24.06.2010 | 
Կրթություն
«ՈՒՂԵԳՐԵՐ» ԴԵՊԻ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
«ՈՒՂԵԳՐԵՐ» ԴԵՊԻ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Այսօր ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի 14 եւ բակալավրիատի 37 ուսանողներ ստացան ավարտական դիպլոմներ:

Դրանք հանձնում էին ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն ու ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանը: Պարոն Մարկոսյանը, շնորհավորելով ուսանողներին, նշեց, որ այսքան կարեւոր օրը չպետք է անշուք անցնի:

 

Այդ պատճառով համալսարանի ղեկավարությունը փորձում է հնարավորինս հետաքրքրիր դարձնել այդ արարողությունը: «Ինձ համար շատ հաճելի է ձեզ հանձնել ավարտական դիպլոմները: Պատկերացնում եմ` ինչքան կարեւոր է ու հուզումնալից այս օրը Ձեզ համար: Դեռեւս դպրոցական բարձր դասարաններից երազել եք բուհ ընդունվելու մասին: Այս 4 տարին էլ աշխատել, սովորել եք հենց այս օրվա համար»,- ասաց պարոն Մարկոսյանը:

 

Նշենք, որ տարիներ առաջ դիպլոմների հանձնման արարողության պրակտիկա ընդհանրապես չի եղել: Ամեն մեկը առանձին գնում էր եւ ստանում իր դիպլոմը: Իսկ այս տարի նախաձեռնությունը ֆակուլտետի ուսանողական խորհրդինն էր: «Սա եւս մեկ քայլ է դեպի մեծ կյանքը, ի վերջո, կարեւոր փաստաթուղթ են ստանում ուսանողները: Մինչեւ 1999 թվականը մեր ֆակուլտետի շրջանավարտներն իրենց դիպլոմները ստանում էին Օշականում, այնուհետեւ ֆակուլտետում, իսկ հիմա ինչ-ինչ խոչընդոտների պատճառով դա կատարվում է համալսարանի կենտրոնական մասնաշենքում»,- նշում է Աստվածաբանության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Աննա Մարմարյանը:

 

Նրանցից ոմանց համար սա վերջին այցն էր համալսարան, ոմանք էլ պատրաստվում են շարունակել ուսումը մագիստրատուրայում: «Կարծում եմ` արդարացրել եմ դասախոսներիս ու ծնողներիս սպասելիքները: Յուրաքանչյուր մասնագիտություն իր դժվարություններն ունի: Իսկ իմ դեպքում ինձ օգնել են նաեւ դասախոսները, ուսանողները, շրջապատը, որոնք շատ կարեւոր դեր են կատարում»,- խոստովանում է 4-րդ կուրսի ուսանողուհի Եսթեր Բեսալյանը, ով ստացավ միակ կարմիր դիպլոմը:

Այլ նորություններ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց: