25.03.2011 | 
Կրթություն
PR ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՎ ԻՄԻՋՄԵՅՔԻՆԳ
PR ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՎ ԻՄԻՋՄԵՅՔԻՆԳ
Երեկ կայացած սեմինար-դասախոսությունը բանախոսն ավարտեց շարունակելու խոստումով:

ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը վերջին ամսվա ընթացքում կազմակերպել էր սեմինար-դասընթաց PR-ի վերաբերյալ: Դասընթացի վերջին դասախոսությունը կրում էր «Քաղաքական PR եւ իմիջմեյքինգ» խորագիրը: Հրավիրված փորձագետը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դոցենտ Նվարդ Մելքոնյանն էր, ով զգալի փորձ ունի պրակտիկ ոլորտում: Սեմինարին ներկա ուսանողների խնդրանքով բանախոսը նախ ընդհանուր խոսեց PR-ի մասին, տվեց դրա սահմանումները, ներկայացրեց քարոզչություն-PR, գովազդ-PR տարբերությունները:

 

Լսարանը փոքր էր, բայց ինչպես բանախոսը նշեց, շատ ակտիվ եւ հետաքրքրված, ուստի դասախոսությանը հատկացված ժամանակն ավարտվելուց հետո վերջինս առաջարկեց հանդիպել եւս մեկ անգամ. «Առաջիկա հանդիպման ընթացքում արդեն կխոսենք քաղաքական PR տեխնոլոգիաների եւ իմիջմեյքինգի պրակտիկ դաշտի մասին, կուսումնասիրենք ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական օրինակները»: Սեմինարի մասնակիցները հաջորդ հանդիպման հրավերն ընդունեցին մեծ ուրախությամբ: ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը տեղեկացրեց, որ հանդիպման մասին կենտրոնը նախապես կտեղեկացնի ուսանողներին:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։