղղությունը, աշխատանքային գործընթացներում կիրառվող նորագույն տեխնոլոգիանորն ու նպատակները:

 

Սեմինարից հետո Ֆիզիկայի ֆակուլտետում համալսարանականները մասնակցեցին «ТВЭЛ» վառելիքային ընկերության գեղարվեստաարդյունաբերական արտ-նախագծի ցուցադրությանը, որի նպատակն է բացահայտել ատոմային էներգիայի արտադրության գեղագիտական կողմերը, ինչպես նաև տեխնոլոգիաների, սարքավորումների ու նյութատեխնիկական հարմոնիան:

 

Այլ նորություններ
ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄՆ ԱՄՓՈՓԵՑ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի տարեկան գիտաժողովը:
ԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Դեկտեմբերի 7-8-ը ԵՊՀ-ում անցկացվեց Իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տարեկան գիտական երկօրյա նստաշրջանը: