27.09.2010 | 
Կրթություն
ԲԻՈԷԹԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
ԲԻՈԷԹԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Հոկտեմբերի 5-ից 6-ը տարածաշրջանի անվանի փորձագետները ԵՊՀ-ում կքննարկեն բիոէթիկական կրթության խնդիրներն ու հեռանկարները:

Հոկտեմբերի 5-ին` ժամը` 10:00-ին, ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում (ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 4-րդ հարկ) տեղի կունենա «Բիոէթիկական կրթությունը Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում. պրոբլեմներ եւ հեռանկարներ» խորագրով ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային երկօրյա սեմինարի բացումը:

 

Սեմինարը նվիրվում է Բիոէթիկայի եւ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 5-ամյա տարելիցին: Միջոցառման նպատակն է նպաստել Հայաստանում բիոէթիկայի մասնագետների պատրաստման ընդունելի մոդելների մշակմանը: Սեմինարի աշխատանքներին մասնակցում են բիոէթիկական կրթության ոլորտի առաջատար փորձագետներ (Ռուբեն Ապրեսյան, Բորիս Յուդին, Տատյանա Միշատկինա, Իգոր Մադոյան եւ ուրիշներ)ԱՊՀ երկրներից, ՀՀ պետական կառավարման համակարգի, հասարակական կազմակերպությունների, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ:

 

Կքննարկվի Ռուսաստանի, Բելառուսի եւ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում տվյալ առարկայի դասավանդման փորձը: Հատուկ ուշադրության է արժանանում մարդու արժանապատվության պրոբլեմը` Բիոէթիկայի եւ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի համատեքստում: Սեմինարը կազմակերպել են Բիոէթիկայի ազգային կենտրոնը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյուրոն Մոսկվայում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը եւ Երեւանի պետական համալսարանը` ՅՈՒՆԵՍԿՕ- ի էթիկական կրթության ծրագրի շրջանակներում: Սեմինարի աշխատանքային լեզուն ռուսերենն է:

Այլ նորություններ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց: